Գլխավոր տեղեկություն
Համար
N 1224-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.09.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.09.07/51(854) Հոդ.1297
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.08.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.08.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.09.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 օգոստոսի 2011 թվականի N 1224-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ՝ բնապահպանության ոլորտին նվիրված կինոնկար նկարահանելու նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը 2011 թվականի ինն ամսում հատկացնել 2100.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով)։

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ՝ բնապահպանության ոլորտին նվիրված կինոնկարի նկարահանման ծառայությունը ձեռք է բերում բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. օգոստոսի 30
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

 օգոստոսի 25-ի N 1224-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 5 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասա-կարգման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

բաժինը

խումբը

դասը

ինն ամիս

տարի

1

2

3

4

5

6

     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

0.0

0.0

     

այդ թվում`

   

05

   

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

(2,100.0)

(2,100.0)

     

այդ թվում`

   
 

06

 

Շրջակա միջավայրի պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)

(2,100.0)

(2,100.0)

     

այդ թվում`

   
   

01

Շրջակա միջավայրի պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)

(2,100.0)

(2,100.0)

     

այդ թվում`

   
     

02. «Ընկերությունների կողմից
վճարվող բնապահպանական
վճարների նպատակային
օգտագործման մասին»
ՀՀ օրենքի համաձայն
բնապահպանական ծրագրերի իրականացման համար
ՀՀ համայնքներին սուբվենցիաների
տրամադրում

(2,100.0)

(2,100.0)

     

ՀՀ բնապահպանության նախարարություն

(2,100.0)

(2,100.0)

     

այդ թվում`

   
     

Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին

(2,100.0)

(2,100.0)

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

2,100.0

2,100.0

     

այդ թվում`

   
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

2,100.0

2,100.0

     

 այդ թվում`

   
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

2,100.0

2,100.0

     

այդ թվում`

   
     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

2,100.0

2,100.0

     

ՀՀ կառավարություն

2,100.0

2,100.0

     

այդ թվում`

   
     

Պահուստային միջոցներ

2,100.0

2,100.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

 օգոստոսի 25-ի N 1224-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

NN
ը/կ

Համայնքի անվանումը

Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)

գումարը
(հազ. դրամ)

 

Ընդամենը

(2,100.0)

3.

ՀՀ Կոտայքի մարզ

(2,100.0)

 

 այդ թվում`

 
 

Ծաղկաձոր

(2,100.0)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2011 թվականի

 օգոստոսի 25-ի N 1224-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Անվանումը

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

գնման ձևը

չափի միավորը

քա-նակը

գումարը (հազ. դրամ)

ՀՀ բնապահպանության նախարարություն

2,100.0

Բաժին N 11

 Խումբ N 01

Դաս N 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

   

2,100.0

ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ` հանրապետության անկախության 20 տարվա ընթացքում
ՀՀ բնապահպանության նախարարության գործունեության վերաբերյալ տեսաֆիլմի նկարահանման ծառայություն

ԲԸԱՀ

դրամ

1

2,100.0

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2011 թվականի

 օգոստոսի 25-ի N 1224-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.14 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

ինն ամիս

տարի

ինն ամիս

տարի

ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները
1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշները

Ծրագրային դասիչը

Մատուցվող ծառայության անվանումը
Բնապահպանության բնագավառում քաղաքականության, խորհրդատվական, մոնիթորինգի և աջակցության ծառայություններ


Նկարագրությունը
Ոլորտի քաղաքականության մշակման, տեսչական, աջակցության և համակարգման ծառայություններ

Ը001

ԱԾ01

Քանակական

Քաղաքականության փաստաթղթերի, ծրագրերի, հաշվետվությունների և վերլուծությունների պատրաստում (փաստաթղթերի ընդհանուր թիվը)

       

Հանրային իրազեկում. հրատարակումների և հաղորդումների թիվը

       

Բնապահպանության ոլորտին նվիրված կինոնկարի նկարահանում (թիվը)

1

1

   

Քաղաքացիների ընդունելություն, դիմումների ու բողոքների ուսումնասիրում և արձագանքում (ընդհանուր թիվը)

       
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Միջազգային համագործակցություն. համաձայնագրերի, հուշագրերի, ծրագրերի և այլ փաստաթղթերի մշակում. ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ կարծիքների, տեղեկատվության, պարզաբանումների տրամադրում, փաստաթղթերի թիվը        
Միջազգային համագործակցություն. հանդիպումներ, քննարկումներ և համագործակցության այլ միջոցառումներ. միջոցառումների թիվը        
Միջգերատեսչական խորհրդատվություն և համագործակցություն. համաձայնագրերի, հուշագրերի, ծրագրերի և այլ փաստաթղթերի մշակում. ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ կարծիքների, տեղեկատվության, պարզաբանումների տրամադրում. փաստաթղթերի թիվը        
 Միջգերատեսչական խորհրդատվություն և համագործակցություն. հանդիպումներ, քննարկումներ և համագործակցության այլ միջոցառումներ. միջոցառումների թիվը        
 Ծրագրերի կառավարում, վերահսկողություն և մոնիթորինգ. կառավարվող ծրագրերի թիվը        
 Հանրապետական բնույթի զանգվածային միջոցառումների կազմակերպում. միջոցառումների թիվը        
 Խորհրդակցությունների անցկացում (թիվը)        
 Օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ իրականացվող ազգային (տարածաշրջանային) ծրագրերի համակարգում. համակարգվող ծրագրերի թիվը        
 Քաղաքացիական ծառայության գծով, ՊՈԱԿ-ների և ՊԲ ընկերությունների տնօրենների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթների մասնակիցների ընդունում և արդյունքների ամփոփում (ընդունված դիմում)        
 Իրավական ակտերի և նորմատիվամեթոդական փաստաթղթերի մշակման մեթոդական օգնություն (ակտերի (փաստաթղթերի) թիվը)        

ՀՀ կառավարության նիստերի օրակարգում ընդգրկված հարցերի ուսումնասիրություն, տեղեկանքների, պարզաբանումների կազմում (հարցերի թիվը)

       

Քաղաքացիական ծառայության գծով մրցութային և ատեստավորման հանձնաժողովների նիստերի աշխատանքներին մասնակցություն (նիստերի թիվը)

       

Որակական

Մշակված չէ

       

Ժամկետայնության

Մշակված չէ

       

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

X

2,100.0

2,100.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Ը001 Բնապահպանության ոլորտում քաղաքականության մշակման, տեսչական և աջակցության ծառայություններ, ծրագրերի համակարգում

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Շրջակա միջավայրի պահպանության արդյունավետ համակարգի ներդրում և պահպանում, աղտոտվածության կանխարգելում, բնական ռեսուրսների պահպանման և վերարտադրության համար նպաստավոր պայմանների ապահովում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմ

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Տրանսֆերտային վճարումներ ՀՀ պետական բյուջեից համայնքների բյուջեներ

Նկարագրությունը
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն բնապահպանական ծրագրերի իրականացման համար ՀՀ համայքներին սուբվենցիաների տրամադրում

Ը005 ԾՏ01
         

Շահառուների քանակը

-1

-1

   

Գումարը (հազ. դրամ)

   

(2,100.0)

(2,100.0)

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

       

Շահառուների ընտրության չափանիշները      

Սահմանվում են սուբվենցիաների տրամադրման համապատասխան պայմանագրերով`
1) հիմք ընդունելով բնապահպանական ծրագրով նախատեսված սուբվենցիայի տրամադրման նպատակները.
2) ներառելով նպատակային ծախսատեսակի (ծրագրի) կատարման ժամանակահատվածը (տևողությունը)      

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Ը005 ՀՀ համայնքներին սուբվենցիաների տրամադրում ԾՏ01      

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Համայքների տարածքում ընկերությունների կողմից բնությանը հասցված վնասների փոխհատուցման վճարումների նպատակաուղղման արդյունքում` համայնքների կարիքների հոգում      

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան