Գլխավոր տեղեկություն
Համար
N 991-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.06.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.06.14-2021.06.27 Պաշտոնական հրապարակման օրը 17.06.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.06.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
17.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունիսի 2021 թվականի N 991-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ու «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաuտանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի oպտիմալացման ծրագրերը հաuտատելու մաuին» N 1911-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝

1) որոշման N 4 հավելվածի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «III. Վարդենիսի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ կետով․

«7․ Միացման ձևով վերակազմակերպել «Վարդենիսի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը (պետական գրանցման համար՝ 58.140.00142)՝ այն միացնելով «Վարդենիսի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությանը (պետական գրանցման համար՝ 58.140.00141)։ Վերակազմակերպումից հետո «Վարդենիսի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանել «Վարդենիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն։».

2) որոշման N 6 հավելվածի Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «IV. Բերդի տարածաշրջան» բաժնի՝

ա․ 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«4․ «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցի մահճակալային ընդհանուր ֆոնդը կազմում է 30 մահճակալ, որը ներառում է մանկաբարձագինեկոլոգիական, թերապևտիկ, մանկական, քիթկոկորդ-ականջաբանական, վիրաբուժական, ինֆեկցիոն, ինտենսիվ թերապիայի բաժանմունքների մահճակալները։

 

«Բերդի բժշկական կենտրոն»
փակ բաժնետիրական ընկերություն

Մահճակալների թիվը

Մանկաբարձական

5

Գինեկոլոգիական

Հղիության պաթոլոգիայի

Թերապևտիկ

9

Մանկական

Քիթ-կոկորդ-ականջաբանական

8

Վիրաբուժական

Ինֆեկցիոն

3

Ինտենսիվ թերապիայի

5

Ընդամենը

30

»,

 

բ․ 9-րդ կետի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին:»,

գ․ ուժը կորցրած ճանաչել 9-րդ կետի երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ պարբերությունները։

2. Հայաuտանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7 ամսվա ընթացքում ավարտել սույն որոշմամբ նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրից բխող` սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված աշխատանքների իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ, 64-րդ և 65-րդ հոդվածներով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 20-րդ և 24-րդ հոդվածներով սահմանված պահանջներին համապատասխան.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 8 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություններ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված աշխատանքների իրականացման մասին:

3․ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությունում և կառուցվածքում սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը և դրանց պետական գրանցումը՝ ընկերության միջոցների հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

Երևան

   

17.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2021 թվական: