Գլխավոր տեղեկություն
Համար
N 999-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.09.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
OBMOFA RA 2013.07.26/16(24) Հոդ.893
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.09.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.09.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 սեպտեմբերի 2013 թվականի N 999-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2013 թվականի ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 442-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 4-րդ ենթակետում կատարել հետևյալ լրացումները`

1) ենթակետը «Արմթեք 2013» բառերից առաջ լրացնել «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության տարածքում`» բառերով.

2) ենթակետը «գլոբալ համաժողովը» բառերից հետո լրացնել «, իսկ համաժողովի հանդիսավոր ընթրիքը տեղի կունենա «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում:» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. սեպտեմբերի 23

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան