Գլխավոր տեղեկություն
Համար
N 468-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.05.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.05.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.05.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.05.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 մայիսի 2017 թվականի N 468-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ներկայացված հայտը բավարարելու ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ մասին

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի, ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մայիսի 6

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

մայիսի 4-ի N 468-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ՈՒ համալրող մասերի ԵՎ (կամ) հումքի ՈՒ նյութերի

 

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի
միավորը

Քանակը

Ծագման
երկիրը

Արժեքը
(դրամ)

1

2

3

4

5

6

7

8

1.

2825901900

Կալցիումի հիդրոքսիդ

Calcium hydroxide Ca(OH)2 , 99% և (կամ) բարձր մաքրությամբ, փոշի

կգ

6,619

ԵՄ / ԱՄՆ / Իրան

5,282,297

2.

2827392000

Երկաթի քլորիդ

Ջրում լուծված երկաթ (III) քլորիդ (Ferric Chloride solution (40% սահմաններում)

կգ

3,000

ԵՄ / ԱՄՆ / Իրան

1,602,000

3.

3506990000

Պոլիմեր էմուլսիա

Էմոլսիոն պոլիմեր, տիղմի վերամշակման համար, անիոնային լիցքով և (կամ) կատիոնային լիցքով, polymer emulsion

կգ

2,200

ԵՄ / ԱՄՆ / Իրան

6,996,000

4.

1515299000

Բուսական յուղ

Եգիպտացորենի ձեթ, զտված, անգույն

կգ

2061,5

ԵՄ

2,163,956

5.

1509900000

Բուսական յուղ

Ձիթապտղի ձեթ, զտված, անգույն

կգ

883,5

ԵՄ

927,409

6.

4401220000

Փայտի թեփ

Ձկան ծխեցման համար, 4-12մմ չափսեր

կգ

2700

ԵՄ

603,720

7.

3923100000

Պենոպլաստե արկղ/տարբեր չափերի

Փրփրապլաստե թերմո արկղ, նյութը պոլիստիրոլ, հերմետիկ փակվող կափարիչով

կգ

23,884

ԵՄ / Իրան

14,330,173

8.

3919900000

Վերամշակված ձկան փաթեթավորման պիտակ

Ինքնակպչուն, սպիտակ, տպագրված, ջրակայուն, նյութը պոլիպրոպիլեն (PP)

կգ

47,052

ԵՄ / Մեծ Բրիտանիա

941,033

9.

3920102500

Վերամշակված ձկան փաթեթավորման տոպրակ/թաղանթ

Պոլիէթիլենային, թափանցիկ կամ գունավոր, տպագրված

կգ

22,738

ԵՄ

2,273,773

10.

4819100000

Արկղ գոֆրեավորված

Ստվարաթղթե, տարբեր չափերի

կգ

17,307

ԵՄ / Իրան

6,922,624

11.

7308905900

Մետաղական կոնստրուկցիաներ

Մետաղական կոնստրուկցիաներ՝ սյուներ, հեծաններ, մետաղական կապեր և պարզունակներ, նախատեսված բազմացման կայանի /սելեկցիոն տնտեսության/ շենքի կարկասը շրջանակային մետաղյա հիմնակմախքից իրագործելու համար, որի առանցքային չափերն են մոտ
60 x 18 մ, 6 մ քայլով

կգ

26,000

ԵՄ / Իրան

18,000,000

12.

7019900009

Բազմացման կայանի (սելեկցիոն տնտեսության) ավազաններ

Նյութը՝ ապակեմանրաթել

կգ

8000

ԵՄ / Իրան/ Չինաստան

52,800,000

13.

3923309090

Բազմացման կայանի (սելեկցիոն տնտեսության) ավազաններ

Նյութը՝ պոլիպրոպիլեն

կգ

9500

ԵՄ / Իրան

52,800,000

14.

8418108008

Խորը սառեցման սարքավորում

Սննդամթերքը խորը սառեցում կատարող սարքավորում և համալրող մասեր

հատ

1

ԵՄ / Ուկրաինա

25,000,000

15.

7208250000

Մետաղական թիթեղ

Երկաթ-բետոնե ավազանների իրականացման համար մետաղական կաղապարի թիթեղ

կգ

11000

Ուկրաինա/ Իրան /

5,200,000

16.

7304191009

Մետաղական գլանվածք

Երկաթ-բետոնե ավազանների իրականացման համար մետաղական գլանվածք

կգ

3000

Ուկրաինա/ Իրան /

1,400,000

17.

7216100000

Մետաղ կաղապարի համար

Երկաթ-բետոնե ավազանների իրականացման համար մետաղական գլանվածք

կգ

5000

Ուկրաինա, Իրան /

2,400,000

18.

ԸՆԴԱՄԵՆԸ

         

199,642,985


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան