ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 փետրվարի 2012 թվականի N 178-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի N ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհուրդ:
2. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի կազմում ռոտացիոն կարգով ընդգրկվող գործարարների ցուցակը` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի աշխատակարգը` համաձայն N 3 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. փետրվարի 29 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2012 թ. փետրվարի 29-ի N 178-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Տ. Սարգսյան | - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ) |
Տ. Դավթյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարար (խորհրդի նախագահի տեղակալ) |
Ա. Ղարիբյան | - ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական (համաձայնությամբ) |
Վ. Գաբրիելյան | - ՀՀ ֆինանսների նախարար |
Ս. Կարապետյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարար |
Գ. Խաչատրյան | - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ |
Ի. Զարգարյան | - ՀՀ վարչապետի խորհրդական |
Գ. Մինասյան | - ՀՀ Ազգային ժողովի ֆինանսական և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Մինասյան | - ՀՀ Ազգային ժողովի ֆինանսական և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) |
Ա. Մարտիրոսյան | - ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Ռ. Հարությունյան | - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի տնօրեն |
Ա. Ղազարյան | - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ (համաձայնությամբ) |
Մ. Սարգսյան | - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ (համաձայնությամբ) |
Բ. Ենգիբարյան | - «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Վ. Սաֆարյան | - «Հայրենական ապրանք արտադրողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀ հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Ռ. Մեխջյան | -«Հայաստանի Հանրապետության արտահանողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ջ. Մակբեթ | - Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար (համաձայնությամբ) |
Ա. Չալաբյան | -«Մաքենզի» միջազգային խորհրդատվական ընկերություն (համաձայնությամբ) |
Մ. Հերգնյան | - «Ի-Վի քոնսալթինգ» խորհդատվական ընկերություն (համաձայնությամբ) |
Ա. Գրիգորյան | - «Հայկական կոնյակագործների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Հարությունյան | - «Հայ գինեգործների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Գ. Գևորգյան | - Հայ ոսկերիչների միջազգային ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ) |
Ս. Բեկիրսկի | - «Հայաստանի Հանրապետության թեթև արդյունաբերության գործատուների միություն» հասարակական կազմակերպության համանախագահ (համաձայնությամբ) |
Ս. Զաքարյան | - «Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միություն» իրավաբանական անձանց միության տնօրեն (համաձայնությամբ) |
Է. Գրիգորյան | -Հայաստանի ոսկեգործների և ակնագործների միության նախագահ (համաձայնությամբ) |
Տ. Հարությունյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (խորհրդի քարտուղար) |
Խորհրդի` ոոտացիոն կարգով ընդգրկվող անդամներ | |
Ա. Սալաթյան | -«Նեյշնլ Ինստրումենտս Արմենիա» ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Պետրոսյան | -«ՄԱՊ» փակ բաժնետիրական ընկերության նախագահ (համաձայնությամբ) |
Գ. Աբրահամյան | -«Դի Սի Էյ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ (համաձայնությամբ) |
Մ. Հարությունյան | -«Երևանի Արարատ Կոնյակի-Գինու-Օղու կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
Ս. Մաթևոսյան | -«Լիկվոր» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2012 թ. փետրվարի 29-ի N 178-Ա որոշման |
Ց ՈՒ Ց Ա Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՌՈՏԱՑԻՈՆ ԿԱՐԳՈՎ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ
Ա. Արսենյան |
-«Ջերմուկ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Բաղդասարյան |
-«Երևանի գարեջուր» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Գասպարյան |
-«Պռոշյանի կոնյակի գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Գրիգորյան |
-«Ավշարի գինու կոնյակի գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Հակոբյան |
-«Սիս նատուրալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Ղուկասյան |
-«Երևանի աղի կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Մինասյան |
-«Բջնի» հանքային ջրերի գործարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Պետրոսյան |
-«ՄԱՊ» փակ բաժնետիրական ընկերության նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Սնեգիրյով |
-«Վանաձորի քիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Սարգսյան |
-«ՌԱՈ Մարս» » փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Սալաթյան |
-«Նեյշնլ Ինստրումենտս Արմենիա» ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Վարդանյան |
-«Վիասֆեր տեխնոպարկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
Բ. Դարբինյան |
-«Գլորիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
Բ. Հովհաննիսյան |
-«Թամարա Ֆրութ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
Գ. Աբրահամյան |
-«Դի Սի Էյ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ (համաձայնությամբ) |
Գ. Ալեքսանյան |
-«Արմենիա Վայն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
Գ. Ավետիքյան |
-«Ռուսալ Արմենալ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ (համաձայնությամբ) |
Գ. Աֆանդյան |
-«Արզնի Գրուպ» հանքային ջրերի գործարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
Գ. Բունիաթյան |
-«ԼՏ Պիրկալ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
Գ. Դանիելյան |
-«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
Գ. Ենոքյան |
-«Գարուն» բաց բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
Գ. Կարապետյան |
-«Մաքուր երկաթ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
Է. Գրիգորյան |
-«Երևանի ոսկերչական գործարան» բաց բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ (համաձայնությամբ) |
Է. Դիլանյան |
-«Վիտամաքս-Ե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
Է. Հովհաննիսյան |
-«Դայմոթեք» բաց բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
Է. Ղազարյան |
-«Եվրոթերմ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
Ի. Աղաջանյան |
-«Լորի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
Խ. Զաքարյան |
-«Բիզնես-Կապիտալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
Խ. Խաչատրյան |
-«Վալենսիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
Կ. Գոմցյան |
-«Լենտեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
Կ. Կարապետյան |
-«Էյ-Էմ–Փի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
Կ. Պետրոսյան |
-«Արմենմատոր» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
Հ. Կապրիելյան |
-«Էյ Դաբլյու Այ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
Հ. Վարդանյան |
-«Գրանդ Հոլդինգ» ընկերության նախագահ (համաձայնությամբ) |
Մ. Բադեյան |
-«Եվրոստան-Ույուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախագահ (համաձայնությամբ) |
Մ. Բաղդասարով |
-«Միկա Լիմիթիդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախագահ (համաձայնությամբ) |
Մ. Հարությունյան |
-«Երևանի Արարատ Կոնյակի-Գինու-Օղու կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
Մ. Հակոբյան |
-«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
Մ. Մարկոսյան |
-«Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
Մ. Ղազարյան |
-«Վեդի Ալկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախագահ (համաձայնությամբ) |
Ն. Հարությունյան |
-«Ջեյ Սի Էյ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
Ն. Խաչատրյան |
-«Աստրա Կրիստալ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
Ս. Աբրահամյան |
-«Էլբատ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
Ս. Բեգլարյան |
-«Շեն կոնցեռն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
Ս. Մաթևոսյան |
-«Լիկվոր» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
Ս. Մաթևոսյան |
-«Հայէլեկտրամեքենա» բաց բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
Ս. Թարվերդյան |
-«Արարատ սննդի կոմբինատ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
Վ. Առուշանյան |
-«Ֆարմատեք» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
Վ. Կարապետյան |
-«Արտաշատի պահածոների գործարան» բաց բաժնետիրական ընկերության նախագահ (համաձայնությամբ) |
Վ. Ղազարյան |
-«Արփիմեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
Վ. Մեջլումյան |
-«Էյ Սի Փի» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
Ք. Փիլոսյան |
-«Պլաստիկ» բաց բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ վարչապետի 2012 թ. փետրվարի 29-ի N 178-Ա որոշման |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի (այսուհետ` խորհուրդ) գործունեության կարգը:
2. Խորհրդի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության (այսուհետ` ռազմավարություն) իրականացման աշխատանքների համակարգումն է, արդյունքների քննարկումը և հաստատումը:
II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3. Խորհուրդը`
1) հավանություն է տալիս արդյունաբերական քաղաքականության ռազմավարությանը.
2) հավանություն է տալիս ոլորտային ռազմավարություններին.
3) ռազմավարությամբ նշված միջոցառումների իրականացման նպատակով քննարկում է պետական մարմինների, ոլորտային խորհուրդների և այլ շահագրգիռ կողմերի ներկայացրած առաջարկությունները.
4) քննարկում և հաստատում է ռազմավարության իրականացման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունները.
5) քննարկում և հաստատում է արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակներում իրականացվող գործողությունների ծրագրերը:
III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
4. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն աշխատակարգին համապատասխան:
5. Խորհրդի նիստերն արձանագրվում են:
6. Խորհրդի նիստերը հրավիրում է խորհրդի նախագահը:
7. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած հարցերի ու խնդիրների լուծման նպատակով` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:
8. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների առնվազն 2/3-ը:
9. Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նիստը վարողի ձայնը վճռորոշ է:
10. Խորհրդի անդամն իրավունք ունի խորհրդի ընդունած որոշմանը համաձայն չլինելու դեպքում ներկայացնելու իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը:
11. Խորհրդի հերթական նիստի մասին ծանուցվում է խորհրդի անդամներին նիստից առնվազն 5 աշխատանքային օր առաջ:
12. Խորհրդի նիստի օրակարգը տրամադրվում է խորհրդի անդամներին և այլ մասնակիցներին` նիստից առնվազն 2 աշխատանքային օր առաջ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ իրավասու է խորհրդի նիստից առնվազն 4 աշխատանքային օր առաջ քարտուղարություն ներկայացնել օրակարգում հարց ընդգրկելու վերաբերյալ առաջարկություն:
13. Հարցի լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտության դեպքում վերջինիս քննարկումը կարող է տեղափոխվել խորհրդի հաջորդ նիստ:
14. Յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:
15. Խորհրդի նիստերին, խորհրդատվական ձայնի իրավունքով, կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաներ, ոլորտային ռազմավարության խորհուրդների, զանգվածային լրատվամիջոցների, դոնոր և այլ շահագրգիռ կազմակերպությունների, ոլորտային ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային և տեղական խորհրդատուներ:
IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ
16. Խորհրդի նախագահը`
1) վարում է խորհրդի նիստերը.
2) ստորագրում է խորհրդի արձանագրությունները.
3) իր բացակայության դեպքում հանձնարարում է խորհրդի նախագահի տեղակալին վարել խորհրդի նիստերը.
4) խորհրդի հաստատմանն է ներկայացնում խորհրդի նիստի օրակարգը.
5) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում կամ այլ կազմակերպություններում, ինչպես նաև խորհրդի անդամներին հանձնարարում է խնդիրները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությունում և միջազգային կազմակերպությունների հետ իրականացնել քննարկումներ:
V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
17. Խորհրդի անդամն իր պաշտոնից ազատվելու պահից կորցնում է խորհրդին անդամակցությունը: Նրա փոխարեն խորհրդին անդամակցում է նույն պաշտոնն ստանձնած անձը:
18. Խորհրդի նիստին խորհրդի անդամի մասնակցության անհնարինության դեպքում մասնակցում է խորհրդի տվյալ անդամի լիազորած ներկայացուցիչը` խորհրդի նախագահի համաձայնությամբ:
19. Խորհրդի աշխատանքներին գործարար համայնքի հինգ ներկայացուցիչ խորհրդի կազմում ռոտացիոն կարգով ընդգրկվող գործարարների ցուցակից մասնակցում է ռոտացիոն կարգով և կարող է փոփոխվել` ըստ ոլորտների` աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով:
VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ
20. Խորհրդի քարտուղարությունը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության քաղաքականության վարչությունն է:
21. Խորհրդի քարտուղարությունը`
1) նախապատրաստում է նիստին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում է դրանց տրամադրումը խորհրդի անդամներին.
2) ապահովում է խորհրդի նիստի որոշումների նախագծերի կազմումը.
3) պետական մարմիններից, ոլորտային խորհուրդներից և այլ շահագրգիռ կողմերից ստացված առաջարկություններն ամփոփում և ներկայացնում է խորհրդի քննարկմանը.
4) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը.
5) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը, այդ թվում` կազմում է խորհրդի նիստի արձանագրությունը,
6) խորհրդի նիստի արձանագրությունը տրամադրում է խորհրդի անդամներին և շահագրգիռ կողմերին:
VII. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
22. Խորհրդի քարտուղարն արդյունաբերության ոլորտը համակարգող Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալն է:
23. Խորհրդի քարտուղարը`
1) կազմակերպում է խորհրդի քարտուղարության աշխատանքները.
2) խորհրդի նիստում զեկուցում է խորհրդի հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ.
3) իրականացնում է խորհրդի, ինչպես նաև ոլորտային խորհուրդների նիստերի հանձնարարականների կատարման դիտանցում.
4) ըստ աշխատանքային անհրաժեշտության, հասարակական կարգով, կարող է ներգրավել ոլորտային և պետական կառավարման համակարգի մասնագետների.
5) ներկայացնում է տարեկան հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ, որը ենթակա է հրապարակման:
VIII. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
24. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.05.2012, N 458-Ա | 25.05.2012, N 178-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|