Գլխավոր տեղեկություն
Համար
N 1053-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.07.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հուլիսի 2022 թվականի N 1053-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 14-րդ, 16-րդ հոդվածներով և 241–ին հոդվածի 1-ին մասով, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին «Էրեբունի բժշկական կենտրոն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացված և կոմիտեի տնօրինությանը հանձնված 55 անվանում հիմնական միջոցները, որպես մեկ գույքային միավոր (այսուհետ՝ գույք)՝ համաձայն հավելվածի, մասնավորեցնել դասական աճուրդով:

2. Սահմանել գույքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2022 թվականի հունիսի 6-ի (գնահատման պահ) դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը՝ 2,955.7 հազ. դրամ:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել և անցկացնել աճուրդ.

2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել, ինչպես նաև www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, աճուրդի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

3) աճուրդի հաղթողի (այսուհետ` գնորդ) կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման մասին պայմանագիր.

4) սույն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված մասնավորեցման մասին պայմանագիրը կնքելուց հետո 10-օրյա ժամկետում գնորդի հետ իրականացնել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։

4. Աճուրդին մասնակցության նախավճարը սահմանել աճուրդով մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Գնորդի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ։ Հաղթող մասնակցի կողմից սահմանված ժամկետում հետագա վճարումները չկատարելու դեպքում նախավճարը չի վերադարձվում և այն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

5. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը վճարում է աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

 

14.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

           

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 14-ի N 1053-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԷՐԵԲՈՒՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ՝ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ

 

NN

ը/կ

Գույքի անվանումը

Չափի միավորը

Քանակը

Գնահատված շուկայական
արժեքը (դրամ)

1.

Մահճակալի պահարան

հատ

50

12,638.0

2.

Մոնիթոր՝ մոր և պտղի համար MMP-01

հատ

1

2,004.0

3.

Ֆետալ մոնիթոր Brattle-101

հատ

1

3,028.0

4.

Բժշկական ինետոր՝ ագիոգրաֆիայի համար

հատ

1

3,565.0

5.

Ջերմավիզր Ռադուգա Z/N 8801021

հատ

1

11,436.0

6.

Մոնիթոր՝ Ռետ GDR VNT 91-41

հատ

1

2,955.0

7.

Ապարատ Կոլին SGC 014001

հատ

4

204,995.0

8.

Մոնիթոր Պոսկարդ M 1351A

հատ

1

2,849.0

9.

Էլեկտրամամոգրաֆ EMG EES-12

հատ

1

3,879.0

10.

Ֆրանսիական վարագույր՝ կախիչով

հատ

16

8,008.0

11.

Դիալեզի ապարատ GOSPEL

հատ

5

1,850,000.0

12.

Լվացքի մեքենա Bosch

հատ

1

3,471.0

13.

Օդի կոմպրեսոր Մոտկա NOVALR

հատ

1

22,200.0

14.

Թթվածնի գեներատոր NOVALR

հատ

1

22,200.0

15.

Բարձր ճնշման կոմպրեսոր 2PS2B-85

հատ

1

22,200.0

16.

Միկրոանալիզատոր ԱՊ-215

հատ

1

3,567.0

17.

Անալիզատոր-մոդել AN SA 1400

հատ

1

22,200.0

18.

Սարքավորում 10-տեղանոց

հատ

1

37.0

19.

Բոգի կոմպրեսոր և զտման ֆիլտր BOGE S15

հատ

1

9,280.0

20.

Նևրոլոգիական սարքավորում Դանտեկ

հատ

1

17,511.0

21.

Ապարատ Digiflame

հատ

1

34,166.0

22.

Արհեստական երիկամի ապարատ Drake vilok

հատ

2

148,000.0

23.

Արտրոսկոպիկ ուսումնական կոմպլեկտ

հատ

1

15,910.0

24.

Արհեստական երիկամի ապարատ Bakster

հատ

1

66,026.0

25.

Հարիչ

հատ

1

36,178.0

26.

Ապարատ ԷԿԳ (արտ.)

հատ

1

14,236.0

27.

Ապարատ ԷԿԳ (ԱՄՆ)

հատ

1

12,527.0

28.

Լազերային մոդել 250Z

հատ

1

5,298.0

29.

Էնդոմկրատներ

հատ

12

7,541.0

30.

NKTM-40010/04՝ յուղով

հատ

1

6,038.0

31.

Էլեկտրասրտագրիչ EKTS-01

հատ

3

4,829.0

32.

Սրտամոնիթոր SM-4211S

հատ

2

10,597.0

33.

Անզգայացման ապարատ

հատ

1

20,809.0

34.

Ֆիկսացիայի ապարատ

հատ

2

5,954.0

35.

Տրոկարների հավաքածու

հատ

12

6,690.0

36.

Արհեստական երիկամի ապարատ Bakster

հատ

5

60,297.0

37.

Բաջի ապարատ HL-1200

հատ

1

9,620.0

38.

Մոնիթորային համակարգ

հատ

1

27,478.0

39.

Ռենտգեն ապարատ RUM-20

հատ

2

13,436.0

40.

Ապարատ EDR-750-15

հատ

1

22,658.0

41.

Վիրաբուժական մոնիթոր

հատ

1

7,109.0

42.

Ապարատ Էնդոտոմ

հատ

3

6,284.0

43.

Ապարատ Ռոմանտիկա

հատ

1

9,223.0

44.

ՊՎԷՄ Էլեկտրոնիկա

հատ

1

4,584.0

45.

Ուրետրական համակարգ-սեղանիկ

հատ

1

34,166.0

46.

Ռենտգեն ապարատ TURD-800

հատ

1

36,884.0

47.

Սպեկտաֆոտոմետր Becman

հատ

1

8,454.0

48.

Մոնիթոր

հատ

1

3,623.0

49.

Էլեկտրաէնցեֆալոգրաֆ

հատ

1

21,134.0

50.

Անալիզատոր հունգարական

հատ

1

2,702.0

51.

Ապարատ սորբտիոն

հատ

2

7,514.0

52.

ESK կրոսպեկտ 400E

հատ

1

23,871.0

53.

Ռենտգեն ապարատ մամոգրաֆ

հատ

1

15,272.0

54.

Ռենտգեն ապարատ EOP

հատ

1

15,910.0

55.

Համակարգիչ VM

հատ

1

2,648.0

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

161

2,955,689.0

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

14.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ