ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հուլիսի 2009 թվականի N 584-Ա
Լ. ԹՈՒԽԻԿՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Լևոն Թուխիկյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հուլիսի 13 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2009 թ. հուլիսի 13-ի N 584-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԼԵՎՈՆ ԹՈՒԽԻԿՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Պողոսյան | - ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Հ. Բեգլարյան | - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ |
Հ. Դարբինյան | - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ |
Դ. Մուրադյան | - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ |
Կ. Արեյան | - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
Ա. Երիցյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ |
Հ. Ղազանչյան | - «Հայաստանի թատերական գործիչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Խանդիկյան | - Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար |
Ա. Ութմազյան | - Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան (համաձայնությամբ) |
Գ. Մանասյան | - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն |
Ն. Թուխիկյան | - Լ. Թուխիկյանի դուստրը (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|