ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 օգոստոսի 2017 թվականի N 1018-Ն
2017 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ԲԱՑ ԹՈՂՆՎՈՂ ՋՐԻ՝ 170 ՄԼՆ Մ3-Ը ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԻՆ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԱՃԱՌՔԻՑ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՇԱՀՈՒՅԹԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով հաստատված ծրագրի 6-րդ գլխի 6.6-րդ կետի դրույթի կատարումն ապահովելու նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1.2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետով և 15-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել 2017 թվականի ընթացքում Սևանա լճից բաց թողնվող ջրի՝ 170 մլն մ3-ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության մոտ հասույթի և կատարված ծախսերի տարբերությունից առաջացող շահույթի (լրացուցիչ շահույթի) հաշվարկման և վճարման կարգը (այսուհետ՝ կարգ)՝ համաձայն հավելվածի:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել անժամկետ արտաբյուջետային հաշիվ՝ սույն որոշման 1-ին կետում նշված կարգի համաձայն հաշվարկվող լրացուցիչ շահույթն այդ հաշվին վճարելու և սույն որոշման 3-րդ կետում նշված բյուջետային ելքերի նախահաշվով նախատեսված ծախսերի կատարման նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.4-րդ հոդվածով հաստատված` Սևանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագրի (հավելված 5) 3-րդ մասով նախատեսված առաջնային խնդիրների լուծման նպատակային ներդրումների ուղղությունները և դրա իրականացման համար կատարվելիք բյուջետային ելքերի նախահաշիվը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Գաբրիելյան |
2017 թ. օգոստոսի 18 Երևան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
2017 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ԲԱՑ ԹՈՂՆՎՈՂ ՋՐԻ՝ 170 ՄԼՆ Մ3-Ը ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԻՆ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԱՃԱՌՔԻՑ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄՈՏ ՀԱՍՈՒՅԹԻ ԵՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋԱՑՈՂ ՇԱՀՈՒՅԹԻ (ԼՐԱՑՈՒՑԻՉ ՇԱՀՈՒՅԹԻ) ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են 2017 թվականի ընթացքում Սևանա լճից բաց թողնվող ջրի՝ 170 մլն մ3–ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության մոտ հասույթի և կատարված ծախսերի տարբերությունից առաջացող շահույթի (այսուհետ՝ լրացուցիչ շահույթ) հաշվարկման և վճարման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Սևանա լճից 2017 թվականի ընթացքում բաց թողնվող ջրի՝ 170 մլն մ3-ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից՝
1) «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության մոտ յուրաքանչյուր հաշվարկային ամսում առաջացող լրացուցիչ շահույթը (ՇՄԷԿi) հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
ՇՄԷԿi = Էառi * ՍԴՄԷԿi – Ծ1 ,
որտեղ՝
i-ն համապատասխան հաշվարկային ամիսն է,
Էառi-ն i-րդ հաշվարկային ամսում Սևանա լճից լրացուցիչ բաց թողնված ջրաքանակի հաշվին «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից առաքված էլեկտրական էներգիայի քանակն է (կՎտ/ժ),
ՍԴՄԷԿi-ն i-րդ հաշվարկային ամսվա համար Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում սահմանված առաքվող էլեկտրաէներգիայի դրույքն է (դրամ/կՎտժ)՝ առանց ԱԱՀ-ի,
Ծ1-ն i-րդ հաշվարկային ամսում Սևանա լճից լրացուցիչ բաց թողնված ջրաքանակի հաշվին արտադրված էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության մոտ առաջացող լրացուցիչ շահույթից հաշվարկվող շահութահարկի գումարն է (դրամ).
2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության մոտ յուրաքանչյուր հաշվարկային ամսում առաջացող լրացուցիչ շահույթը (ՇՀԷՑi) հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
ՇՀԷՑi = Էառi * (ՍԴՀր-5i – ՍԴՄԷԿi) – Ծ2 ,
որտեղ՝
ՍԴՀր-5i -ն i-րդ հաշվարկային ամսվա համար Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության շոգեգազային ցիկլով էլեկտրական էներգիա արտադրող «Հրազդան-5» կայանի համար երկդրույք սակագնային համակարգում սահմանված առաքվող էլեկտրաէներգիայի դրույքն է (դրամ/կՎտ/ժ)՝ առանց ԱԱՀ-ի,
Ծ2-ն i-րդ հաշվարկային ամսում Սևանա լճից լրացուցիչ բաց թողնված ջրաքանակի հաշվին արտադրված էլեկտրական էներգիայի վաճառքից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության մոտ առաջացող լրացուցիչ շահույթից հաշվարկվող շահութահարկի գումարն է (դրամ):
3. Սույն կարգի 2-րդ կետում նշված Էառi մեծությունը որոշվում է հետևյալ բանաձևով՝
Էառi= ՋՍևանi * 0.11 + ՋՀրազդանi * 0.31 + ՋԱրգելi * 0.66 + ՋԱրզնիi * 0.27 + ՋՔանաքեռi * 0.38 + ՋԵրևան1i * 0.2 + ՋԵրևան3i * 0.07 ,
որտեղ՝
ՋՍևանi -ն i-րդ հաշվարկային ամսում Սևանա լճից լրացուցիչ բաց թողնված ջրաքանակն է (խորանարդ մետր),
ՋՀրազդանi -ն i-րդ հաշվարկային ամսում Սևանա լճից լրացուցիչ բաց թողնված և «Հրազդան» ՀԷԿ-ով անցած ջրաքանակն է (խորանարդ մետր),
ՋԱրգելi-ն i-րդ հաշվարկային ամսում Սևանա լճից լրացուցիչ բաց թողնված և «Արգել» ՀԷԿ-ով անցած ջրաքանակն է (խորանարդ մետր),
ՋԱրզնիi-ն i-րդ հաշվարկային ամսում Սևանա լճից լրացուցիչ բաց թողնված և «Արզնի» ՀԷԿ-ով անցած ջրաքանակն է (խորանարդ մետր),
ՋՔանաքեռi-ն i-րդ հաշվարկային ամսում Սևանա լճից լրացուցիչ բաց թողնված և «Քանաքեռ» ՀԷԿ-ով անցած ջրաքանակն է (խորանարդ մետր),
ՋԵրևան1i -ն i-րդ հաշվարկային ամսում Սևանա լճից լրացուցիչ բաց թողնված և «Երևան ՀԷԿ-1»-ով անցած ջրաքանակն է (խորանարդ մետր),
ՋԵրևան3i-ն i-րդ հաշվարկային ամսում Սևանա լճից լրացուցիչ բաց թողնված և «Երևան ՀԷԿ-3»-ով անցած ջրաքանակն է (խորանարդ մետր):
4. Սույն կարգի 3-րդ կետում նշված՝ «ՋՍևանi», «ՋՀրազդանi», «ՋԱրգելi», «ՋԱրզնիi», «ՋՔանաքեռi», «ՋԵրևան1i», «ՋԵրևան3i» մեծությունների վերաբերյալ տեղեկատվությունը յուրաքանչյուր հաշվարկային ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 20-ը «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություններին տրամադրում է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն:
5. Սույն կարգի 2-րդ կետի համաձայն «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություններում հաշվարկված լրացուցիչ շահույթը վճարվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից բացված արտաբյուջետային հաշվին մինչև հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 30-ը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
04.07.2018, N 790-Ն | 04.08.2018, N 1018-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|