ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
19 սեպտեմբերի 2022 թ. |
N 2709-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՄՐՔԱՁՈՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ N 22 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՆՈՐ ՁԵՎԱԹՂԹԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԵՎ ՆԵՐԴԻՐՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 28-րդ, 29-րդ և 31-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի թիվ 659-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետով և հիմք ընդունելով «Մրքաձոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2022 թվականի սեպտեմբերի 13-ի դիմումը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. «Մրքաձոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման N 22 լիցենզիան նախկին վավերապայմաններին համապատասխան փոխարինել նոր ձևաթղթի լիցենզիաներով և տրամադրել՝
1.1 նոր նմուշի լիցենզիա և ունիվերսալ հոսքագծի ներդիր N 0001՝ ՀՀ, ք. Գորիս, Շորին ձոր 2ա գործունեության վայրում:
1.2 նոր նմուշի լիցենզիա և ունիվերսալ հոսքագծի ներդիր N 0001՝ ՀՀ, ք. Կապան, Երկաթուղայինների 5-րդ նրբ. 10/1 գործունեության վայրում:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ա. Սիմոնյանին:
Նախարար` |
Գ. Սանոսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հոկտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|