ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հուլիսի 2014 թվականի N 744-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանի գյուղատնտեսությունը զարգացնելու և բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին 2014 թվականի ինն ամսում հատկացնել 4,552.2 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացում` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանում անհատական ոռոգման պոմպերով 2013 թվականի ընթացքում օգտագործված էլեկտրաէներգիայի, ոռոգվող հողատարածքների, մշակաբույսերի, ինչպես նաև ոռոգման ջրի ծավալների մասին տեղեկատվություն` ըստ առանձին շահառուների:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված գումարը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին հատկացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի կողմից ներկայացված հիմքերը հիմնավոր ճանաչվելու դեպքում:
| Հայաստանի Հանրապետության | Հ. Աբրահամյան | 
| 
 2014 թ. օգոստոսի 1 Երևան | 
| Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 24-ի N 744-Ն որոշման | 
Աղյուսակ N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.57 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
| Չափորոշիչներ | Ցուցանիշների փոփոխությունը  | |||||
| ոչ ֆինանսական ցուցանիշներ | ֆինանսական ցուցանիշներ | |||||
| ինն ամիս | տարի | ինն ամիս | տարի | |||
| ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | ||||||
| 1.2. Տրանսֆերտներ | ||||||
| Ծրագրային դասիչը | Անվանումը Նկարագրությունը | |||||
| 1035 | ԾՏ15 | |||||
| Շահառուների քանակը | 1. Տրանսֆերտ ստացող ՏԻՄ-երի քանակը | 72 | 72 | |||
| Գումարը (հազ. դրամ) | X | X | 4,552.2 | 4,552.2 | ||
| Տրանսֆերտի վճարման հաճախականությունը | ||||||
| Շահառուների ընտրության չափանիշները | ||||||
| Համայնքի սոցիալական խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը | ||||||
| Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||||
| 1035 Օրենսդրությամբ (օրենքներով և կառավարության որոշումներում) նախատեսված օժանդակություն և փոխհատուցումներ | ||||||
| Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||||
| ՀՀ օրենսդրությամբ պահանջների կատարում | ||||||
Աղյուսակ N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
ՀՀ Սյունիքի մարզպետարան
Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
| Ծրագրային դասիչը | Գործառական դասիչը | Ծրագիրը/ Քաղաքականության միջոցառումը | Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) | |
| ՀՀ 2014 թ. պետական բյուջե | ||||
| Ծրագիրը | Միջոցառումը | (Բաժին/Խումբ/Դաս) | (հազ. դրամ) | |
| 1035 | ԾՐԱԳԻՐ | |||
| Օրենսդրությամբ (օրենքներով և կառավարության որոշումներում) նախատեսված օժանդակություն և փոխհատուցումներ | 4,552.2 | |||
| Ծրագրի նկարագրությունը | ||||
| Օրենսդրությամբ (օրենքներով և կառավարության որոշումներում) նախատեսված օժանդակություն և փոխհատուցումներ ՏԻՄ-երին | ||||
| Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||
| ՀՀ օրենսդրության պահանջների կատարում | ||||
| Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ | ||||
| ԾՏ15 | Աջակցություն Մեղրիի տարածաշրջանի գյուղական բնակչությանը (ՀՀ Սյունիքի մարզպետարան) | 4,552.2 | ||
| Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը | ||||
| Պետական անհատույց աջակցություն Մեղրիի տարածաշրջանի գյուղական բնակչությանն անհատական ոռոգման պոմպերով օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու նպատակով | ||||
| Հայաստանի Հանրապետության | Դ. Հարությունյան | 
 
                