ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մարտի 2010 թվականի N 325-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 20.12.12 N 1627-Ն)
Համաձայն «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի քաղաքացիական ծառայողներին տրվող ամսական հավելումների սահմանային չափերը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի քաղաքացիական ծառայողներին տրվող ամսական հավելումների հաշվարկման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 20.12.12 N 1627-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2010 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. ապրիլի 7 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 325-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ
(վերնագիրը խմբ. 20.12.12 N 1627-Ն)
|
(հավելվածը խմբ. 20.12.12 N 1627-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 325-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
(վերնագիրը լրաց. 20.12.12 N 1627-Ն)
1. Սույն կարգով սահմանվում են «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով պաշտպանության համակարգի քաղաքացիական ծառայողներին տրվող ամսական հավելումների հաշվարկման պայմանները:
2. Զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված կամ զինվորական պաշտոնի կրճատման հետևանքով քաղաքացիական հատուկ ծառայության հավասարազոր կամ ցածր պաշտոնում նշանակված քաղաքացիական ծառայողի հավելումը սահմանվում է այն չափով, որ վճարման ենթակա աշխատավարձի ընդհանուր գումարը չգերազանցի զբաղեցրած զինվորական ծառայության վերջին պաշտոնում ունեցած դրամական բավարարման և դրան հավասարեցված վճարումների (ներառյալ պարենի փոխհատուցման) ընդհանուր գումարը:
3. Զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված կամ զինվորական պաշտոնի կրճատման հետևանքով քաղաքացիական հատուկ ծառայության հավասարազոր կամ ցածր պաշտոնում նշանակված քաղաքացիական ծառայողի համար սույն կարգի 2-րդ կետով սահմանված աշխատավարձի ընդհանուր չափը պահպանելու համար հավելման չափը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի կրկնակին չգերազանցող գումարի չափով` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանի համաձայն:
4. Մրցույթի արդյունքով, ինչպես նաև արտամրցութային կարգով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում նշանակված քաղաքացիական ծառայողի հավելումը սահմանվում է զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված կամ զինվորական պաշտոնի կրճատման հետևանքով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում նշանակված քաղաքացիական ծառայողի պաշտոնի ենթախմբի սանդղակում համապատասխան մակարդակի համար հաշվարկված նվազագույն հավելման չափով:
5. Մրցույթի արդյունքում, ինչպես նաև արտամրցութային կարգով քաղաքացիական ծառայության ավելի բարձր պաշտոնի նշանակված քաղաքացիական ծառայողի նոր ենթախմբի աշխատավարձի սանդղակում իր նախորդ պաշտոնային դրույքաչափին հավասար դրույքաչափի առկայության դեպքում հավելումը հաշվարկվում է նախորդի նկատմամբ 2 տոկոս ավելացումով, հակառակ դեպքում` նոր ենթախմբի համար սահմանված նվազագույն հավելման չափով:
6. Առաջին անգամ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում նշանակված քաղաքացիական ծառայողի հավելումը հաշվարկվում է զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված կամ զինվորական ծառայության պաշտոնի կրճատման հետևանքով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում նշանակված քաղաքացիական ծառայողի պաշտոնի ենթախմբի առաջին մակարդակի համար աշխատավարձի ընդհանուր չափի հաշվարկման արդյունքում սահմանված նվազագույն հավելման չափով:
7. Քաղաքացիական ծառայողի աշխատավարձի բնականոն աճի դեպքում սույն կարգով սահմանված հավելումը հաշվարկվում է նախորդ մակարդակի նկատմամբ 1 տոկոս աճով:
8. Մրցույթի արդյունքում քաղաքացիական ծառայության ավելի ցածր պաշտոնի նշանակված քաղաքացիական ծառայողի հավելումը սահմանվում է իր նախորդ պաշտոնի համար սահմանվածի չափով:
(հավելվածը լրաց. 20.12.12 N 1627-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
03.07.2014, N 656-Ն | 17.07.2014, N 325-Ն | |
20.12.2012, N 1627-Ն | 01.01.2013, N 325-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|