Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 50
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.01.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
09.08.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
09.08.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 օգոստոսի 2016 թվականի

թիվ 50

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ (ԿՈՆՏՐԱԿՏ) ԿՆՔԵԼՈՒ, ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 9–րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում աշխատանքային պայմանագրի (կոնտրակտի) կնքման, դրա գործողության ժամկետի երկարաձգման և լուծման հիմքերի կարգի 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Պաշտոնատար անձի հետ կնքվող որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրում (կոնտրակտում) ընդգրկվում է պաշտոնատար անձին 3 պաշտոնային դրույքաչափով արձակման նպաստ վճարելու մասին պայման՝ հաշվի առնելով կողմերի համաձայնությամբ որոշակի ժամկետով կնքված պայմանագիրը (կոնտրակտը) նրա հետ վաղաժամկետ լուծելու դեպքում ավելացնող գործակիցը»:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տ. Ս. Սարգսյանին՝

կազմակերպել մինչև սույն Որոշումն ուժի մեջ մտնելը պաշտոնատար անձանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերում (կոնտրակտներում) փոփոխությունների կատարման վերաբերյալ աշխատանքներ.

բանակցություններ սկսել համապատասխան պաշտոնատար անձանց հետ կողմերի համաձայնությամբ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրերը (կոնտրակտները) նրանց հետ վաղաժամկետ լուծելու մասին՝ հաշվի առնելով սույն Որոշման 1-ին կետը:

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

  

 

 

  

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: