ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 996-Ա
«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 27-ի N 1486-Ն որոշման N 1 հավելվածի 14-րդ կետը՝
1. Հաստատել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մայիսի 2-ի «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մարտի 24-ի N 205-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 481-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
04.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 996-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Ս. Սիմոնյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության խորհրդական, կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող |
Ա. Մովսիսյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ |
Ի. Ղազարյան |
- Երևանի պետական համալսարանի ուսանող (համաձայնությամբ) |
Է. Կիրակոսյան |
- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Ս. Սարգսյան |
- Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Բազարչյան |
- «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Վ. Կարապետյան |
- «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի կրթական ծրագրերի ընդհանուր պատասխանատու (համաձայնությամբ) |
Գ. Հովհաննիսյան |
- «ԷՔՇՆ ԸԳԵՅՆՍԹ ՀԱՆԳՐ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար (համաձայնությամբ) |
Ք. Ծատուրյան |
- «Դասավանդի՛ր Հայաստան» կրթական հիմնադրամի «Սերունդ» դպրոցի տնօրեն, կրթության փորձագետ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
04.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |