«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 հոկտեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 60510383
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
12 հոկտեմբերի 2010 թ. |
N 812-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 18-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 16-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 18-Ն որոշմամբ սահմանված հավելվածի՝
1) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով.
«դ) Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողները:».
2) 13-րդ կետում «ատեստավորումն» բառը փոխարինել «ատեստավորումներն» բառով.
3) 16-րդ կետում «համապատասխան մարմնի աշխատակազմը» բառերը փոխարինել «նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմը» բառերով.
4) 30-րդ կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերում «թեստ» բառը փոխարինել «հարց» բառով.
5) 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«31. Թեստային առաջադրանքների հարցերը (խնդիրները) ընդգրկում են հետևյալ բնագավառները՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն՝ 10 տոկոս, քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրություն՝ 20 տոկոս, համապատասխան մարմնի իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնում աշխատելու ունակության ստուգման մասնագիտական հարցեր՝ 70 տոկոս:».
6) 47-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«47. Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակն սպառվելուց հետո քաղաքացիական ծառայողն ամփոփաթերթի առաջին oրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ, թեստավորման առաջադրանքների տետրը հանձնում է Հանձնաժողովի անդամին, վերցնում է ամփոփաթերթի երկրորդ oրինակը և դուրս գալիս սենյակից:».
7) 65-րդ կետի յոթերորդ պարբերությունում «տրվում են» բառերը փոխարինել «կարող են տրվել» բառերով.
8) 68-րդ կետը «Հանձնաժողովը» բառից առաջ լրացնել «Թեստավորման և հարցազրույցի եղանակով ատեստավորման արդյունքում» բառերով.
9) 73-րդ կետում «թերթի հետ» բառերը փոխարինել «թերթին» բառով.
10) 77-րդ կետի «ի» ենթակետում «թերթիկները» բառը փոխարինել «թերթերը» բառով.
11) 8-րդ գլխի վերնագիրը «ԾԱՌԱՅՈՂԻ» բառից առաջ լրացնել «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ» բառով.
12) N 1 ձևում «կադրային» բառը փոխարինել «անձնակազմի կառավարման» բառերով:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ |
Մ. Բադալյան |