ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասի.
Սահմանել վարչապետին փոխարինելու և վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքում վարչապետին փոխարինելու կարգը՝ համաձայն հավելվածի:
(որոշումը փոփ. 01.06.19 N 669-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2018 թ. ապրիլի 21 Երևան N 412-Լ |
Հավելված |
ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ LԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
(վերնագիրը փոփ. 01.06.19 N 669-Լ)
I. Վարչապետի բացակայության ժամանակ վարչապետին փոխարինելու կարգը
(վերնագիրը փոփ. 01.06.19 N 669-Լ)
1. Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասի առաջին նախադասության՝ վարչապետի բացակայության ժամանակ վարչապետին փոխարինում է փոխվարչապետներից մեկը։
(1-ին կետը փոփ. 01.06.19 N 669-Լ)
2. Վարչապետի բացակայություն է վարչապետի հիվանդությամբ պայմանավորված ժամանակավոր անաշխատունակությունը կամ արձակուրդում գտնվելը։
3. Վարչապետի՝ արտասահմանյան գործուղման մեջ գտնվելու դեպքում փոխվարչապետներից մեկի վրա վարչապետի որոշմամբ ըստ անհրաժեշտության ժամանակավորապես դրվում է վարչապետի պարտականությունների կատարումը։
(3-րդ կետը փոփ. 17.01.19 N 36-Լ)
4. Վարչապետի բացակայության դեպքում փոխվարչապետն իրականացնում է վարչապետի՝ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունները, բացառությամբ՝
1) Սահմանադրության 158-րդ հոդվածով սահմանված՝ հրաժարական ներկայացնելու,
2) Սահմանադրության 131-րդ հոդվածով սահմանված՝ Կառավարության կազմում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու,
3) Կառավարությանը՝ Կառավարության վստահության հարց դնելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու,
4) Կառավարությանը և վարչապետի ենթակա մարմինների՝ վարչապետի կողմից նշանակվող պաշտոնատար անձանց պաշտոնից ազատելու,
5) փոխվարչապետների համակարգման ոլորտները փոփոխելու, նախարարության գործունեության ոլորտներն ընդլայնելու,
6) փոխնախարարների թիվը և նախարարությունների, ինչպես նաև պետական կառավարման համակարգի այլ մարմինների՝ վարչապետի կողմից հաստատվող կանոնադրություններում փոփոխություններ կատարելու, բացառությամբ վարչապետի հանձնարարությամբ սահմանված դեպքերի,
7) վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և աշխատողների քանակը փոփոխելու, ինչպես նաև վարչապետի աշխատակազմի՝ վարչապետի կողմից նշանակվող պաշտոնատար անձանց պաշտոնից ազատելու կամ այլ պաշտոնի տեղափոխելու,
8) վարչապետի նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու, բացառությամբ վարչապետի հանձնարարությամբ սահմանված դեպքերի,
9) Կառավարությանը մարզպետներին փոխարինելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու լիազորությունների։
II. Վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքում վարչապետին փոխարինելու կարգը
(վերնագիրը փոփ. 01.06.19 N 669-Լ)
5. «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասի 14-րդ մասով սահմանված դեպքում՝ Կառավարության որոշման հիման վրա վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքում վարչապետին փոխարինում է փոխվարչապետներից մեկը։
(5-րդ կետը փոփ. 01.06.19 N 669-Լ)
6. Վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքում վարչապետին փոխարինող փոխվարչապետն իրականացնում է վարչապետի՝ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված բոլոր լիազորությունները։
(6-րդ կետը փոփ. 01.06.19 N 669-Լ)
III. Առաջին փոխվարչապետի կողմից վարչապետին փոխարինելու անհնարինության դեպքում վարչապետին փոխարինելու կարգը
(գլուխն ուժը կորցրել է 01.06.19 N 669-Լ)
(հավելվածը փոփ. 17.01.19 N 36-Լ, 01.06.19 N 669-Լ)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ստեփանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.06.2019, N 669-Լ | 06.06.2019, N 412-Լ | |
17.01.2019, N 36-Լ | 20.01.2019, N 412-Լ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|