Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 198
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 17.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
28.12.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                 

28 դեկտեմբերի 2021 թվականի

թիվ 198

քաղ. Մոսկվա

                

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների հայտարարագրի լրացման կարգում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հոկտեմբերի 1-ից:

                                               

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

    

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2021 թվականի դեկտեմբերի 28-ի

թիվ 198 որոշման

         

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

      

Ապրանքների հայտարարագրի լրացման կարգում կատարվող

         

1. 18-րդ կետում՝

ա) առաջին պարբերության մեջ «40» թիվը փոխարինել «40, 44» թվերով.

բ) 14-րդ ենթակետի տասներկուերորդ պարբերությունից հետո (աղյուսակից հետո) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով.

«Ռուսաստանի Դաշնությունում՝ Ռուսաստանի Դաշնության անտառային օրենսդրությանը և անտառային հարաբերությունները կարգավորող Ռուսաստանի Դաշնության այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան ծածկագրերի ցանկի, հաշվառման ենթակա անտառանյութերը հայտարարագրելիս, 16 համարի տակ նշվում է բաղադրյալ ծածկագիրը հետևյալ սխեմայով՝

տարր 1՝ Արտադրանքի համառուսական դասակարգչին համապատասխան ծածկագիրը՝ ըստ տնտեսական գործունեության տեսակների (այսուհետ՝ ԱՀԴԳ 2)

տարր 2՝ անտառանյութերի արտահանվող ծավալները՝ հաշվի առնելով կեղևը (մ3).

տարր 3՝ անտառանյութերի արտահանվող ծավալները՝ առանց հաշվի առնելու կեղևը (մ3).

տարր 4՝ արտահանվող անտառանյութի խոնավությունը (տոկոսներով) մաթեմատիկական կանոններով ստորակետից հետո մինչև երկու նշանների ճշգրտությամբ ցուցանիշի կլորացմամբ.

տարր 5՝ պիտակների քանակը

տարր 6՝ պիտակների համարները։

Տվյալ տեղեկություններն էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԱՀ-ում նշվում են ԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ներկայացվող ԱՀ-ում՝ «/» բաժանիչ նշանի միջոցով», տարրերի միջև բացատներ չեն թույլատրվում:

Այն դեպքում, երբ հայտարարագրվող ապրանքին համապատասխանում են մի քանի ԱՀԴԳ 2 ծածկագրեր, ապա նշվում են յուրաքանչյուր նման ծածկագրի վերաբերյալ տեղեկությունները՝ սխեմային համապատասխան։

5-րդ և 6-րդ տարրերը լրացվում են միայն այն անտառանյութերի առնչությամբ, որոնք, Ռուսաստանի Դաշնության անտառային օրենսդրությանը և անտառային հարաբերությունները կարգավորող Ռուսաստանի Դաշնության այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան, հատ-հատ ենթակա են պարտադիր մակնշման։ Մնացած անտառանյութերի առնչությամբ 5-րդ և 6-րդ տարրերը չեն լրացվում։

Պիտակների համարները նշվում են «.» բաժանիչ նշանի միջոցով։ Իրար անընդմեջ հաջորդող պիտակների համարները նշվում են համապատասխան ընդգրկույթի առաջին և վերջին համարները նշելու միջոցով՝ իրարից անջատելով «-» բաժանիչ նշանով։

գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 151 ենթակետով՝

«151) վանդակ 44 «Լրացուցիչ տեղեկություններ/Ներկայացված փաստաթղթերը»

Տեղեկությունները գրանցվում են վանդակում՝ սույն կարգի 15-րդ կետի 42-րդ ենթակետին համապատասխան, ԱՀ-ի 44-րդ վանդակի լրացման համար սահմանված կարգով, հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները։

Ռուսաստանի Դաշնությունում անտառանյութերը հայտարարագրելիս բացի սույն կարգի 15-րդ կետի 42-րդ ենթակետի քառասունհինգերորդ պարբերությանը համապատասխան նշվող՝ փայտանյութի հետ կապված գործարքների վերաբերյալ հայտարարագրի համարից և ներկայացման ամսաթվից, լրացուցիչ նշվում են փայտանյութի և դրա վերամշակման արտադրանքի փոխադրման էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթի նույնականացման համարն ու ամսաթիվը։»։

2. Սույն կարգի թիվ 4 հավելվածում՝

ա) II բաժնի 3-րդ սյունակում ըստ տեքստի «առանց հաշվի առնելու կեղևը (մ3)», «հաշվի առնելով կեղևը (մ3)», «հաշվի առնելով անվանական չափսերը (մ3)» բառերից հետո լրացնել «***» նշանով

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ծանոթագրությամբ՝

«3. «***» նշանով նշված ապրանքների մասին տեղեկությունները Ռուսաստանի Դաշնությունում ենթակա են նշման այն ապրանքների առնչությամբ, որոնք ենթակա չեն հաշվառման Ռուսաստանի Դաշնության անտառային օրենսդրությանը և անտառային հարաբերությունները կարգավորող Ռուսաստանի Դաշնության այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան սահմանված ծածկագրերի ցանկի։»։

  

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2022 թվական: