Գլխավոր տեղեկություն
Համար
N 1796-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.11.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.11.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.11.2020

 

17.11.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 նոյեմբերի 2020 թվականի N 1796-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1688-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 15-ի «Նաիրիի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում անշարժ գույք ներդնելու մասին» N 1688-Ա որոշման 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Եղվարդի համայնք, Չարենցի փողոց 196/12 հասցեում գտնվող՝ 2692,1 քառ. մետր մակերեսով ծննդատան մասնաշենքը՝ 54,920,000 դրամ գնահատված շուկայական արժեքով, և դրա սպասարկման և օգտագործման համար հատկացված 0,834 հեկտար հողամասը՝ 42,117,000 դրամ գնահատված շուկայական արժեքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականը՝ 27122014-07-0070) (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել և «Նաիրիի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համար նոր մասնաշենք կառուցելու նպատակով ներդնել «Նաիրիի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով՝ դրա գնահատված արժեքին համամասնական չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 ամսվա ընթացքում սահմանված կարգով ապահովել անշարժ գույքի հանձնման-ընդունման, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման, գնահատված անշարժ գույքն ընկերության կանոնադրական կապիտալում ներդնելու վերաբերյալ պայմանագրի կնքման աշխատանքների իրականացումը:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան