Գլխավոր տեղեկություն
Համար
N 514-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.06.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.05.31/33(1308) Հոդ.534
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.05.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.05.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մայիսի 2017 թվականի N 514-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 224-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լուծարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների բաժինը, հարկային (տարածքային) տեսչությունները (մարմինները), մաքսատները և մաքսային կետերը:

2. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի հարկ վճարողների սպասարկման վարչություն, փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչություն, խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչություն, հյուսիսային մաքսատուն-վարչություն, հարավային մաքսատուն-վարչություն, արևելյան մաքսատուն-վարչություն, արևմտյան մաքսատուն-վարչություն, արարատյան մաքսատուն-վարչություն, ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժին ու գնումների համակարգման բաժին:

3. Մաքսային վիճակագրության, վերլուծության և ռիսկերի կառավարման վարչությունը վերանվանել մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչություն, իսկ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն։

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 224-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման N 1 հավելվածի (այսուհետ՝ հավելված) 18-րդ կետի 17-րդ ենթակետից հանել «, հարկային (տարածքային) տեսչությունների, մաքսատների (այդ թվում` տարածաշրջանային) ու մաքսային կետերի» բառերը.

2) հավելվածի 35-րդ կետից հանել «, հարկային տեսչություններ, մաքսատներ ու մաքսային կետեր և առանձնացված ստորաբաժանումներ» բառերը.

3) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մայիսի 24

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
մայիսի 18-ի N 514-Ն որոշման

 

 

«Հավելված N 2 
ՀՀ կառավարության 2016 թվականի
մարտի 10-ի N 224-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

Վերադաս մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Վարչություններ

 

Ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչություն

Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչություն

Կազմակերպման և հսկողության վարչություն

Հարկ վճարողների սպասարկման վարչություն

Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչություն

Ներքին աուդիտի վարչություն

Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն

Մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչություն

Մաքսային հսկողության վարչություն

Հետբացթողումային հսկողության վարչություն

Նախաբացթողումային հսկողության վարչություն

Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն

Իրավաբանական վարչություն

Քննչական վարչություն

Իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչություն

Օպերատիվ հետախուզության վարչություն

Ներքին անվտանգության վարչություն

Միջազգային համագործակցության վարչություն

Անձնակազմի կառավարման վարչություն

Ֆինանսահաշվային վարչություն

Գործերի կառավարման վարչություն

Քարտուղարություն

Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչություն

Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչություն

Հյուսիսային մաքսատուն-վարչություն

Հարավային մաքսատուն-վարչություն

Արևելյան մաքսատուն-վարչություն

Արևմտյան մաքսատուն-վարչություն

Արարատյան մաքսատուն-վարչություն

 

2. Բաժիններ

 

Ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժին

Գնումների համակարգման բաժին

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Առաջին բաժին»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի պաշտոնակատար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան