Գլխավոր տեղեկություն
Համար
N 179-Մ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (26.06.2000-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
26.06.2000
Ստորագրման ամսաթիվ
30.06.2000

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

«30» 06 2000 թ.

Պետական գրանցման թիվ 11000057 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

26 հունիսի 2000 թվականի

N 179-Մ

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ Ս/Թ ՄԱՅԻՍԻ 4-Ի ԹԻՎ 96-Մ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2000թ. ընդունելության կանոնների մասին» ՀՀ կրթության և գիտության նախարարության ս/թ մայիսի 4-ի թիվ 96-Մ հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2000թ. ընդունելության կանոնների 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «Հանրապետական ընդունող հանձնաժողովը կարող է որոշում ընդունել միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով աշխարհի առաջնության և ոչ հեռակա միջազգային մրցումների (օլիմպիադաներ, փառատոններ) հաղթողներին և դափնեկիրներին համապատասխան մասնագիտությունների գծով ընդունել բուհ»:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան