Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-379-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (28.12.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.10.17-2022.10.30 Պաշտոնական հրապարակման օրը 27.10.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
05.10.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի հոկտեմբերի 5-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 19.1. «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքով նախատեսված լիցենզիաներ և թույլտվություններ տալու և դրանց գործողության ժամկետները երկարաձգելու համար պետական տուրքի դրույքաչափերը

 

Իրավաբանական անձանց տրվող լիցենզիաներ

 

1. Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրություն կազմակերպելու համար`

 

ա) անժամկետ գործողության ժամկետով

բազային տուրքի
1000-ապատիկի չափով

բ) անժամկետ երկարաձգելու համար  
բազային տուրքի
500-ապատիկի չափով

 

2. Քաղաքացիական և ծառայողական զենքի հարդարում կազմակերպելու համար`

 

ա) անժամկետ գործողության ժամկետով

բազային տուրքի
300-ապատիկի չափով

բ) անժամկետ երկարաձգելու համար  
բազային տուրքի
200-ապատիկի չափով

 

3. Քաղաքացիական և ծառայողական զենքի առևտուր իրականացնելու համար`

 

ա) անժամկետ գործողության ժամկետով

բազային տուրքի
1000-ապատիկի չափով

 բ) անժամկետ երկարաձգելու համար  
բազային տուրքի
500-ապատիկի չափով

 

 4. Հրաձգարան գործարկելու համար՝

 

ա) բաց հրաձգարանի
անժամկետ գործողության ժամկետով
բազային տուրքի 
500-ապատիկի չափով
 
բ) կիսափակ հրաձգարանի
անժամկետ գործողության ժամկետով
 
բազային տուրքի
500-ապատիկի չափով
 գ) փակ հրաձգարանի անժամկետ գործողության ժամկետով  բազային տուրքի
200-ապատիկի չափով

 

Իրավաբանական անձանց տրվող թույլտվություններ

 

5. Յուրաքանչյուր միավոր զենք ձեռք բերելու համար (6 ամիս գործողության ժամկետով)՝ բազային տուրքի 
հնգապատիկի չափով

6. Զենքի 100-ական փամփուշտից բաղկացած խմբաքանակ ձեռք բերելու համար (6 ամիս գործողության ժամկետով)՝

բազային տուրքի
50 տոկոսի չափով
7. հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելու համար (6 ամիս գործողության ժամկետով)՝ բազային տուրքի
չափով

 

8. Զենքի հավաքածու կազմելու թույլտվության համար`

 

 ա) անժամկետ գործողության ժամկետով

բազային տուրքի
80-ապատիկի չափով

 բ) անժամկետ երկարաձգելու համար  
բազային տուրքի
60-ապատիկի չափով

 

9. Զենքի հավաքածու ցուցադրելու համար`

 

 ա) 6 ամիս գործողության ժամկետով

բազային տուրքի
10-ապատիկի չափով

 բ) 6 ամսով երկարաձգելու համար  
բազային տուրքի
10-ապատիկի չափով

 

10. Քաղաքացիական և ծառայողական, առանձին դեպքերում՝ մարտական զենք պահելու և օգտագործելու թույլտվության համար`

 

ա) 10 տարի գործողության ժամկետով

բազային տուրքի
60-ապատիկի չափով

բ) 10 տարի երկարաձգելու համար  
բազային տուրքի
40-ապատիկի չափով

 

11. Ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ ծառայողական, այդ թվում՝ մարտական զենքի առանձին տեuակներ կրելու, պահելու և կրելու համար (5 տարի գործողության ժամկետով կամ 5 տարով երկարաձգելու համար)՝

 

  բազային տուրքի 
վեցապատիկի չափով

 

Ֆիզիկական անձանց տրվող թույլտվություններ

 

12. Հայաuտանի Հանրապետության քաղաքացիներին` յուրաքանչյուր միավոր քաղաքացիական զենք ձեռք բերելու համար (6 ամիu գործողության ժամկետով)`

 

ա) գազային զենքի համար բազային տուրքի 
կրկնապատիկի չափով
բ) ողորկ-երկարափող հրազենի կամ
7.5 ջոուլից ավելի փողային էներգիայով
oդաճնշիչ զենքի համար
բազային տուրքի
քառապատիկի չափով
գ) ակոuափող կամ
համակցված հրազենի համար
բազային տուրքի
վեցապատիկի չափով

 

13. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` զենքի հավաքածու կազմելու համար`

 

ա) 10 տարի գործողության ժամկետով

բազային տուրքի
80-ապատիկի չափով

բ) 10 տարով երկարաձգելու համար  
բազային տուրքի
40-ապատիկի չափով

 

14. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` զենքի հավաքածու ցուցադրելու համար`

 

ա) 6 ամիս գործողության ժամկետով

բազային տուրքի
10-ապատիկի չափով

բ) 6 ամսով երկարաձգելու համար  
բազային տուրքի
10-ապատիկի չափով

 

15. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` գազային զենք պահելու և կրելու համար (անժամկետ)՝

 

  բազային տուրքի 
ութապատիկի չափով

 

16. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` ողորկ-երկարափող հրազեն պահելու և կրելու համար (10 տարի գործողության ժամկետով կամ 10 տարով երկարաձգելու համար)՝

 

  բազային տուրքի 
10-ապատիկի չափով

 

17. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` համակցված կամ ակոսափող հրազեն պահելու և կրելու համար (10 տարի գործողության ժամկետով կամ 10 տարով երկարաձգելու համար)՝

 

  բազային տուրքի 
20-ապատիկի չափով

 

18. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` oդաճնշիչ զենք պահելու և կրելու համար (10 տարի գործողության ժամկետով կամ 10 տարով երկարաձգելու համար)՝

 

  բազային տուրքի 
10-ապատիկի չափով

 

19. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` ծառայողական զենք պահելու և կրելու համար (10 տարի գործողության ժամկետով կամ 10 տարով երկարաձգելու համար)՝

 

  բազային տուրքի 
20-ապատիկի չափով

 

20. Քաղաքացիական, ծառայողական և պարգևատրական զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր, փամփուշտներ ներկրելու և արտահանելու համար (6 ամիu գործողության ժամկետով կամ 6 ամuով երկարաձգելու համար)՝

 

  բազային տուրքի 
հնգապատիկի չափով

 

21. Որպես պարգև ստացած և կրակոց արձակելու համար ոչ պիտանի դարձրած (մալած) մարտական կամ ծառայողական զենքը ժառանգելու դեպքում անժամկետ պահելու թույլտվություն՝

 

  բազային տուրքի 
հնգապատիկի չափով

 

22. Օտարերկրյա քաղաքացիներին` Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական և ծառայողական զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր և փամփուշտներ ձեռք բերելու և արտահանելու համար (5 oր գործողության ժամկետով)`

 

ա) յուրաքանչյուր միավոր նետողական
կամ սառը զենքի համար

բազային տուրքի 
տասնապատիկի չափով 

բ) յուրաքանչյուր միավոր գազային զենքի
համար
բազային տուրքի 
տասնապատիկի չափով 
գ) յուրաքանչյուր միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ 7.5 ջոուլից ավելի փողային
էներգիայով oդաճնշիչ զենքի համար
բազային տուրքի 
20-ապատիկի չափով 
դ) յուրաքանչյուր միավոր երկար-ակոսափող
կամ համակցված հրազենի համար
բազային տուրքի 
25-ապատիկի չափով 
ե) յուրաքանչյուր միավոր ծառայողական
զենքի համար
բազային տուրքի 
30-ապատիկի չափով 

 

23. Օտարերկրյա քաղաքացիներին` Հայաստանի Հանրապետությունից որպես պարգև տրված զենք արտահանելու թույլտվություն` 2 ամիս գործողության ժամկետով՝

 

  բազային տուրքի 
10-ապատիկի չափով

 

24. Սույն հոդվածում նշված լիցենզիաներն ու թույլտվությունները վերաձևակերպելու կամ կրկնoրինակը տալու համար՝

 

  լիցենզիայի կամ թույլտվության տվյալ տեսակը տալու համար սահմանված դրույքաչափի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 12-ապատիկից»։

 

 Հոդված 2. Օրենքի 19.3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 19.3.

Ռազմական նշանակության արտադրանքի արտադրության, ներմուծման, արտահանման ու տարանցիկ փոխադրման և ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության համար լիցենզիաներ տրամադրելու և դրանց գործողության ժամկետները երկարաձգելու համար պետական տուրքի դրույքաչափերը

 

1. Ռազմական նշանակության արտադրանքի արտադրություն կազմակերպելու համար լիցենզիայի տրամադրում`

 

ա) անժամկետ գործողության ժամկետով բազային տուրքի
3000-ապատիկի չափով

 

2. Ռազմական նշանակության արտադրանք ներմուծելու և արտահանելու համար՝

 

ա) անժամկետ գործողության ժամկետով

բազային տուրքի
2000-ապատիկի չափով

բ) անժամկետ երկարաձգելու համար  
բազային տուրքի
1000-ապատիկի չափով

 

3. Ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրում իրականացնելու համար՝

 

ա) անժամկետ գործողության ժամկետով

բազային տուրքի
2000-ապատիկի չափով

բ) անժամկետ երկարաձգելու համար  
բազային տուրքի
1000-ապատիկի չափով

 

4. Ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեություն իրականացնելու համար՝

 

ա) անժամկետ գործողության ժամկետով

բազային տուրքի
2000-ապատիկի չափով

բ) անժամկետ երկարաձգելու համար  
բազային տուրքի
1000-ապատիկի չափով»:

 

 Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող 19.1-ին հոդվածի 4-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակումից երկու ամիս հետո:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022 թ. հոկտեմբերի 26

Երևան

ՀՕ-379-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2022 թվական: