ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
22 ապրիլի 2025 թ. |
N 338-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 259-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի «Տրանսպորտային համակարգի արդիականացում» ծրագրով ձեռք բերված, 101,200,000.0 (հարյուր մեկ միլիոն երկու հարյուր հազար դրամ) ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ թվով 1 հատ Zhongtong bus LCK6126EVG մակնիշի տրոլեյբուսը սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերությանը:
2. Երևանի քաղաքապետին՝ ապահովել «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության հետ նվիրատվության պայմանագրի և հանձնման-ընդունման ակտի կնքումը:
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2025 թ. ապրիլի 22 Երևան |
