ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2017 թվականի N 828-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1206-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի «Համակարգող նշանակելու և աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 1206-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Վ. Ստեփանյանին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վ. Ջիլավյանին» բառերով.
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հուլիսի 25 Երևան |
Հավելված |
«Հավելված |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԾՐԱԳՐԻՑ ԲԽՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Վ. Ջիլավյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Ա. Խուդավերդյան | - ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) |
Ն. Դանիելյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ |
Ա. Բաղդասարյան | - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ռազմավարական ծրագրավորման և մոնիթորինգի վարչության պետ |
Ա. Գիլոյան | - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ |
Ա. Հակոբյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Ամերիկայի վարչության պետ |
Ժ. Տիտիզյան | - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի գործառնական վարչության պետ |
Մ. Գալստյան | - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետ |
Ս. Մակյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ |
Ա. Ավետիսյան | - ՀՀ պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ |
Գ. Այվազյան | - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետի տեղակալ |
Ա. Սարգսյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Լ. Շուշանյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավման ծրագրի ղեկավար |
Ա. Քոթանջյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի երրորդ քարտուղար |
Ա. Մխիթարյան | - «Հելիքս կոնսալտինգ» ՍՊԸ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Թ. Աբրահամյան | - «Արազա» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ, հանրային ցանցի համակարգող-քարտուղար (համաձայնությամբ) |
Ն. Առաքելյան | - «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Լ. Բարսեղյան | - «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ (համաձայնությամբ) |
Ս. Դեհերյան | - «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Լ. Դոյդոյան | - «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Կ. Զադոյան | - «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Գ. Խաչատրյան | - «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Հ. Հարությունյան | - «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Վ. Հոկտանյան | - «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության ծրագրի տնօրեն (համաձայնությամբ) |
Գ. Վարդանյան | - «Վորլդ Վիժն Հայաստան» շահերի պաշտպանության ծրագրի ղեկավար (համաձայնությամբ) |
Լ. Աֆրիկյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի առաջատար մասնագետ (աշխատանքային խմբի քարտուղար)»: |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |