ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հոկտեմբերի 2014 թվականի N 1086-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Շնորհալի, տաղանդավոր երեխաների, երիտասարդների, սոցիալապես անապահով սիրիահայ ընտանիքների, զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքների, միակողմանի, երկկողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների 100 երեխաներին օժանդակելու նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2014 թվականին հատկացնել 20,200.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարի տեղաբաշխման վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման հավելվածով սահմանված գումարների տեղաբաշխման ընթացակարգի պահանջները:
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
2014 թ. հոկտեմբերի 6 |
|
| Հավելված N 1
ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1086-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.19 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
|
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | ||||||
|
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | ||||||
|
տարի |
տարի | ||||||
|
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | |||||||
|
| |||||||
|
1141 |
ԱԾ10 |
Շնորհալի, տաղանդավոր երեխաների, երիտասարդների, սոցիալապես անապահով սիրիահայ ընտանիքների, զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքների, միակողմանի, երկկողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների երեխաներին կրթական, բժշկական, հոգեբանական, սոցիալական օգնության ցուցաբերման ծառայություններ |
|||||
|
Նկարագրությունը | |||||||
|
Շնորհալի, տաղանդավոր երեխաների, երիտասարդների, սոցիալապես անապահով սիրիահայ ընտանիքների, զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքների, միակողմանի, երկկողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների երեխաներին կրթական, բժշկական, հոգեբանական, սոցիալական օգնության ցուցաբերման ծառայությունների տրամադրում | |||||||
|
Քանակական |
Կրթական, բժշկական, հոգեբանական, սոցիալական օժանդակություն ստացող երեխաների թիվը |
100 |
|||||
|
Որակական |
Մշակված չէ |
||||||
|
Ժամկետայնության |
Մշակված չէ |
||||||
|
Մատուցվող ծառայության կատարվող ծախսը (հազ. դրամ) |
20,200.0 | ||||||
|
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը |
|||||||
|
1141- Ընտանիքներին, կանանց և երեխաներին աջակցության ծրագիր | |||||||
|
Վերջնական արդյունքի նկարագրությունը | |||||||
|
Մանկատներում խնամվող և դժվար իրավիճակներում գտնվող երեխաների խնամքի բարելավում և նրանց ինտեգրում հասարակությանը | |||||||
|
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) | |||||||
|
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ | |||||||
|
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
| Հավելված N 2
ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1086-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
|
Ծրագրային դասիչը |
Գործառական դասիչը |
Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը |
2014 թ. բյուջե (հազ. դրամ) | |
|
ծրագիրը |
միջոցառումը |
(բաժինը/խումբը/դասը) |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) | |
|
1141 |
ԾՐԱԳԻՐԸ |
|||
|
Ընտանիքներին, կանանց և երեխաներին աջակցության ծրագիր |
20,200.0 | |||
|
Ծրագրի նկարագրությունը | ||||
|
Մանկատներում խնամվող և դժվար իրավիճակներում գտնվող երեխաների խնամքի, դաստիարակության, ուսման, ֆիզիկական և մտավոր զարգացմանը, մանկատների շրջանավարտների սոցիալական խնդիրների ու ինտեգրացմանն ուղղված ծառայություններ | ||||
|
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||
|
Մանկատներում խնամվող և դժվար իրավիճակներում գտնվող երեխաների խնամքի բարելավում և նրանց ինտեգրում հասարակությանը | ||||
|
Քաղաքականության միջոցառումներ. ծառայություններ |
||||
|
ԱԾ10 |
Շնորհալի, տաղանդավոր երեխաների, երիտասարդների, սոցիալապես անապահով սիրիահայ ընտանիքների, զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքների, միակողմանի, երկկողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների երեխաներին կրթական, բժշկական, հոգեբանական, սոցիալական օգնության ցուցաբերման ծառայություններ |
20,200.0 | ||
|
Մատուցվող ծառայությունների նկարագրությունը | ||||
|
Շնորհալի, տաղանդավոր երեխաների, երիտասարդների, սոցիալապես անապահով սիրիահայ ընտանիքների, զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքների, միակողմանի, երկկողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների երեխաներին կրթական, բժշկական, հոգեբանական, սոցիալական օգնության ցուցաբերման ծառայությունների տրամադրում | ||||
|
Ծառայություն մատուցողի անվանումը | ||||
|
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ | ||||
|
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |