ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 դեկտեմբերի 2010 թվականի N 1593-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19‑րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման NN 5 և 13 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ենթակայության կազմակերպությունների տանիքների նորոգման և այլ անհրաժեշտ շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2010 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 100000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Բաժինը |
Խումբը |
Դասը |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) |
տարի | ||||
1 | 2 | 3 | 4 | 5 |
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
0.0 | |||
այդ թվում՝ |
||||
01 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
(100000,0) | ||
այդ թվում՝ |
||||
04 |
Ընդհանուր բնույթի հետազոտական աշխատանք |
(100000,0) | ||
այդ թվում՝ |
||||
01 |
Ընդհանուր բնույթի հետազոտական աշխատանք |
(100000,0) | ||
այդ թվում՝ |
||||
03. Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանում ու զարգացում |
(100000,0) | |||
այդ թվում՝ |
||||
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե |
(100000,0) | |||
Ընթացիկ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին |
(100000,0) | |||
այդ թվում՝ |
||||
Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին |
(100000,0) | |||
11 |
ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ |
100000,0 | ||
այդ թվում՝ |
||||
01 |
ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ |
100000,0 | ||
այդ թվում՝ |
||||
01 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
100000,0 | ||
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
100000,0 | |||
ՀՀ կառավարություն |
100000,0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 13 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Անվանումը |
Չափի միավորը |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) |
Գնման ձևը |
Պայմանագրերի | |||
քանակը |
գումարը(հազ. դրամ) |
կնքման ժամկետը |
կատարման վերջնա-ժամկետը | ||||
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
100000,0 |
x |
x |
x | |||
Բաժին N 11 Խումբ N 01 Դաս N 01 |
100000,0 |
x |
x |
x | |||
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքի վերանորոգում |
դրամ |
1 |
25868.03 |
ՄԲԱ |
դեկտեմբեր |
դեկտեմբեր | |
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տանիքի վերանորոգում |
դրամ |
1 |
2225.02 |
ՄԲԱ |
դեկտեմբեր |
դեկտեմբեր | |
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Սևանի ձկնաբուծական փորձնական բազայի հենապատի, տարածքի և տնակի բարելավում |
դրամ |
1 |
20588.99 |
ՄԲԱ |
դեկտեմբեր |
դեկտեմբեր | |
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի |
դրամ |
1 |
2204.04 |
ՄԲԱ |
դեկտեմբեր |
դեկտեմբեր | |
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի |
դրամ |
1 |
2351.57 |
ՄԲԱ |
դեկտեմբեր |
դեկտեմբեր | |
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կենդանաբանության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության և ՌԴԳԱ-ի Սևերցովի անվան էկոլոգիայի և էվոլյուցիոն պրոբլեմների ՀԳՓԿ-ի լաբորատոր մասնաշենքի մասնակի վերանորոգում |
դրամ |
1
|
20548.88 |
ՄԲԱ |
դեկտեմբեր |
դեկտեմբեր | |
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աղվերանի գիտաժողովների տան վերանորոգում |
դրամ |
1
|
20745.22 |
ՄԲԱ |
դեկտեմբեր |
դեկտեմբեր | |
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի վարչական մասնաշենքի ճակատային հատվածների վերանորոգում |
դրամ |
1
|
5468.25 |
ՄԲԱ |
դեկտեմբեր |
դեկտեմբեր |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |