Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 279
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (23.10.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.10.2001
Վավերացման ամսաթից
23.10.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.10.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

23 հոկտեմբերի 2001 թվականի

թիվ 279

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 1. Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետը` հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ձեռք բերված Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերը, որպես կանոն, գրանցել իբրև վաճառքի համար նախատեսված Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսեր:

 2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությանը` օտարերկրյա արժեթղթերը, որպես կանոն, գրանցել իբրև մինչև մարման ժամկետը պահվող արժեթղթեր:

 2.1. Հնարավոր այլ դեպքերում հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական գործառնությունների դեպարտամենտին` հանձնարարականի (ticket) «Այլ նշումներ «դաշտում կատարել ձեռք բերված արժեթուղթը վերավաճառելու վերաբերյալ գրառում:

 3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվարկների և բանկային տեխնոլոգիաների զարգացման դեպարտամենտին` ֆինանսական գործառնությունների դեպարտամենտի, վերստուգիչ խմբի, հաշվապահական հաշվառման ու տեղեկատվության և տեխնիկական միջոցների պաշտպանության վարչությունների հետ համատեղ, ոչ ուշ, քան 2001 թվականի դեկտեմբերի 20-ը, ներկայացնել ֆինանսական շուկաներում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող գործառնությունների ավտոմատացման ժամանակացույցը:

 4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվարկների և բանկային տեխնոլոգիաների զարգացման դեպարտամենտին` համաձայն «ՀՀ պետական (գանձապետական) միջին ժամկետայնության մասնակի մարումներով արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգի», պետական (գանձապետական) միջին ժամկետայնության մասնակի մարումներով արժեկտրոնային պարտատոմսերի տարեկան տոկոսադրույքի հաշվարկը ոչ ուշ, քան 2001 թվականի դեկտեմբերի 20-ը, ընդգրկել «Գործառնական օր» ծրագրում:

 5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի հունիսի 12-ի ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում արժեթղթերի հաշվապահական հաշվառման կարգը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2000 թվականի մարտի 22-ի թիվ 58 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանում» փոփոխություն կատարելու մասին» թիվ 159 որոշման 6-րդ կետը:

 6. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան