ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
18 ապրիլի 2007 թվականի N 710-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Թամար» ԱԿ լիցենզիայում գործունեության իրականացման վայրի փոփոխություն կատարելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 4-րդ մասը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Ընդունել ի գիտություն, որ «Թամար» ԱԿ (2003 թվականի նոյեմբերի 26-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության թիվ Կ-XX-000402 լիցենզիան) գործունեության իրականացման վայրը՝ ք. Երևան, Ամիրյան փող., շ. 10, բն. 14 հասցեն տեղափոխվել է ք. Երևան, Զաքյան 8 շ., գրասենյակ 28 հասցե:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.
2.1. Ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխությունների մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |