ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբեր 2020 թվականի թիվ 75-Ն
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 93-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Ծաղկաձոր համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 23-ի «Ծաղկաձոր համայնքի 2020 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» թիվ 93-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Տող 11304 - Համայնքի վարչ. տարածքում, սահմանամերձ բարձրլեռն. համայնք-ի վարչ. տարածքում, բացառ. միջպետ. և հանրապետ. նշանակ. ավտոմոբիլ. ճանապարհ-ի կողեզրում, խանութ-ում և կրպակ-երում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկ. նավթ . գազ-ի վաճառքի թույլտվ. համար «600.0 թիվը, փոխարինել 400.0 թվով»:
2) Տող 11307 -Համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար «7500.0 թիվը, փոխարինել 6700.0 թվով»:
3) Տող 1261 -Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) «0.0 թիվը, փոխարինել 104880.1 թվով»:
4) Տող 13503 -Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար «58500.0 թիվը, փոխարինել 63200.0 թվով»:
5) Տող 1393 - Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված` համայնքի բյուջեի մուտքագրման ենթակա այլ եկամուտներ «5 000.0 թիվը, փոխարինել 2 000.0 թվով»:
6) Բաժին 1 խումբ 1 դաս 1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում) հոդված 4111 (Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ) «61450.0 թիվը փոխարինել 60065.0 թվով»:
7) Բաժին 1 խումբ 1 դաս 1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում) հոդված 4235 (Կառավարչական ծառայություններ) «1500.0 թիվը փոխարինել 2400.0 թվով»:
8) Բաժին 1 խումբ 1 դաս 1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում) հոդված 4264 (Տրանսպորտային նյութեր) «1850.0 թիվը փոխարինել 2050.1 թվով»:
9) Բաժին 4 խումբ 5 դաս 1 (ճանապարհային տրանսպորտ) հոդված 5113 (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) «187447.4 թիվը փոխարինել 282854.6 թվով»:
10) Բաժին 5 խումբ 1 դաս 1 (Աղբահանում) հոդված 4511 (Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին) «56500,0 թիվը փոխարինել 57100.0 թվով»:
11) Բաժին 5 խումբ 6 դաս 1 (Շրջակա միջավայրի պաշտպանություն (այլ դասերին չպատկանող) հոդված 4511 (Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին) «5000,0 թիվը փոխարինել 5135.0թվով»:
12) Բաժին 6 խումբ 4 դաս 1 (Փողոցների լուսավորում) հոդված 4212 (Էներգետիկ ծառայություններ) «5900,0 թիվը փոխարինել 6000.0 թվով»:
13) Բաժին 6 խումբ 4 դաս 1 (Փողոցների լուսավորում) հոդված 4511 (Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին) «5190.1 թիվը փոխարինել 5340.0 թվով»:
14) Բաժին 9 խումբ 2 դաս 1 (Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն) հոդված 5113 (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) «5500.0 թիվը փոխարինել 9972.9 թվով»:
15) Բաժին 9 խումբ 5 դաս 1 (Արտադպրոցական դաստիարակություն) հոդված 5112 (Շենքերի և շինությունների կառուցում) «60000.0 թիվը փոխարինել 65000 թվով»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվա հաջորդ օրվանից:
Կողմ -6
ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳԱՌՆԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՐՄԵՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2020 թվական: