Գլխավոր տեղեկություն
Համար
N 194-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.03.2014-26.05.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.03.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.03.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մարտի 2014 թվականի N 194-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (ՀՍՆՀ) ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՔԻ ՎՐԱ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետի`

1. Հաստատել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) վերակազմավորման հիմքի վրա Տարածքային զարգացման հիմնադրամի ձևավորման համար անհրաժեշտ միջոցառումների կատարման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` ներկայացնել կիսամյակային հաշվետվություններ՝ սույն որոշման հավելվածով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի մասին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. մարտի 18

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

մարտի 18-ի N 194-Ա

որոշման

 

ժ ա մ ա ն ա կ ա ց ո ւ յ ց

 

Հայաստանի Սոցիալական Ներդրումների Հիմնադրամի (ՀՍՆՀ) վերակազմավորման հիմքի վրա Տարածքային զարգացման հիմնադրամի ձԵՎավորման համար անհրաժեշտ միջոցառումների կատարման

 

NN

ը/կ

Միջոցառումը

Պատասխանատու մարմինը

Իրականացման ժամկետը

1.

«Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) վերակազմավորման հիմքի վրա Տարածքային զարգացման հիմնադրամի ձևավորման նպատակով Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի զարգացման ռազմավարությանը հավանություն տալու մասին»

ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակել և ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

2014 թ. մարտ

2.

Համաշխարհային բանկի առաքելություն ու Հայաստանի սոցիալական ներդրումների և տարածքային զարգացման ծրագրի հայեցակարգային փաստաթղթի մշակում (Concept note)

Համաշխարհային բանկ (համաձայնությամբ)

2014 թ. ապրիլ

3.

Հայաստանի սոցիալական ներդրումների և տարածքային զարգացման ծրագրի հայեցակարգային փաստաթղթի ընդունում (Concept note)

Համաշխարհային բանկ (համաձայնությամբ)

2014 թ. ապրիլ

4.

Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի վերակազմավորման հիմքի վրա Տարածքային զարգացման հիմնադրամի ձևավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերի մշակում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ (համաձայնությամբ)

2014 թ. մայիս

5.

Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի վերակազմավորման հիմքի վրա Տարածքային զարգացման հիմնադրամի ձևավորման նախապատրաստական աշխատանքների իրականացման համար դրամաշնորհի տրամադրում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալություն (SDC) (համաձայնությամբ)

2014 թ. մայիս

6.

Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի վերակազմավորման հիմքի վրա Տարածքային զարգացման հիմնադրամի ձևավորման համար անհրաժեշտ հետազոտությունների իրականացում, մեթոդաբանական գործիքակազմի և Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի վերակազմավորման հիմնարար փաստաթղթերի փաթեթի մշակում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

Համաշխարհային բանկ (համաձայնությամբ)

 

Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ

(համաձայնությամբ)

2014 թ. նոյեմբեր

7.

«Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի վերակազմավորման հիմքի վրա Տարածքային զարգացման հիմնադրամի ձևավորման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ (համաձայնությամբ)

մինչև 2014 թ. նոյեմբերի 1-ը

8.

Հայաստանի սոցիալական ներդրումների և տարածքային զարգացման ծրագրի փաստաթղթի (Project paper) մշակում

Համաշխարհային բանկ (համաձայնությամբ)

2014 թ. նոյեմբեր

9.

Հայաստանի սոցիալական ներդրումների և տարածքային զարգացման ծրագրի` Համաշխարհային բանկի տնօրենների խորհրդի կողմից հաստատում

Համաշխարհային բանկ (համաձայնությամբ)

2014 թ. դեկտեմբեր

10.

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Համաշխարհային բանկի հետ բանակցությունների վարում և վարկային համաձայնագրի ստորագրում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

Համաշխարհային բանկ (համաձայնությամբ)

2014 թ. դեկտեմբեր

11.

Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի վերակազմավորման հիմքի վրա Տարածքային զարգացման հիմնադրամի կանոնավոր գործունեության մեկնարկում

Տարածքային զարգացման հիմնադրամ

(համաձայնությամբ)

2015 թ. հունվարի 1-ը

12.

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վարկային համաձայնագրի վավերացման ներքին ընթացակարգերի կազմակերպում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

2015 թ. մարտ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 Վ. Գաբրիելյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.05.2015, N 421-Ա 26.05.2015, N 194-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան