Գլխավոր տեղեկություն
Համար
N 1660-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (23.12.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.22/66(800) Հոդ.1533
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 դեկտեմբերի 2010 թվականի N 1660-Ն

 

«ՁՈՐԱ ՀԷԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԽՈՇՈՐ ԳՈՐԾԱՐՔ ԿՆՔԵԼՈՒՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 15-ի «Ձորա ՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կառավարմանը հանձնելու և Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարտի 14-ի N 185 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 36 որոշման 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը որպես «Ձորա ՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետև` ընկերություն) պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորություններն իրականացնող մարմնի հավանություն տալու ընկերության կողմից խոշոր գործարքի կնքմամբ (հաշվի առնելով ընկերության կանոնադրության պահանջները) սույն որոշման հավելված 1-ում նշված գույքի օտարմանը «Ձորագետ Հիդրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` համաձայն N 2 հավելվածում նշված պայմանագրի նախագծի:

2. Հավանություն տալ որոշման 1-ին կետի համաձայն`

1) ընկերության սեփականությունը հանդիսացող օտարվող գույքի ցանկին` համաձայն N 1 հավելվածի.

2) գույքի առուվաճառքի պայմանագրի նախագծին` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին ապահովել`

1) սույն որոշման 2-րդ կետում նշված առուվաճառքի պայմանագրի կնքումը և դրանից բխող գործողությունների իրականացումը,

2) մինչև 2010 թվականի դեկտեմբերի 21-ը գույքի հանձնման-ընդունման ակտի ստորագրումը` համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել` սույն որոշման 2-րդ կետում նշված առուվաճառքի պայմանագրով գույքային համալիրի օտարումից ծագող գնորդի սեփականության իրավունքները:

5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ընկերությանը տրված ջրօգտագործման թույլտվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերաձևակերպել «Ձորագետ Հիդրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վրա, որին սեփականության իրավունքով անցնում է ընկերության գույքը:

6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործունեության լիցենզիա տրամադրել «Ձորագետ Հիդրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որին սեփականության իրավունքով անցնում է ընկերության գույքը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. դեկտեմբերի 17
Երևան

 

 

 Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

դեկտեմբերի 16-ի N 1660-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ի կողմից օտարվող գույքի

1

2

3

4

5

Հ/հ

Անվանում

Չափի միավոր

Շահագործման հանձնման ամսաթիվը

Քանակ

I. Շենքեր

 

1

ՀԷԿ-ի շենք

հատ

1932

1

2

Նյութական պահեստ

հատ

1934

1

3

Նյութական պահեստ գլխամասային հանգույցում

հատ

1945

1

4

Դարբնոց

հատ

1937

1

5

Բրեմսբերգի շենք

հատ

1934

1

6

Գլխամասային հանգույցի արհեստանոց

հատ

1968

1

7

110կվ բաց բաշխիչ սարքավորման արհեստանոց

հատ

1940

1

8

Դրոսելային արգելափակման շենք

հատ

1934

1

9

Գլխամասային հանգույցի պահակային թիվ 2 շենք (փայտ)

հատ

1945

1

10

Տուրբինային խմբի արհեստանոց

հատ

1954

1

11

Գլխավոր հանգույցի թիվ 1 բնակելի տուն

հատ

1934

1

12

Գլխավոր հանգույցի թիվ 3 բնակելի տուն

հատ

1934

1

13

Գլխավոր հանգույցի թիվ 4 բնակելի տուն

հատ

1946

1

14

Ադմինիստրատիվ շենք թիվ 4

հատ

2006

1

15

Կայանի արտաքին էլ-կան լուսավորման համակարգ

հատ

2008

1

 

 Ընդամենը I

     

 II. Շինություններ, ճանապարհներ և կամուրջներ

 

15

Գլխավոր հանգույցի ձախափնյա պատ

հատ

1946

1

16

Գլխավոր հանգույցի հատակային ջրատար

հատ

1932

1

17

Գլխավոր հանգույցի պարզեցման ավազան

հատ

1932

1

18

Գլխավոր հանգույցի շրջանցիկ թունել

հատ

1932

1

19

Գլխավոր հանգույցի ցանկապատ (քարե)

հատ

1941

1

20

Ճնշման թունել D3 մ

հատ

1932

1

21

Հավասարեցնող հորան

հատ

1932

1

22

110կվ բաց բաշխիչ սարքերի թեք լանջերի ամրացում

հատ

1934

1

23

Պահեստի մոտի հենապատ

հատ

1969

1

24

Կայանի հրապարակի աղբյուր-ավազան

հատ

1969

1

25

110կվ բաց բաշխիչ սարքավորման երկաթգիծ

հատ

1934

1

26

Տուրբինային ջրատար

հատ

1932

1

27

ՀԷԿ-ից մինչև հորան ճանապարհ

հատ

1953

1

28

ՀԷԿ-ի մոտի հետիոտն կամուրջ

հատ

1937

1

29

ՀԷԿ-ի մոտի ավտոճանապարհ-կամուրջ

հատ

1970

1

30

Կղմինդր

մ/ք

16.04.08

136

31

ՊրոՖ նաստիլ

մ/ք

22.08.08

126

32

Ալիքավոր թիթեղ

մ/ք

22.08.08

67.6

33

Մետաղապլաստե խողովակ (Խմելու ջրի ջրագիծ)

մետր

06.08.08

300

 

 Ընդամենը II

     

III. Այլ հիմնական միջոցներ (սարքավորումներ)

 

34

Տուրբինա թիվ 1

հատ

1932

1

35

Տուրբինա թիվ 2

հատ

1932

1

36

Տուրբինա թիվ 3

հատ

1947

1

37

Տուրբինա սեփական կարիքների

հատ

1930

1

38

Գեներատոր թիվ 1

հատ

1932

1

39

Գեներատոր թիվ 2

հատ

1932

1

40

Գեներատոր թիվ 3

հատ

1947

1

41

Գեներատոր սեփական կարիքների

հատ

1931

1

42

Ասինխրոն էլ. շարժիչ (Տուրբինա թիվ 1)

հատ

1946

1

43

Ասինխրոն էլ. շարժիչ (Տուրբինա թիվ 2)

հատ

1948

1

44

Ուժ. տրանսֆորմատոր ՏԴՏ 10000/110/35 (թ. 1)

հատ

1933

1

45

Ուժ. տրանսֆորմատոր ՏԴՏ 10000/110/35/US8759/47/1,4թ.

հատ

1947

1

46

Գլխ. հանգ-ի տր-տոր ե/կ-ի տր-տոր (ՌՎՍ-35, ՌԼՆ-35)

հատ

1950

1

47

Գլխ. հանգ-ի տր-տոր ե/կ-ի տր-տոր S320 100 կվտ

հատ

1950

1

48

Յուղի անջատիչ ՎՄՏ-110կվ

հատ

1995

6

49

Հոսանքի տր-տոր ՏՖԶՄ-110/10կ

հատ

1961-1994

18

50

Լարման տրանսֆորմատոր ՆԿՖ-110կվ (կոմպլեկտ) UK

հատ

1996

6

51

Բաժանիչներ 110կվ

հատ

1947

22

52

Պարպիչներ 110կվ (կոմպլեկտ)

հատ

1947

2

53

110կվ Շինաներ Մ-160

մետր

1947

300

54

Հողանցման բաժանիչ 110կվ (ինքնաշեն)

հատ

1950

20

55

Յուղային անջատիչ BM- 35կվ (կոմպլեկտ)

հատ

1935

12

56

Հոսանքի տր-տոր ՏՖՆ- 35կվ (կոմպլեկտ)

հատ

1935

12

57

Լարման տրանսֆորմատոր ԶՆՕՄ- 35կվ (2 կոմպլեկտ)

հատ

1958

6

58

35կվ բաժանիչներ ՌՎՍ-35 (2 կոմպլեկտ)

հատ

1958

38

59

35կվ պարպիչներ ՌՎՍ-35 (2 կոմպլեկտ)

հատ

1958

6

60

Հողակցող բաժանիչներ (ինքնաշեն)

հատ

1958

30

61

35կվ շինաներ Մ- 200մմ (ալյումին)

մետր

1958

200

62

Հաստատուն հոսանքի սարքավորում կոմպլեկտ (ակումուլյատոր, լիցքային սարք, վահանակ, շարժիչ, գեներատոր)

հատ

1950

1

63

Յուղային տնտեսություն

հատ

1937

1

64

Կաբելային տնտեսություն

հատ

1950

1

65

Հէկ-ի գլխավոր կառավարման վահան

հատ

1951

1

66

Թիվ 3 գեներատորի մեքենայական սրահի կառավարման պուլտ

հատ

1951

1

67

Թիվ 1,2 գեներատորի մեքենայական սրահի կառավարման պուլտ

հատ

1951

1

68

Սեփ. կարիք 200 կվ լարման փոփոխման հոսանքի վահան

հատ

1950

1

69

Թիվ 1 կենտրոնախույս պոմպ 15 կվտ (տուրբինային սրահում)

հատ

1967

1

70

Թիվ 2 կենտրոնախույս պոմպ 15 կվտ (տուրբինային սրահում)

հատ

1967

1

71

Թիվ 3 կենտրոնախույս պոմպ 15 կվտ (տուրբինային սրահում)

հատ

1967

1

72

Շարժական ատամնավոր պոմպ 3 կվտ (յուղային տնտեսութ-մ)

հատ

1947

1

73

Թիվ 1 կոմպրեսոր դեմագ

հատ

1949

1

74

Թիվ 1 կոմպրեսոր դեմագ (Կապիտալիզացիա)

հատ

2008

1

75

Գլանաձև փական

հատ

1932

1

76

Բրեմսմերգի վերամբարձ մեխանիկական սարքավորում (3 տն.)

հատ

1932

1

77

Շրջանցիկ հանքուղու վերամբարձ մեխանիկական սարք

հատ

1931

1

78

Գլանաձև վերամբարձ մեխանիկական սարք

հատ

1931

1

79

Թոմսոնի կամուրջ

հատ

1951

1

80

Փոփոխական հոսանքի կամուրջ

հատ

1952

1

81

Փորձարկող տրանսֆորմատոր 6 կվտ

հատ

1955

1

82

Ազդանշանային սարք ППК - 5 Մ (գլխավոր վահանում)

հատ

1975

1

83

Մեգոմետր 2500 վտ

հատ

1947

1

84

Գերտաք փչման սարքավորում

հատ

1970

1

85

Էլեկտրաստուգման սարք

հատ

2008

1

86

Ուժ. տրանսֆորմատոր ՏԴՏՆ 10000/110/35 (թ. 1)

հատ

2006

1

87

Կապիտալիզացիա (Վերանորոգման աշխատանքներ])

հատ

2004

1

88

Կապիտալիզացիա (Վերանորոգման աշխատանքներ])

հատ

2005

1

89

Կապիտալիզացիա (Վերանորոգման աշխատանքներ])

հատ

2006

1

90

Կապիտալիզացիա (Վերանորոգման աշխատանքներ])

հատ

2007

1

91

Մալուխային տնտեսություն

գ/մ

01.04.09

 

92

Սղոց ձեռքի D-23620

հատ

01.04.09

1

93

Ֆրեզ ձեռքի DW-625E

հատ

01.04.09

1

94

Պտուտակահան գործիք

հատ

01.04.09

1

95

ՀԷԿ-ի ԶՐՈՒ-ի մալուխներ (փոխարինում)

գ/մ

01.04.09

 

96

Զադվիշկա

հատ

01.07.09

4

97

Մարտկոց 6Ս Տ - 190 Ա

հատ

01.07.09

40

98

Խոզանակաբռնիչներ

հատ

01.07.09

121

99

Մալուխային տնտեսություն

գ/մ

01.07.09

 

100

Յուղի հովացման ռադիատոր

հատ

01.09.09

2

101

Յուղի հովացման ռադիատոր

հատ

01.11.09

1

102

Մետաղապլաստե խողովակ

գ/մ

01.08.09

 

103

Էլ. խոզանակ ЭГ 16*32*40

հատ

28.10.09

270

104

Էլ. խոզանակ ЭГ 20*32*64

հատ

28.10.10

180

105

Խոզանակաբռնիչներ

հատ

28.10.10

 

106

Յուղի հովացման ռադիատորի սարք

հատ

10.11.09

1

107

Մալուխ ԿՎՎԳ 17*2.5

Գ/Մ

14.12.09

150

108

Գեներատորի մարտկոց

հատ

02.06.10

1

109

Էլ. շարժիչ 22ԿՎ 1000պտ.

հատ

26.05.10

1

110

35ԿՎ գծի անցում

հատ

11.05.10

3

111

Էլ. խոզանակ ЭГ 16*32*40

հատ

18.05.10

455

112

Էլ. խոզանակ ЭГ 20*32*64

հատ

18.05.10

360

113

Էլ. գեներատոր 5ԿՎ - 3Ֆ

հատ

29.03.10

1

 

Ընդամենը III

     

 IV. Արտադրական գույք

 

114

Հոսանքի տրանսֆորմատոր 1000/5

հատ

2003

11

115

Լարման տրանսֆոմատոր

հատ

2003

1

116

Լարման տրանսֆորմատոր HOM

հատ

2003

3

117

Բաժանիչ PB3

հատ

2003

2

118

Տրանսֆորմատոր HTM-6

հատ

2003

2

119

Բալգարկա

հատ

2003

1

120

Դրել

հատ

2003

1

121

Հատման հաստոց

հատ

2003

1

122

Ծալվող աստիճան

հատ

2003

1

123

Պոմպ 2x6

հատ

2003

1

124

Հրշեջ փոխորակ

հատ

2006

6

125

Կրակմարիչ - ОУ- 40

հատ

2006

7

126

Կրակմարիչ - OBP - 100

հատ

2006

1

127

Կոմպրեսոր- 2 ՎՈՒ - 1

հատ

2006

1

128

Հրշեջ փոխորակ

հատ

25.07.08

6

129

Կրակմարիչ - ОП- 4.5

հատ

25.07.08

5

130

Կրակմարիչ- ОУ - 5 – 2 հատ (ОУ- 2-1 հատ)

հատ

25.07.08

3

131

Կրակմարիչ- 8

հատ

25.07.08

5

132

Կրակմարիչ- 20

հատ

25.07.08

1

133

Կրակմարիչ- OBP

հատ

25.07.08

2

134

Կրակմարիչ- OBP

հատ

25.07.08

5

135

Էլ. շարժիչ

հատ

2006

1

136

Ավտոմատ կարգավորման պահարան

հատ

2006

1

137

Սարքերի վահանակ

հատ

2006

1

138

Վերջնական յուղաջրանջատիչ

հատ

2006

1

139

Կոմպրեսոր

հատ

2006

1

140

Էլ. սղոց

հատ

2006

1

141

Բալգարկա

հատ

2006

1

142

Շաղափ

հատ

2006

1

143

Գազագեներատոր

հատ

2006

1

144

Տախտակամած

հատ

2006

1

145

Մարտկոց

հատ

2008

1

146

Բալգարկա

հատ

2008

1

147

Պերֆարատոր

հատ

2008

1

148

Փոշեկուլ

հատ

2008

1

149

Ավտոմատ հեռախոսակայան LG- NORTEL ARIA soho

հատ

2008

1

150

Աստիճան

հատ

21.07.08

1

151

Կահույք

հատ

01.07.08

1

152

Սայլակ

հատ

30.06.08

3

153

Փչովի նավակ

հատ

08.10.08

1

154

Հրշեջ անվտանգության պարագաներ

կոմպ

01.04.09

1

155

Լոբզիկ

հատ

01.03.09

1

156

Դրել

հատ

01.03.09

1

157

Հրշեջ փոխորակ

հատ

01.08.09

1

158

Բոր մեքենա

հատ

01.10.09

1

159

Հրշեջ ծորակ

հատ

17.11.09

3

160

Բենզինով խոտհնձիչ

հատ

13.07.10

1

161

Հղկող գործիք

հատ

13.07.10

1

 

Ընդամենը IV

     

 V. Հաստոցներ, մեխանիզմներ

 

162

Մետաղամշակման հաստոց (ՍՄ-1000)

հատ

1958

1

163

Սեղանի ուղղահայաց շաղափիչ հաստոց

հատ

1957

1

164

Ուղղահայաց շաղափիչ հաստոց

հատ

1957

1

165

Խառատային հաստոց 4.5 կվ

հատ

1948

1

166

Ձեռքի կարապիկ

հատ

1964

1

167

Կամրջաձև ամբարձիչ (Տ-19Պ 50տ)

հատ

1930

1

 

Ընդամենը V

     

VI. Տրանսպորտային միջոցներ

 

168

Ավտոմեքենա ԳԱԶ - 53

հատ

1981

1

169

Ավտոմեքենա ՈՒԱԶ-396292 (շարժ. N 41040030076911)

հատ

2004

1

170

HOVER

հատ

2007

1

171

X - Տրիլ /Nissan/

հատ

2007

1

172

ԳԱԶ 31-02 583 /Ազդանշանային համակարգ/

հատ

2008

1

173

Հեծաններ ԳԱԶ-31-02 583-ի համար

հատ

01.06.09

4

 

 Ընդամենը VI

     

VII. Տնտեսական գույք

 

173

Երկաթյա դրամարկղ

հատ

1950

1

174

Տեխնիկական գրադարան

հատ

1933

1

175

Աթոռ

հատ

2004

24

176

Գրասեղան մեկ տումբա

հատ

2006

3

177

Գեղանկար

հատ

2006

2

178

Մետաղյա պահարան

հատ

2006

1

179

Գազի օջախ բալոնով

հատ

2006

1

180

Սառնարան «Պոլյուս»

հատ

2006

1

181

Ծածկոց բրդյա

հատ

2006

5

182

Բարձ

հատ

2006

3

183

Դոշակ

հատ

2006

4

184

Գրադարակ

հատ

2006

1

185

Գրասեղան

հատ

2006

2

186

Գրապահարան

հատ

2006

4

187

Սեղան

հատ

2006

1

188

Տաքացուցիչ

հատ

2006

3

189

Պահեստամասեր /Անվադողեր/

հատ

2008

8

190

Ծալովի մահճակալներ

հատ

2008

6

191

Անվադողեր

հատ

2008

6

192

Սառնարան LG GR - 151

հատ

21.07.08

1

193

Փափուկ կահույք

հատ

03.08.08

1

194

Շերտավարագույր

ք/մ

11.10.08

 

195

Տաքացուցիչ յուղային

հատ

30.10.08

5

196

Տաքացուցիչ

հատ

18.11.08

4

197

Սառնարան

հատ

11.12.08

2

198

Անվադողեր

հատ

10.12.08

3

199

Փափուկ կահույք

հատ

19.12.08

1

200

Հովերի անվադողեր

հատ

01.11.09

4

201

Անվադողեր

հատ

01.04.09

4

202

Փափուկ կահույք

հատ

13.07.10

1

203

Լրագրասեղան

հատ

13.07.10

1

204

Օֆիսային աթոռ

հատ

07.04.10

2

205

Աթոռ փայտից

հատ

07.04.10

6

206

Անվադողեր 225/55/R ճապոնական

հատ

30.03.10

4

207

Յուղակայուն թերթավոր ռետին

հատ

18.02.10

65

 

 Ընդամենը VII

     

 VIII. Գրասենյակային սարքավորումներ

 

208

Պատճենահանման սարք "Canon"

հատ

2002

1

209

Մետաղական պահարան

հատ

2002

1

210

Հեռախոսֆաքս

հատ

2004

1

211

Հեռակապի ռադիոկապ SENAU

հատ

2004

1

212

Արբանյակային ալեհավաք

հատ

2006

1

213

Հեռախոս Panasonic

հատ

2006

1

214

Հեռուստացույց JVC

հատ

2006

1

215

Հեռախոս Motorola

հատ

2008

1

216

Հեռախոս SoniErikson

հատ

2008

1

217

Հեռախոս Samsyng

հատ

2008

3

218

Հեռախոս Nokia

հատ

2008

1

219

Հեռուստացույց LG RT-21FS- 7

հատ

2008

1

220

Գրասենյակային կահույք (Առվա Երկիր)

հատ

2008

1

221

Հեռախոս Samsyng

հատ

2008

1

222

Մագնիտոֆոն ա/մ

հատ

22.08.08

1

223

Բջջային հեռ. (Samsyng)

հատ

27.10.08

3

224

Գրասենյակային կահույք (Առվա Երկիր)

հատ

04.11.08

1

225

Հեռուստացույց-2 հատ, տեսանվագարկիչ-1 հատ

հատ

20.12.08

3

226

Գրասենյակային կահույք (Երվանդ Ղազարյան)

հատ

18.12.08

1

227

Գրասենյակային կահույք (Առվա Երկիր)

հատ

01.12.08

1

228

Գրասենյակային կահույք (Մի Ընդ Գա)

հատ

01.02.09

1

229

Կախիչներ

հատ

01.02.09

7

230

Գրասենյակային կահույք

կոմպ

01.02.09

1

231

Գրասենյակային կահույք

կոմպ

01.04.09

1

232

Աթոռներ /պտտվող/

հատ

01.04.09

2

233

Աթոռներ /պտտվող/

հատ

01.04.09

10

234

Թղթապանակ կարող սարք

հատ

01.04.09

1

235

Գրասենյակային կահույք

հատ

01.05.09

1

236

Գրասենյակային կահույք

հատ

01.06.09

1

237

Բջջային հեռ.

հատ

04.11.09

1

 

 Ընդամենը VIII

     

IX. Համակարգչային սարքավորումներ

 

238

Պրինտեր HP-DISKET-1220 C/PS

հատ

2002

1

239

Պրինտեր HP-LASERJAT-1200

հատ

2002

1

240

Սկաներ

հատ

2004

1

241

Սկաներ

հատ

2004

1

242

Համակարգիչ P-4, 17LCD Մոնիտորով

հատ

2004

1

243

Լազերային տպիչ Canon

հատ

2004

1

244

Մոնիտոր - 17

հատ

2006

1

245

Համակարգիչ բլոկ

հատ

2006

1

246

UPS- 1200 VA E- Pro

հատ

2006

3

247

Տեսադիտարկման համակարգ /Զվեզդա/

կոմպ

2007

1

248

Անվտանգության համակարգ /Զվեզդա/

կոմպ

2008

1

249

Համակարգչային տեխնիկա /ԷՖԷՄԶԵԹ/

կոմպ

2007

2

250

Canon /Պատճենահանող սարք/

հատ

2007

1

251

MODEM Zyxel NEO

հատ

2008

1

252

UPS- 1200 VA E- Pro

հատ

01.06.08

1

253

Ֆլեշ

հատ

01.06.08

4

254

Նոթբուք Toshiba Sattelite Pro A 200

հատ

2008

1

255

Համակարգիչ Intel P4-3.0 GHz /1Gb/ 160Gb/

կոմպ

2008

1

256

Համակարգչային պահեստամասեր

հատ

2008

1

257

Ֆոտոխցիկ Pentax W 30

հատ

29.07.08

1

258

Տեսախցիկ

հատ

03.10.08

1

259

Մոդեմ

հատ

22.10.08

1

260

UPS

հատ

18.12.08

1

261

Քարթրիջ

հատ

27.12.08

1

262

Համակարգչային պահեստամասեր

կոմպ

01.03.09

1

263

Համակարգչային պահեստամասեր

կոմպ

01.04.09

1

264

Համակարգչային պահեստամասեր

կոմպ

01.04.09

1

265

Համակարգիչ P-4, 17LCD Մոնիտորով

կոմպ

01.04.09

1

266

Քարթրիջ գունավոր

հատ

01.04.09

1

267

Պրինտեր

հատ

01.04.09

1

268

Համակարգիչ Notbook Sony

հատ

01.04.09

1

269

Համակարգիչ Notbook Sony

հատ

01.05.09

1

270

Համակարգիչ Notbook HP

հատ

01.05.09

1

271

Մոդեմ

հատ

01.04.09

1

272

Համակարգչային պահեստամասեր

կոմպ

01.04.09

1

273

Համակարգչային պահեստամասեր

հատ

01.05.09

1

274

Սնուցման աղբյուր

հատ

01.05.09

1

275

UPS

հատ

01.08.09

1

276

UPS

հատ

01.10.09

1

277

Բազմաֆունկցիոնալ սարք

հատ

01.10.09

1

278

Համակարգչային պահեստամասեր

հատ

01.11.09

1

279

UPS

հատ

30.07.10

2

280

Տեսագրող պլատա

հատ

26.04.10

1

281

Սնուցման աղբյուր

հատ

26.04.10

1

282

Համակարգչի մայր սալիկ

հատ

17.03.10

1

283

Համակարգչի սնուցման սարք

հատ

17.03.10

1

 

 Ընդամենը IX

     

Ա

Ընդամենը` Հիմնական միջոցներ

     
         
 

Հողամասեր

3,33

   

Բ

Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ

     

Գ

Այլ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ, որից`

     
 

Հողամասեր

     
 

Լիցենզիա

     
 

 Ընդհանուրը` ոչ ընթացիկ ակտիվներ (Ա+Բ+Գ)

     

Դ

Նյութեր

     

Ե

Արագամաշ առարկաներ

     

Զ

Ապրանքներ

     
 

 Ընդհանուրը` ընթացիկ ակտիվներ (Դ+Ե+Զ)

     

 

 ԱՄԲՈՂՋԸ` ոչ ընթացիկ ակտիվներ և ընթացիկ ակտիվներ

     

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

դեկտեմբերի 16-ի N 1660-Ն որոշման

 

Գ ՈՒ Յ Ք Ի  Ա Ռ ՈՒ Վ Ա Ճ Ա Ռ Ք Ի

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

քաղ. Երևան

«.....» դեկտեմբերի 2010 թ.

 

«ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերությունը, ի դեմս _ ________________, որը գործում է ընկերության կանոնադրության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի ……….-ի որոշման հիման վրա, այսուհետ` «Վաճառող», մի կողմից և «Ձորագետ Հիդրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ի դեմս տնօրեն _____________, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, այսուհետ` «Գնորդ», մյուս կողմից և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը (այսուհետ` «Բաժնետեր»), ի դեմս նախարար ___________, որը գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի ….-ի


թիվ …. որոշման հիման վրա, այսուհետ միասին և/կամ առանձին` «Կողմեր» կամ «Կողմ», հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությունը կնքեցին սույն Պայմանագիրը հետևյալի մասին.

 

Սույն Պայմանագրում օգտագործվող հիմնական հասկացությունները`

 

Գույք` Սույն պայմանագրի Հավելված 1-ում նշված գույք:

 

Անշարժ գույք` Հավելված 1-ում նշված շենքերը, շինությունները, հողամասերը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն անշարժ գույք հանդիսացող գույքի այլ միավորները:

 

Շարժական գույք` Հավելված 1-ում նշված այն գույքը, որը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն չի հանդիսանում անշարժ գույք:

 

Փակման օր` սույն պայմանագրի համաձայն Գույքի ընդունման-հանձնման ակտի կնքման օրը:

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Սույն Պայմանագրի համաձայն Վաճառողը պարտավորվում է Գնորդին որպես սեփականություն հանձնել Գույքը, իսկ Գնորդը պարտավորվում է ընդունել Գույքը և վճարել Գույքի դիմաց` սույն պայմանագրով սահմանված կարգով, չափով և ժամկետներում:

2. Գույքի օտարման օրինականության, Գույքի ամբողջականության և դրա գործառնական նշանակությանը համապատասխանության երաշխիքներ և հավաստիացումներ

2.1. Վաճառողը և Բաժնետերը հավաստում և երաշխավորում են, որ Գույքը Վաճառողին պատկանում է սեփականության իրավունքով:

2.2. Վաճառողը և Բաժնետերը հավաստում և երաշխավորում են, որ սույն Պայմանագիրը կնքելու պահին Վաճառողի հանդեպ սնանկության վարույթ հարուցված չէ և Գնորդին հանձնվող Գույքի նկատմամբ բռնագրավում կամ բռնագանձում չի տարածված, Գույքը որևէ հիմքով արգելադրված չէ, գրավադրված չէ և ծանրաբեռնված չէ երրորդ անձանց որևէ այլ իրավունքներով կամ ենթակա չէ նշված գործողությունների, սահմանափակումների և /կամ ծանրաբեռնման` օրենքի, պայմանագրի, պետական գրանցման գործողության կամ դատական կամ այլ ակտի ուժով:

2.3. Վաճառողը և Բաժնետերը հավաստում և երաշխավորում են, որ սույն Պայմանագիրը կնքելու և դրա համաձայն Գույքը օտարելու համար առկա են և ընդունվել են ՀՀ օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, Վաճառողի կանոնադրությամբ և ներքին իրավական ակտերով պահանջվող և պարտադիր բոլոր որոշումները, համաձայնությունները և թույլտվությունները, որ սույն Պայմանագիրը ստորագրող անձինք օժտված են այն ստորագրելու պատշաճ լիազորությամբ և որ այդ անձանց կողմից սույն Պայմանագրի ստորագրումը Վաճառողի համար ստեղծում է օրինական, անպայմանական և հետագա վավերացումներ, համաձայնություններ, արտոնումներ կամ թույլտվություններ չպահանջող քաղաքացիաիրավական պարտավորություններ և պատասխանատվություն:

2.4. Սույն կետով նշված երաշխավորությունների իրականությանը չհամապատասխանելու դեպքում Վաճառողը և/կամ Բաժնետերը պատասխանատվություն են կրում սույն Պայմանագրի համաձայն:

2.5. Սույն Պայմանագրով օտարվող Գույքի կազմում հիմնական միջոցները և արտադրական հզորություն հանդիսացող Գույքի միավորները սույն Պայմանագրի կնքման պահին սարքին վիճակում են, ամբողջական են և համապատասխանում են յուրաքանչյուրը իր գործառնական նշանակությանը և լիարժեքորեն պիտանի են նման նշանակությամբ շահագործելու համար:

2.6. Բաժնետերը սույնով հավաստում և հաստատում է, որ սույն Պայմանագրի կնքման համար իր կողմից ընդունված բոլոր իրավական ակտերը հիմնվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների հիման վրա, չեն հակասում Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության և դրա իմպերատիվ նորմերի պահանջներին, Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության հետագա փոփոխությունների և/կամ լրացումների դեպքում սույն Պայմանագրի կնքման համար հիմք հանդիսացող իրավական ակտերը ենթակա չեն լինեն վերանայման, փոփոխման, վիճարկման և/կամ չեղարկման ցանկացած հիմքով:

2.7. Բաժնետերը սույնով հավաստում է, որ լավագույն ջանքերի գործադրմամբ կապահովի Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովի կողմից Գնորդի համար հաստատվող էլեկտրական էներգիայի սակագնի հաշվարկում ներդրման (Գնի) վերադարձելիությունը վեց տարվա ընթացքում` հաշվարկային շահույթի և մաշվածության տեսքով:

3. Գույքի փոխանցումը Գնորդին. պայմաններ, իրավական հետևանքներ և կարգ

3.1. Վաճառողը պարտավորվում է Գույքը փոխանցել Գնորդին ընդունման-հանձնման ակտով` ըստ Հավելված 3-ի:

3.2. Գույքը փոխանցվում է Գնորդին և 3.1 կետում նշված ակտը ստորագրվում է սույն Պայմանագրի կնքմանը հաջորդող երեք աշխատանքային օրերի ընթացքում:

3.3. Մինչև Փակման օրը Գույքը մնում է Վաճառողի տիրապետման ներքո և Վաճառողը պատասխանատվություն է կրում դրա ամբողջականության, պատշաճ վիճակի և ըստ նշանակության օգտագործելու նպատակով պիտանիության ապահովման համար` կրելով Գույքի վնասման կամ կորստի ռիսկը, ինչպես նաև պատասխանատվություն է կրում Գնորդի առջև Գույքը երրորդ անձանց փաստացի անօրինական տիրապետմանը անցնելու դեպքում:

3.4. Վաճառողը իրավունք ունի օգտագործել (բացառությամբ Անշարժ գույքի) Գույքը մինչև Փակման օրը:

3.5. Փակման օրվանից Գույքի շահագործմամբ արտադրված էլեկտրաէներգիան համարվում է Գնորդի սեփականությունը և Գնորդի արտադրած էլեկտրաէներգիան:

3.6. Փակման օրվանից Գույքի նկատմամբ բոլոր իրավունքները և պարտականությունները ամբողջությամբ և անպայմանականորեն անցնում են Գնորդին:

3.7. Գույքի շահագործման առնչությամբ Վաճառողի սերվիտուտային իրավունքների, ինչպես նաև Գույքի նկատմամբ երրորդ անձանց սերվիտուտային իրավունքների հետ կապված հարցերը, այդպիսիների առկայության դեպքում, կկարգավորվեն առանձին համաձայնագրով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Նման համաձայնագիրը կհանդիսանա սույն Պայմանագրի անբաժանելի մասը:

3.8. Գույքի հետ Վաճառողը Գնորդին է հանձնում դրա նկատմամբ սեփականության կամ այլ իրավունք հավաստող, շահագործման կանոններ և կարգ նախատեսող, տեխնիկական բնութագրիչներ և Գույքի շահագործման համար անհրաժեշտ տեղեկություններ պարունակող բոլոր փաստաթղթերը և պարագաները: Նշված փաստաթղթերի և պարագաների ցանկը կցվում է Ընդունման-հանձնման ակտին որպես դրա բաղկացուցիչ մաս:

 

4. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ

 

4.1. Հաշվի առնելով, որ սույն պայմանագրի Հավելված 1-ում նշված Անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ՀՀ օրենսդրության համաձայն ծագում են պետական գրանցման պահից` սույն Պայմանագրի կնքմանը հաջորդող 5 օրվա ընթացքում Գնորդը դիմում է անշարժ գույքի նկատմամբ գրանցումն իրականացնող իրավասու մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանմանը սույն պայմանագրից բխող Գնորդի սեփականության իրավունքները Անշարժ գույքի նկատմամբ գրանցելու համար: Պետական գրանցման ծախսերը կրում է Գնորդը, իսկ Վաճառողը պարտավոր է ըստ Գնորդի պահանջի իրականացնել Անշարժ գույքի նկատմամբ Գնորդի իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ և իրենից կախված բոլոր գործողությունները:

4.2. Անշարժ գույքի յուրաքանչյուր և բոլոր միավորների սեփականության վկայականի պատճենը, որպես սույն պայմանագրի անբաժանելի մաս կցվում են սույն պայմանագրին` որպես Հավելված 2:

4.3. Սույն Պայմանագրով օտարվող Անշարժ գույքի նույնականացման համար հիմք է հանդիսանում Հավելված 2-ը:

4.4. Եթե սույն Պայմանագրով օտարվող Անշարժ գույքը գտնվում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող հողամասերի վրա և այդ հողամասերը Վաճառողը տիրապետել է որոշակի իրավական հիմքով տրված օգտագործման իրավունքով, ապա այդպիսի Անշարժ գույքը փոխանցված է համարվում Գնորդին նշված հողամասերի նկատմամբ Գնորդի նույնական իրավունքների (անկախ իրավական հիմքից) ծագման պահից:

 

5. ՎՃԱՐՈՒՄՆԵՐ

 

5.1. Սույն Պայմանագրով Գույքի օտարման ընդհանուր արժեքը կազմում է 3 600 000 հազ. դրամ /Պայմանագրի Գին, որից 600 000 հազ. դրամը` ավելացված արժեքի հարկն է/ և ներառում է վաճառողին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի կադաստրային արժեքը, ընդ որում Գնորդը հողամասերի կադաստրային արժեքը փոխանցում է «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

5.2. Սույն Պայմանագրի 5.1 կետում նշված Գինը (հանած հողամասերի կադաստրային արժեքը) Գնորդը Վճարում է Փակման օրին հաջորդող 3 բանկային օրերի ընթացքում` Վաճառողի սույն պայմանագրում նշված բանկային հաշվին բանկային փոխանցում կատարելու միջոցով:

 

6. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

6.1. Վաճառողը և/կամ Բաժնետերը լիակատար պատասխանատվություն են կրում սույն Պայմանագրի 2.1-2.6 կետերում տրված երաշխիքների և հավաստիացումների խախտման, իրականությանը չհամապատասխանելու և դրանց հետևանքով Գնորդի կրած բոլոր ծախսերի և վնասների փոխհատուցման համար` ներառյալ բաց թողնված օգուտը:

6.2. Բաժնետերը լիակատար պատասխանատվություն է կրում սույն Պայմանագրի 2.5-2.6 կետերում տրված երաշխիքների և հավաստիացումների խախտման, իրականությանը չհամապատասխանելու և դրանց հետևանքով Գնորդի կրած բոլոր ծախսերի և վնասների փոխհատուցման համար` ներառյալ բաց թողնված օգուտը: Նշված պարտավորությունը մնում է ուժի մեջ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:

6.3. Վաճառողը լիակատար պատասխանատվություն է կրում մինչև Փակման օրը Գույքի շահագործման հետևանքով կամ այդպիսի շահագործման հետ կապված ցանկացած պատճառված վնասի համար և պարտավորվում է հատուցել Գնորդի այն ծախսերը, որոնք կկրի Գնորդը բավարարելու համար այդպիսի վնասի հատուցման իրեն (որպես Գույքի սեփականատիրոջ) հասցեագրված և կատարման ենթակա պահանջները:

6.4. Կողմերի պատասխանատվության այլ հարցերը կարգավորվում են սույն պայմանագրի այլ դրույթներով և ՀՀ օրենսդրությամբ:

6.5. Վաճառողի` ցանկացած պատճառող և/կամ հիմքով լուծարման դեպքում սույն Պայմանագրով ստանձնած պատասխանատվությունը կրում է Բաժնետերը:

6.6. Գնորդը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ներդրումային ծրագիր է ներկայացնում և ապահովում դրա իրականացումը:

 

7. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺ

 

7.1. Սույն Պայմանագրով նախատեսված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար, Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են՝ երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն Պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը: Այդուհանդերձ յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է կատարել սույն Պայմանագրի համաձայն իր պարտավորությունները անհաղթահարելի ուժի հանգամանքի ազդեցության դադարումից անմիջապես հետո:

 

8. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

8.1. Սույն Պայմանագրի կապակցությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում՝ արբիտրաժային կարգով` LCIA /Լոնդոնի Միջազգային Արբիտրաժի Դատարանի/ կողմից` վերջինիս կանոններով և ընթացակարգով: Արբիտրները կնշանակվեն LCIA կանոնների համաձայն: Սույն Պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը:

8.2. Սույն Պայմանագրի բոլոր լրացումները և փոփոխությունները կատարվում են Կողմերի փոխադարձ համաձայնությամբ գրավոր, ստորագրվում են Կողմերի կողմից և կազմում են սույն Պայմանագրի անբաժանելի մասը:

8.3. Սույն Պայմանագիրը, դրան կից Հավելվածները, սույն Պայմանագրի հիման վրա կնքված այլ պայմանագրերը, սույն Պայմանագրի լրացումները և փոփոխությունները, դրա առանձին դրույթների վրա հիմնված համաձայնությունները, դրա պայմանները որոշող այլ պայմանագրերը և համաձայնությունները, որոնց սույն Պայմանագիրը հղում է անում որպես այդպիսինի, հանդիսանում են Կողմերի հարաբերությունները կարգավորող փոխկապակցված, միմյանց բաղկացուցիչ մաս հանդիսացող և միմյանցից անօտարելի փաստաթղթեր:

8.4. Սույն Պայմանագիրը ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից ստորագրման պահից և դադարում է պատշաճ կատարմամբ:

8.5. Սույն պայմանագիրը կազմված է հայերեն լեզվով 4 /չորս/ օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր Կողմին տրվում է մեկական օրինակ, մեկ օրինակ մնում է այն վավերացնող նոտարական գրասենյակում:

 

9. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Վ Ա Ճ Ա Ռ Ո Ղ
Հասցե`
Հ/Հ`
ՀՎՀՀ

_______________

 

ԲԱԺՆԵՏԵՐ




_____________________

Գ Ն Ո Ր Դ
Հասցե`
Հ/Հ
ՀՎՀՀ

______________________

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

 Հավելված N 3

ՀՀ կառավարության 2010 թվականի

դեկտեմբերի 16-ի N 1660-Ն որոշման

 

«ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ի, «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև

 ____________2010թ. կնքված Գույքի Առուվաճառքի Պայմանագրի

 

ԳՈՒՅՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ-ՀԱՆՁՆՄԱՆ ԱԿՏ

 

Հայաստանի Հանրապետություն

ք. Երևան

 երկու հազար տասը թվականի.............................

 

«ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերությունը, ի դեմս _______________________, որը գործում է ընկերության կանոնադրության և «ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության միակ բաժնետիրոջ 2010 թվականի դեկտեմբերի ……….-ի թիվ ______ որոշման հիման վրա, այսուհետ` «Վաճառող», մի կողմից և «Ձորագետ Հիդրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ի դեմս տնօրեն _____________, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, այսուհետ` «Գնորդ», մյուս կողմից (այսուհետև` Վաճառողը և Գնորդը միասին` Կողմեր) հիմք ընդունելով Կողմերի միջև 2010 թվականի դեկտեմբերի ….-ին կնքված Գույքի Առուվաճառքի Պայմանագիրը /այսուհետ` Հիմնական Պայմանագիր/. և մասնավորապես դրա 3.1-րդ կետը կնքեցին սույն Գույքի Հանձնման-Ընդունման Ակտը հետևյալ բովանդակությամբ

 

 

 Վաճառող`

Գնորդ`

…………………………….

 ………………………….

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան