ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 2014 թվականի N 943-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով`
Միացյալ ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի, Միացյալ ազգերի կազմակերպության «Հաբիթաթ» ծրագրի և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ համագործակցության շրջանակներում` քաղաքաշինության բնագավառում ուսումնասիրությունների և ծրագրերի արդյունավետ իրականացման նպատակով ստեղծել Քաղաքների պլանավորման և կայուն բնակարանային քաղաքականության ազգային կարողությունների զարգացման ծրագրի ղեկավարման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Հ. Աբրահամյան | 
| 
 
 2014 թ. սեպտեմբերի 29 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. սեպտեմբերի 29-ի N 943-Ա որոշման  | 
Կ Ա Զ Մ
Քաղաքների Պլանավորման ԵՎ կայուն բնակարանային քաղաքականության ազգային կարողությունների զարգացման ծրագրի ղեկավարման միջգերատեսչական հանձնաժողովի
 
 Ռ. Ալավերդյան 
-ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) 
 
 Ջ. Բաղդասարյան 
-ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ  
 
 Ա. Գիլոյան 
-ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ  
 
 Ա. Եգանյան 
-ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության քաղաքականության վարչության պետ  
 
 Հ. Եմիշյան 
-ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ  
 
 Ա. Բուդաղյան 
-ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի զարգացման և մոնիթորինգի վարչության պետ (համաձայնությամբ) 
 
 Ա. Հարությունյան 
-ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ  
 
 Հ. Բադալյան 
-ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության էներգախնայողության և տեխնիկական նորմատիվների բաժնի պետ  
 
 Ա. Դանիելյան 
-ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ  
 
 Ա. Խաչատրյան 
-ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության սահմանադրական և վարչական իրավունքի բնագավառների իրավական ակտերի փորձաքննության բաժնի պետ  
 
 Ն. Բաղդասարյան 
-ՀՀ ազգային վիճակագրական ծառայության սոցիալական ոլորտի և բնապահպանության վիճակագրության բաժնի պետ (համաձայնությամբ) 
  Ա. Հակոբյան 
 -Երևանի քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետի օգնական (համաձայնությամբ) 
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար  | 
Դ. Հարությունյան |