ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2012 թվականի N 517-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության` արտասահմանում բնակվողների, հայրենակիցների, անկախ պետությունների համագործակցության և միջազգային հումանիտար համագործակցության հարցերով ֆեդերալ գործակալության հայաստանյան ներկայացուցչության կողմից (այսուհետ՝ Ռոսսոտրուդնիչեստվո) 2011 թվականի ապրիլին Երևանում անցկացված առաջին հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին նվիրված կատալոգի հրատարակումը պատվիրելու համար Ռոսսոտրուդնիչեստվոյին համաֆինանսավորելու նպատակով 2012 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը հատկացնել 12500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին՝ սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը Ռոսսոտրուդնիչեստվոյին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. ապրիլի 28 Երևան |