Գլխավոր տեղեկություն
Համար
N 644-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.05.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.05.20/54(1609) Հոդ.548
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.04.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 2020 թվականի N 644-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը հաստատելու մասին» N 356-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն միջոցառման իմաստով տնտեսավարող է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ֆիզիկական անձը, ով բավարարում է սույն կետի առաջին ենթակետի՝ բարվոք վարկային պատմության պահանջներին, ինչպես նաև այն իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, որը՝

1) ունի բարվոք վարկային պատմություն, այսինքն՝ ըստ ԱՔՐԱ տեղեկատվության` վարկի համար դիմելու ամսաթվին նախորդող 12 ամիսների ընթացքում չի ունեցել գումարային 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ.

2) ունեցել է բարվոք հարկային պատմություն (բացառությամբ՝ մինչև 365 օրվա գրանցում ունեցող գյուղատնտեսական կոոպերատիվների), այսինքն`

ա. դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ

բ. դիմումը ներկայացնելու օրը 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա ժամկետանց հարկային պարտավորությունները չեն գերազանցել 2019 թվականի ընթացքում միասնական գանձապետական հաշվից մարված հարկային պարտավորությունների, 2019 թվականի ընթացքում վճարված պետական տուրքի գումարների և 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ միասնական գանձապետական հաշվի մնացորդի հանրագումարի 1 տոկոսը:».

2) հավելվածի NN 1 և 2 աղյուսակների 1-ին տողի 3-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«● վարկի գումար՝ 3-15 մլն դրամ, ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման և ավանդական այգու հիմնման համար՝ 3-30 մլն դրամ, տավարաբուծության զարգացման համար՝ 3-50 մլն դրամ,

● վարկի մարման ժամկետը՝ մինչև 5 տարի, ավանդական այգու հիմնման դեպքում՝ մինչև 7 տարի,

● վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 12 ամիս, ավանդական այգու հիմնման դեպքում՝ մինչև 4 տարի».

3) հավելվածի N 4 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Աղյուսակ N 4

 

Տնտեսավարողներին (բացառությամբ գյուղատնտեսական կոոպերատիվների) վարկի/լիզինգի տրամադրման պայմանները

 

 

Վարկի նպատակը

Հիմնական պայմանները

Տոկոսա-դրույքը*

Համաֆինանսավորում
/համապարտություն

1.

Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգ

● 20% կանխավճար,

● լիզինգի առարկաների ընդհանուր գումարը՝ մինչև 200 մլն դրամ,

● մարման ժամկետը՝ 3- 10 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ տարեկան մինչև 6 ամիս։

0%

10% կանխավճարի, բայց ոչ ավելի, քան 10 մլն դրամը

2.

Ագրոպարենային ոլորտի սարքավորումների (այդ թվում` ջերմատների, սառնարանային և գյուղատնտեսական նշանակության պահեստային տնտեսությունների, մոդուլային սպանդանոցների) լիզինգ

● 20% կանխավճար,

● լիզինգի առարկաների արժեքների հանրագումարը՝ մինչև 450 մլն դրամ,

● մարման ժամկետը՝ մինչև 8 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ տարեկան մինչև 6 ամիս։

0%

10% կանխավճարի, բայց ոչ ավելի, քան 10 մլն դրամը

3.

Տոհմային տավարաբուծության նպատակով տրամադրվող վարկ**

● վարկերի հանրագումարի մնացորդը՝ մինչև 300 մլն դրամ,

● վարկի մարման ժամկետը՝ մինչև 5 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 1 տարի:

0%

30%

4.

Տոհմային ոչխարաբուծության և այծաբուծության նպատակով տրամադրվող վարկ

● վարկերի հանրագումարի մնացորդը՝ մինչև 900 մլն դրամ,

● վարկի մարման ժամկետը՝ մինչև 4 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 1 ամիս:

0%

30%

5.

Ոչխարաբուծության և այծաբուծության նպատակով տրամադրվող վարկ***

● վարկի գումարը՝ 3-30 մլն դրամ,

● վարկի մարման ժամկետը՝ մինչև 5 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 12 ամիս:

0%

30%

6.

Խոզաբուծության և թռչնաբուծության նպատակով տրամադրվող վարկ***

● վարկի գումարը՝ 3-15 մլն դրամ,

● վարկի մարման ժամկետը՝ մինչև 3 տարի

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 12 ամիս

0%

30%

* Պայմանով, որ բանկի փաստացի տոկոսադրույքը չի կարող գերազանցել դրամով 14 %, իսկ արտարժույթով` 9 %։

** Համաֆինանսավորումը կտրամադրվի ձեռք բերված տոհմային ԽԵԿ-ի համար տնտեսավարողի անասնաշենքում անկապ բոքսային պահվածք և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 369-Լ որոշմամբ հաստատված «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագրով» սահմանված չափորոշիչներին համապատասխան պահման պայմաններ ու անասնաշենքին համապատասխան գլխաքանակ ապահովելու դեպքում։ Նշվածի վերաբերյալ եզրակացություն կտրամադրվի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված կարգով։

*** Համաֆինանսավորումը կտրամադրվի միայն ֆիզիկական անձանց։»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 31-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին, երկրորդ և երրորդ միջոցառումների շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգերը հաստատելու մասին» N 416-Լ որոշման N 2 հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն հավելվածում «տնտեսավարող» եզրույթն օգտագործվում է միջոցառման մեջ կիրառված իմաստով:»։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2020 թ. մայիսի 1

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան