Գլխավոր տեղեկություն
Համար
N 1625-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.09.2023-08.11.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.09.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 սեպտեմբերի 2023 թվականի N 1625-Ա

 

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՁՄԵՌԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համահայկական ձմեռային երկրորդ խաղերն անցկացնել 2025 թվականի փետրվարին:

2. Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կազմակերպելու նպատակով ստեղծել կազմկոմիտե և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

22.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 22-ի N 1625-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՁՄԵՌԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ

 

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար (կազմկոմիտեի նախագահ)

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ (կազմկոմիտեի նախագահի տեղակալ) (համաձայնությամբ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

ՀՀ առողջապահության նախարար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

ՀՀ արտաքին գործերի նախարար

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

Կ. Գիլոյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ

ՀՀ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ

Ջերմուկ համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Ս. Հովհաննիսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական

Հ. Պողոսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական

Ա. Անդրիասյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական

Կ. Ղազարյան - «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»

ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Դ. Չիբուխչյան - Համահայկական խաղերի Երևանյան գրասենյակի ղեկավար, գործկոմի անդամ (համաձայնությամբ)

Ա. Վարդանյան - Համահայկական խաղերի լրատվության պատասխանատու (համաձայնությամբ)

Գ. Սարգսյան - Գլխավոր մրցավար, դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ (համաձայնությամբ)

Ա. Հովհաննիսյան - Գլխավոր ռեժիսոր (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

22.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ