ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 2010 թվականի N 514-Ա
Ա. ԱՇՈՏՅԱՆԻ՝ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Ֆրանսերենը դիվանագիտության և միջազգային քաղծառայության մեջ» ծրագրի շրջանակներում լեզվաճանաչողական այցի նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի՝ 2010 թվականի հունիսի 28-ից մինչև հուլիսի 2-ը Բելգիայի Թագավորություն գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Աշոտյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման հետ կապված կեցության ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|