Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-349-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (09.07.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.01.09/2(876) Հոդ.16
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.12.2011
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.2012

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2011 թվականի դեկտեմբերի 8-ին

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

 

«2.1. Լիցենզավորման կարգերով լիցենզիայի ներդիրների տրամադրում կարող է նախատեսվել նաև այդ կարգերով սահմանված այլ պահանջների ու պայմանների համապատասխանության համար:»:

 

Հոդված 2. Օրենքի 34-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

 

«8. Սույն օրենքով նախատեսված` լիցենզիայի գործողության կասեցման վերաբերյալ բոլոր դրույթները չեն տարածվում բարձրագույն մասնագիտական (բակալավր, մագիստրոս) կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական բարձրագույն կրթական ծրագրերի) համար տրված լիցենզիաների գործողության վրա:»:

 

Հոդված 3. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ մասով.

 

«13. Սույն հոդվածի դրույթները, բացառությամբ սույն հոդվածի 8-12-րդ մասերի դրույթների, չեն տարածվում բարձրագույն մասնագիտական (բակալավր, մագիստրոս) կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական բարձրագույն կրթական ծրագրերի) համար տրված լիցենզիաների գործողության վրա:

Սույն հոդվածի 8-12-րդ մասերի դրույթները տարածվում են բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական բարձրագույն կրթական ծրագրերի) համար տրված լիցենզիաների գործողության վրա այնքանով, որքանով դրանք կիրառելի են և չեն հակասում «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին:»:

 

Հոդված 4. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «9. Կրթության բնագավառ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը

Լիցեն-զավորող մարմինը

Լիցեն-զիայի տեսակը

Ոլորտը

Փորձա-քննության պահանջ

Մրցու-թային կարգով

Որա-կավորման պահանջ

Հաշվե-տվության պահանջ

 

1

2

3

4

5

6

7

8

9

10

 

9. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

               

1.

Նախադպրոցական կրթական ծրագրի իրականացում

ԿՄ

Բ

-

-

-

-

Հ

Վ

2.

Տարրական հանրակրթական ծրագրի իրականացում

ԿՄ

Բ

-

-

-

-

Հ

Վ

3.

Հիմնական հանրակրթական ծրագրի իրականացում

ԿՄ

Բ

-

-

-

-

Հ

Վ

4.

 Միջնակարգ հանրակրթական ծրագրի իրականացում

 ԿՄ

Բ

_

_

_

_

Հ

Վ

5.

Նախնական մասնագիտական (արհեստագործա-կան) կրթական ծրագրի իրականացում

ԿՄ

Բ

-

-

-

-

Հ

Վ

6.

Միջին մասնագիտական կրթական ծրագրի իրականացում (բացառությամբ բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրի)

ԿՄ

Բ

-

-

-

-

Հ

Վ

7.

Բակալավրի կրթական ծրագրի իրականացում (բացառությամբ բժշկակական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի)

ԿՄ

Բ

-

-

-

-

Հ

Վ

8.

Մագիստրոսի կրթական ծրագրի իրականացում(բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի)

ԿՄ

Բ

       

Հ

Վ»:

Հոդված 5. Անցումային դրույթներ

 

1. Կրթական ծրագրերի իրականացման համար մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրված այն լիցենզիաները, որոնց համար սույն օրենքով առաջանում են նոր պայմաններ և պահանջներ (այդ թվում` բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով, բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի, նախկինում տրված լիցենզիաները), սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 6-ամսյա ժամկետում, ենթակա են վերաձևակերպման: Նշված ժամկետում լիցենզիաները չվերաձևակերպելու դեպքում կրթության պետական կառավարման լիազոր մարմինը դադարեցնում է լիցենզիաների գործողությունը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նշված ժամկետում լիցենզիաների վերաձևակերպման դեպքում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով լիցենզիայի վերաձևակերպման համար սահմանված պետական տուրքը չի գանձվում:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2011 թ. դեկտեմբերի 29

Երևան

ՀՕ-349-Ն