ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 օգոստոսի 2009 թվականի N 899-Ա
ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հավաքական անվտանգության խորհրդի 2003 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ հաստատված` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության կանոնակարգի 7-րդ և 14-րդ կետերի, ինչպես նաև հաշվի առնելով Հավաքական անվտանգության խորհրդի 2008 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումը, որի համաձայն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունում քվոտային հիմունքով Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի հաստիքը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արա Բադալյանին նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում գլխավոր քարտուղարի տեղակալ:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սահմանված կարգով ապահովել Արա Բադալյանի` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության նստավայրում (քաղ. Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն) բնակելի տարածքի վարձակալության ֆինանսավորումը` արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի համար նախատեսված հավելավճարի չափով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի N 123 որոշման:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. օգոստոսի 10 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|