Գլխավոր տեղեկություն
Համար
N 695-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.04.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.07.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.07.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հուլիսի 2017 թվականի N 695-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝

1. Ստեղծել միջուկային նյութերի և միջուկային տեղակայանքների նախագծային սպառնալիքի նախագծի մշակման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` ապահովել հանձնաժողովի անդամների մասնակցությունը հանձնաժողովի աշխատանքերին և մշակված նախագծային սպառնալիքի նախագծի վերաբերյալ առաջարկությունները 6-ամսյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հուլիսի 6

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
հուլիսի 6-ի N 695-Ա
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ստորաբաժանման պետ (հանձնաժողովի նախագահ)

 

ՀՀ զինված ուժերի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի վարչության ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության պատրաստության և էկոլոգիական անվտանգության ապահովման բաժնի պետ

 

ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության գլոբալ անվտանգության և արտահանման վերահսկման բաժնի վարիչ

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության ատոմային էներգետիկայի բաժնի պետ

 

ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության զորահավաքային աշխատանքների և քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բաժնի պետ

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության մաքսային գործառնությունների մոնիտորինգի բաժնի պետ

 

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ-ֆիզիկական պաշտպանության և ռեժիմի գծով տնօրեն (համաձայնությամբ)

 

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի տեխնիկական բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

(հավելվածը խմբ. 29.01.21 N 78-Ա, 31.03.22 N 329-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
31.03.2022, N 329-Ա 01.04.2022, N 695-Ա
29.01.2021, N 78-Ա 30.01.2021, N 695-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան