ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
7 հուլիսի 1998 թ.
ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում գործունեության որոշ տեսակների համար հաստատագրված վճարների հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է հաստատագրված վճարներ վճարողների շրջանակը, հաստատագրված վճարի հաշվարկման և վճարման կարգը, ինչպես նաև պատասխանատվությունը` սույն օրենքի խախտման համար:
Հոդված 2. |
Հաստատագրված վճարի հասկացությունը |
1. Սույն օրենքի իմաստով` հաստատագրված վճարը սույն օրենքով նախատեսված չափերով և ժամկետներում հաստատագրված վճար վճարողների կողմից պետական բյուջե վճարվող ավելացված արժեքի հարկին և (կամ) շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող պարտադիր և անհատույց վճար է:
2. Ֆիզիկական անձանց համար հաստատագրված վճարը փոխարինում է ավելացված արժեքի հարկի և (կամ) եկամտահարկի գումարին:
3. Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների համար հաստատագրված վճարը փոխարինում է ավելացված արժեքի հարկի և կամ շահութահարկի գումարին:
Հոդված 3. |
Հաստատագրված վճար վճարողները |
Հաստատագրված վճար վճարողներ են ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները (այսուհետ` վճարողներ), բացառությամբ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով արտոնագրային վճար վճարողները:
(3-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-214-Ն, փոփ. 07.12.11 ՀՕ-313-Ն)
Հոդված 4. |
Հաստատագրված վճար վճարողների կողմից այլ հարկերի վճարումը |
Հաստատագրված վճար վճարողները «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ հարկերը, ինչպես նաև օրենքով սահմանված այլ պարտադիր վճարները հաշվարկում ու վճարում են օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
Հոդված 5. |
Հարկային արտոնությունների կասեցումը |
Վճարողների համար սույն օրենքով նախատեսված գործունեության տեսակների մասով կասեցվում են ավելացված արժեքի հարկի և շահութահարկի (եկամտահարկի) գծով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունները, ինչպես նաև հաստատագրված վճարի հաշվարկման համար հաշվի չեն առնվում այդ հարկատեսակների գծով նվազեցումները և հարկ վճարող համարվելու համար հիմք ընդունվող սահմանները:
(5-րդ հոդվածը փոփ. 21.08.08 ՀՕ-154-Ն)
Հոդված 6. |
Հաստատագրված վճարի կառուցվածքը |
Հաստատագրված վճարի գումարի մեջ ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 60 տոկոսի չափով` բացառությամբ սույն օրենքի 7 հոդվածի «ժէ» ենթակետով նախատեսված գործունեության տեսակի, ինչպես նաև սահմանային չափը գերազանցելու դեպքերում ավելացված արժեքի հարկ վճարող չհամարվողների համար ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 0 տոկոս:
(6-րդ հոդվածը փոփ. 06.07.00 ՀՕ-78, 24.12.04 ՀՕ-52-Ն, 21.08.08 ՀՕ-154-Ն)
Հոդված 7. |
Հարկվող օբյեկտը |
Հաստատագրված վճարի հարկվող օբյեկտ են համարվում գործունեության հետևյալ տեսակները`
ա) (ենթակետն ուժը կորցրել է 21.08.08 ՀՕ-154-Ն)
ա1) (ենթակետն ուժը կորցրել է 21.08.08 ՀՕ-154-Ն)
բ) (ենթակետն ուժը կորցրել է 21.08.08 ՀՕ-154-Ն)
գ) (ենթակետն ուժը կորցրել է 07.12.11 ՀՕ-313-Ն)
գ1) (ենթակետն ուժը կորցրել է 07.12.11 ՀՕ-313-Ն)
դ) ավտոտրանսպորտային գործունեությունը.
ե) (ենթակետն ուժը կորցրել է 07.12.11 ՀՕ-313-Ն)
զ) (ենթակետն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-240-Ն)
է) (ենթակետն ուժը կորցրել է 07.12.11 ՀՕ-313-Ն)
ը) (ենթակետն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-148-Ն)
թ) (ենթակետն ուժը կորցրել է 07.12.11 ՀՕ-313-Ն)
ժ) (ենթակետն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-148-Ն)
ժա) (ենթակետն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-52-Ն)
ժբ) (ենթակետն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-52-Ն)
ժգ) խաղատների գործունեության կազմակերպումը.
ժդ) շահումով խաղային ավտոմատների շահագործումը.
ժդ1) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը.
ժե) (ենթակետն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-148-Ն)
ժզ) (ենթակետն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-240-Ն)
ժէ) վիճակախաղերի կազմակերպում.
ժը) (ենթակետն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-148-Ն)
ժթ) (ենթակետն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-240-Ն)
ի) (ենթակետն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-148-Ն)
իա) ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեությունը:
Զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի սահմանած չափանիշներին համապատասխանող հյուրանոցային տնտեսության օբյեկտներում իրականացվող սույն հոդվածի «գ», «ե», «թ» ենթակետերով սահմանված գործունեության տեսակները կարող են համարվել ընդհանուր կարգով (ավելացված արժեքի հարկ և շահութահարկ (եկամտահարկ) հարկման օբյեկտ` հարկ վճարողի կողմից իր հաշվառման վայրի հարկային տեսչություն համապատասխան գրավոր դիմում ներկայացնելու դեպքում` դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից` ընթացիկ տարվա և դրան հաջորդող օրացուցային տարվա ընթացքում:
(կետն ուժը կորցրել է 20.05.10 ՀՕ-88-Ն)
(կետն ուժը կորցրել է 20.05.10 ՀՕ-88-Ն)
(7-րդ հոդվածը լրաց. 06.07.00 ՀՕ-78, 14.12.01 ՀՕ-277, խմբ., լրաց. 11.12.02 ՀՕ-485-Ն, փոփ. 24.12.04 ՀՕ-52-Ն, փոփ., լրաց. 25.12.06 ՀՕ-20-Ն, խմբ., լրաց. 03.07.07 ՀՕ-193-Ն, լրաց., փոփ. 26.12.08 ՀՕ-240-Ն, փոփ. 21.08.08 ՀՕ-154-Ն, լրաց., փոփ. 20.05.10 ՀՕ-88-Ն, փոփ. 11.05.11 ՀՕ-148-Ն, 07.12.11 ՀՕ-313-Ն)
Հոդված 8. |
Հարկման բազան |
Հաստատագրված վճարի համար հարկման բազա է համարվում սույն օրենքի 7 հոդվածով, բացառությամբ 7 հոդվածի «իա» ենթակետի, նախատեսված գործունեության տեսակների համար սահմանված ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների որոշակի արտադրյալը` դրամական արտահայտությամբ:
(8-րդ հոդվածը լրաց. 11.06.09 ՀՕ-152-Ն, փոփ. 20.05.10 ՀՕ-88-Ն)
Հոդված 9. |
Հաստատագրված վճարի չափի որոշումը |
1. Հաստատագրված վճարի չափի որոշումը (գնահատումը) իրականացվում է վճարողների կողմից ինքնուրույն` բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերի:
2. Հարկային օրենսդրությամբ և հարկային հարաբերությունները կարգավորող իրավական այլ ակտերով սահմանված դեպքերում հաստատագրված վճարի չափը որոշում են Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինները (այսուհետ` հարկային տեսչության մարմին)` սույն օրենքին համապատասխան:
Հոդված 10. |
Հարկման ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների հաշվառումը |
1. Վճարողները մինչև սույն օրենքով նախատեսված ոլորտներում գործունեություն իրականացնելը (սկսելը) իրենց գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային տեսչության մարմին են ներկայացնում Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից սահմանված ձևի տեղեկություններ (հայտարարություն-հաշվարկ, այսուհետ` հայտարարություն)` երկու օրինակից` հաստատագրված վճարի հաշվարկման համար անհրաժեշտ համապատասխան ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ, բացառությամբ 7 հոդվածի «իա» ենթակետով նախատեսված գործունեության դեպքում:
2. Հարկային տեսչության մարմնի կողմից հաշվառվելուց և կնքվելուց հետո հայտարարության մեկ օրինակը վերադարձվում է վճարողին:
3. Ելակետային տվյալների կամ ուղղիչ գործակիցների փոփոխությունների (բացառությամբ գործունեության դադարեցման, ներառյալ` ժամանակավոր) դեպքում վճարողն այդ մասին գրավոր տեղեկացնում է իր գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային տեսչության մարմնին` նոր հայտարարություն (երկու օրինակից) ներկայացնելու միջոցով: Նախկին հայտարարությունը վերադարձվում է հարկային տեսչության մարմնին կամ ոչնչացվում վճարողի կողմից:
4. Սույն օրենքի 7 հոդվածի «բ» ենթակետով նախատեսված գործունեություն իրականացնողների կողմից փաստացի օգտագործվող տարածքների մակերեսի վերաբերյալ մինչև հաշվետու ամսվան նախորդող ամսվա վերջին օրը ներառյալ ներկայացված ելակետային տվյալն ամսվա ընթացքում կարող է նվազեցվել միայն արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանդիսացող հանգամանքի (անհաղթահարելի ուժի) դեպքում` այդ մասին տեղեկացնելով իր գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային մարմնին:
5. Գործունեության ժամանակավոր դադարեցման դեպքում վճարողն այդ մասին գրավոր դիմում-հայտարարություն տալու միջոցով նախապես տեղեկացնում է իր գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային տեսչության մարմնին` նշելով դադարեցման ժամանակահատվածը: Ընդ որում, սույն օրենքի 7 հոդվածի «դ» և «ժ» ենթակետերում նշված գործունեություն իրականացնողները դիմումի հետ վերադարձնում են նաև հայտարարության իրենց օրինակը:
6. Դիմում-հայտարարության մեջ գործունեության դադարեցման ժամանակահատվածը նշված չլինելու դեպքում գործունեությունը վերսկսելիս վճարողը գրավոր դիմումի միջոցով նախապես տեղեկացնում է իր գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային տեսչության մարմնին` ներկայացնելով ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ նոր հայտարարություն: Նախկին հայտարարությունը վերադարձվում է հարկային տեսչության մարմնին կամ ոչնչացվում վճարողի կողմից: Դիմումի ձևը հաստատում է վերադաս հարկային մարմինը:
7. Գործունեության դադարեցման (կասեցման) դեպքում վճարողը գրավոր դիմումի միջոցով նախապես տեղեկացնում է իր գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային տեսչության մարմնին: Վճարողի մոտ առկա հայտարարությունը վերադարձվում է հարկային տեսչության մարմնին կամ ոչնչացվում վճարողի կողմից: Դիմումի ձևը հաստատում է վերադաս հարկային մարմինը:
8. Սույն օրենքով նախատեսված գործունեության տեսակների իրականացման վայրում` առավել տեսանելի տեղում վճարողը փակցնում է սույն հոդվածով նախատեսված հայտարարության երկրորդ օրինակը` բացառությամբ սույն օրենքի 7 հոդվածի «ժ» և «ժբ» ենթակետերով նախատեսված գործունեության տեսակներ իրականացնող վճարողների, որոնք այդ օրինակը պահում են գործունեության իրականացման անմիջական վայրում:
9. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում սույն օրենքի 7 հոդվածի «ժդ1» և «ժէ» ենթակետերով նախատեսված գործունեություն իրականացնող վճարողների վրա: Այդ վճարողներն իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին են ներկայացնում ելակետային տվյալի մասին հայտարարություն` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած ձևով:
(10-րդ հոդվածը խմբ. 05.12.00 ՀՕ-138, լրաց. 14.12.01 ՀՕ-277, փոփ. 25.12.06 ՀՕ-20-Ն, լրաց. 11.06.09 ՀՕ-152-Ն, փոփ. 20.05.10 ՀՕ-88-Ն, լրաց. 08.12.10 ՀՕ-194-Ն)
Հոդված 11. |
Սահմանային չափերին վերաբերող և այլ տեղեկությունների ներկայացումը |
1. Սույն օրենքի 33 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով, 53 հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում վճարողներն իրենց գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային տեսչության մարմին են ներկայացնում Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից սահմանված ձևի տեղեկություններ (հայտարարություն)` սահմանային չափերի համապատասխան ցուցանիշների մասին:
2. (կետն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-214-Ն)
3. Սույն օրենքի 7 հոդվածի «իա» ենթակետով նախատեսված գործունեություն իրականացնող վճարողները հարկային տեսչության մարմիններ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած տեղեկություններ` ամսվա ընթացքում իրենց կողմից ստացված և իրացված գազի ֆիզիկական ծավալների վերաբերյալ:
(11-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.12.03 ՀՕ-51-Ն, լրաց. 03.07.07 ՀՕ-193-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-240-Ն, 20.05.10 ՀՕ-88-Ն, 22.12.10 ՀՕ-214-Ն)
Հոդված 12. |
Նոր հայտարարություն չներկայացնելու դեպքում հաստատագրված վճարի չափի որոշումը |
(12-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-240-Ն)
Հոդված 13. |
Հայտարարությունների և այլ տեղեկությունների ներկայացման ժամկետները |
1. Ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունը (բացի սույն օրենքի 10 հոդվածում նշված դեպքերից) վճարողների կողմից պարտադիր ներկայացվում է հունիս և դեկտեմբեր ամիսների ընթացքում` բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում սահմանված դեպքերի:
2. (պարբերությունն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-214-Ն)
Սույն օրենքով սահմանված խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղերի իրականացման դեպքում վճարողները ելակետային տվյալի մասին հայտարարությունը ներկայացնում են իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին յուրաքանչյուր ամսվա համար` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներառյալ:
Սույն օրենքով սահմանված տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի և ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչները գործունեություն սկսելուց առնվազն հինգ աշխատանքային օր առաջ, իսկ գործունեության իրականացման ընթացքում յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան նախորդող վերջին աշխատանքային օրը պարտավոր են գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի (հասցեի) մասով իրենց հաշվառող հարկային մարմին ներկայացնել ելակետային տվյալների մասին հայտարարություն:
Գործունեության իրականացման յուրաքանչյուր ամսվա համար ներկայացված ելակետային տվյալները նվազեցման ենթակա չեն: Գործունեության իրականացման ամսվա ընթացքում տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի և ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչները ելակետային տվյալների ավելացման դեպքում պարտավոր են ավելացման օրվան նախորդող առնվազն հինգ աշխատանքային օր առաջ իրենց հաշվառող հարկային մարմին ներկայացնել տվյալ ամսվա ելակետային տվյալների մասին նոր հայտարարություն:
3. Սույն օրենքի 33 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով և 53 հոդվածի 2-րդ կետով նախատեսված` սահմանային չափերի համապատասխան ցուցանիշների մասին յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով հայտարարությունը վճարողները ներկայացնում են մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
4. (կետն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-214-Ն)
5. (կետն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-214-Ն)
6. Սույն օրենքի 11 հոդվածի 3-րդ մասով նախատեսված տեղեկությունները, յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, վճարողները ներկայացնում են մինչև հաջորդ ամսվա 20-ը ներառյալ:
(13-րդ հոդվածը լրաց., փոփ. 14.12.01 ՀՕ-277, 25.12.03 ՀՕ-51-Ն, 25.12.06 ՀՕ-20-Ն, լրաց. 03.07.07 ՀՕ-193-Ն, փոփ. 22.12.10 ՀՕ-214-Ն)
Հոդված 14. |
Ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների հաշվառումը |
Ելակետային տվյալները և ուղղիչ գործակիցները, ինչպես նաև դրանց փոփոխությունները գրանցվում (վերագրանցվում) են հարկային տեսչության մարմնում` խիստ հաշվառման փաստաթղթեր հանդիսացող անձնական քարտերում:
Հոդված 15. |
Վճարողների կողմից հաշվառման վարումը և հաշվարկների ներկայացումը |
1. Վճարողները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնում են հաշվապահական հաշվառում (հարկային օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում` նաև այլ հաշվառում և (կամ) գրանցումներ) և օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հարկային տեսչության մարմին ներկայացնում հարկային հաշվարկներ, հայտարարագրեր, սույն օրենքով և հարկային օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթեր և տեղեկություններ:
2. Բացառապես սույն օրենքով նախատեսված գործունեություն իրականացնելու և այլ տեսակի հարկվող օբյեկտներ չունենալու դեպքում վճարողները հարկային տեսչության մարմին ավելացված արժեքի հարկի հաշվարկներ չեն ներկայացնում:
3. Սույն օրենքով նախատեսված հաստատագրված վճարներով հարկման ենթակա գործունեության տեսակների (դրանցից յուրաքանչյուրի) գծով վճարողները վարում են առանձնացված հաշվառում (իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների համար` առանձնացված հաշվապահական հաշվառում), որի հիման վրա հաշվետու ժամանակաշրջանի համար օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված համախառն եկամուտը, ինչպես նաև այդ գործունեությունների հետ կապված ծախսերը, հարկման նպատակով նվազեցվում են նույն ժամանակաշրջանում սույն օրենքով նախատեսված գործունեության տեսակներից ստացված համախառն եկամտի և դրանց հետ կապված ծախսերի գումարի չափով: Առանձնացված հաշվառում վարելու արդյունքներն արտացոլվում են հարկային տեսչության մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում և հայտարարագրերում:
(15-րդ հոդվածը փոփ. 05.12.06 ՀՕ-221-Ն, 08.12.10 ՀՕ-194-Ն)
Հոդված 16. |
Վճարված (հաշվարկված) հաստատագրված վճարներն այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցելը |
1. Վճարողների կողմից սույն օրենքի 22 հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով, 251 հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով, 33 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով, 53 հոդվածի 2-րդ կետով նախատեսված սահմանային չափերը գերազանցելու դեպքում վճարված (հաշվարկված) հաստատագրված վճարների գումարը հաշվանցվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածով սահմանված կարգով:
2. Հաշվանցումն առաջին հերթին իրականացվում է համապատասխան հարկատեսակների մասին օրենքներով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկված փաստացի շահութահարկի (կամ եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի գումարների դիմաց` սույն օրենքի 6 հոդվածում նշված համամասնությամբ:
(16-րդ հոդվածը փոփ. 25.12.03 ՀՕ-51-Ն, լրաց. 03.07.07 ՀՕ-193-Ն)
Հոդված 17. |
Վճարողների կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրումը |
1. Վճարողներն իրենց կողմից առաքվող, տրամադրվող, վաճառվող ապրանքների (մատուցվող ծառայությունների) գծով գնորդներին (ծառայություններից օգտվողներին) դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր` օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Սույն օրենքով նախատեսված գործունեության տեսակների գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում վճարողներն ավելացված արժեքի հարկի դրույքաչափի և գումարի վերաբերյալ առանձնացված նշում չեն կատարում (հարկային հաշիվ դուրս չեն գրում): Հարկի գումարի առանձնացման դեպքում պետական բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկը հաշվառվում և վճարվում է սահմանված ընդհանուր կարգով` անկախ հաստատագրված վճարների կատարումից:
Հոդված 18. |
Մատակարարներին վճարված հարկի գումարները |
Վճարողները սույն օրենքով նախատեսված գործունեության տեսակների գծով ապրանքների և ծառայությունների դիմաց մատակարարներին (ինչպես նաև ներմուծման ժամանակ մաքսային մարմիններում) վճարված ավելացված արժեքի հարկի գումարը միացնում են այդ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման արժեքին (ծախսերին):
Հոդված 19. |
Հաստատագրված վճարի վճարման կարգը և ժամկետները |
1. Հաստատագրված վճարի վճարումը կատարվում է վճարողի կողմից ինքնուրույնաբար` յուրաքանչյուր ամսվա համար` մինչև հաջորդ ամսվա 15-ը ներառյալ:
2. Հաստատագրված վճարը վճարվում է հայկական դրամով:
3. Հարկ վճարողները հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով շահութահարկի (կամ եկամտահարկի) կանխավճարային մուծումներ չեն կատարում:
(19-րդ հոդվածը փոփ. 14.12.01 ՀՕ-277)
Հոդված 20. |
Հսկիչ-դրամարկղային մեքենաների օգտագործումը |
Սույն օրենքի դրույթները չեն տարածվում 7 հոդվածի «ա» (բացառությամբ Երևան քաղաքում գտնվող՝ 7 քառակուսի մետր, այլ վայրերում՝ 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող կրպակների և տաղավարների միջոցով իրականացվող առևտրական գործունեության, և բնակելի տարածքից անմիջական վաճառքի), «զ» կետերով սահմանված գործունեության տեսակների իրականացման ժամանակ օրենսդրությամբ սահմանված կարգով հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառող հարկ վճարողների վրա` այդ կետերով սահմանված գործունեության տեսակների մասով:
(20-րդ հոդվածը փոփ. 14.12.01 ՀՕ-277, 25.12.03 ՀՕ-51-Ն, 24.12.04 ՀՕ-52-Ն, 03.07.07 ՀՕ-193-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2
ԽԱՆՈՒԹՆԵՐԻ, ԿՐՊԱԿՆԵՐԻ (ՏԱՂԱՎԱՐՆԵՐԻ) ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
(գլուխն ուժը կորցրել է 21.08.08 ՀՕ-154-Ն)
Հոդված 21. |
Խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնելու համար օգտագործվող հասկացությունները |
(21-րդ հոդվածն ուժը կորցրել է 21.08.08 ՀՕ-154-Ն)
Հոդված 22. |
Խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճար վճարողները |
(22-րդ հոդվածն ուժը կորցրել է 21.08.08 ՀՕ-154-Ն)
Հոդված 23. |
Խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի չափը |
(23-րդ հոդվածն ուժը կորցրել է 21.08.08 ՀՕ-154-Ն)
Հոդված 24. |
Խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները |
(24-րդ հոդվածն ուժը կորցրել է 21.08.08 ՀՕ-154-Ն)
Հոդված 25. |
Խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները |
(25-րդ հոդվածն ուժը կորցրել է 21.08.08 ՀՕ-154-Ն)
Գ Լ ՈՒ Խ 21.
ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԸ
(գլուխն ուժը կորցրել է 21.08.08 ՀՕ-154-Ն)
Հոդված 251. | Առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեության համար հաստատագրված վճար վճարողները |
(251-ին հոդվածն ուժը կորցրել է 21.08.08 ՀՕ-154-Ն)
Հոդված 252. | Առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեության համար հաստատագրված վճարի չափը |
(252-րդ հոդվածն ուժը կորցրել է 21.08.08 ՀՕ-154-Ն)
Հոդված 253. | Առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեության համար հաստատագրված վճարի ելակետային տվյալը |
(253-րդ հոդվածն ուժը կորցրել է 21.08.08 ՀՕ-154-Ն)
Հոդված 254. | Առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները |
(254-րդ հոդվածն ուժը կորցրել է 21.08.08 ՀՕ-154-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3
ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
(գլուխն ուժը կորցրել է 21.08.08 ՀՕ-154-Ն)
Հոդված 26. |
Առևտրի իրականացման վայր հասկացությունը |
(26-րդ հոդվածն ուժը կորցրել է 21.08.08 ՀՕ-154-Ն)
Հոդված 27. |
Առևտրի իրականացման վայր կազմակերպելու համար հաստատագրված վճար վճարողները |
(27-րդ հոդվածն ուժը կորցրել է 21.08.08 ՀՕ-154-Ն)
Հոդված 28. |
Առևտրի իրականացման վայր կազմակերպելու համար հաստատագրված վճար վճարողների կողմից փաստաթղթերի տրամադրումը և տեղեկությունների ներկայացումը |
(28-րդ հոդվածն ուժը կորցրել է 21.08.08 ՀՕ-154-Ն)
Հոդված 29. |
Առևտրի իրականացման վայր կազմակերպելու համար հաստատագրված վճարի չափը |
(29-րդ հոդվածն ուժը կորցրել է 21.08.08 ՀՕ-154-Ն)
Հոդված 30. |
Առևտրի իրականացման վայր կազմակերպելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները |
(30-րդ հոդվածն ուժը կորցրել է 21.08.08 ՀՕ-154-Ն)
Հոդված 31. |
Առևտրի իրականացման վայր կազմակերպելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները |
(31-րդ հոդվածն ուժը կորցրել է 21.08.08 ՀՕ-154-Ն)
Գ Լ ՈՒ Խ 4
ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
(գլուխն ուժը կորցրել է 07.12.11 ՀՕ-313-Ն)
Հոդված 32. |
Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները |
(32-րդ հոդվածն ուժը կորցրել է 07.12.11 ՀՕ-313-Ն)
Հոդված 33. |
Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճար վճարողները |
(33-րդ հոդվածն ուժը կորցրել է 07.12.11 ՀՕ-313-Ն)
Հոդված 34. |
Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի չափը |
(34-րդ հոդվածն ուժը կորցրել է 07.12.11 ՀՕ-313-Ն)
Հոդված 35. |
Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները |
(35-րդ հոդվածն ուժը կորցրել է 07.12.11 ՀՕ-313-Ն)
Հոդված 36. |
Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները |
(36-րդ հոդվածն ուժը կորցրել է 07.12.11 ՀՕ-313-Ն)
ԳԼՈՒԽ 41.
ԲԱՂՆԻՔՆԵՐԻ ԵՎ ՑՆՑՈՒՂԱՐԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
(գլուխն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-148-Ն)
Հոդված 361. |
Բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարների հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները |
(361-ին հոդվածն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-148-Ն)
Հոդված 362. |
Բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարներ վճարողները |
(362-րդ հոդվածն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-148-Ն)
Հոդված 363. |
Բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարների չափը |
(363-րդ հոդվածն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-148-Ն)
Հոդված 364. |
Բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարների հաշվարկման ելակետային տվյալը |
(364-րդ հոդվածն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-148-Ն)
Հոդված 365. |
Բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցը |
(365-րդ հոդվածն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-148-Ն)
Գ Լ ՈՒ Խ 42
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
(գլուխն ուժը կորցրել է 07.12.11 ՀՕ-313-Ն)
Հոդված 366. | Հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարների հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները |
(366-րդ հոդվածն ուժը կորցրել է 07.12.11 ՀՕ-313-Ն)
Հոդված 367. | Հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեությունն իրականացնելու համար հաստատագրված վճարներ վճարողները |
(367-րդ հոդվածն ուժը կորցրել է 07.12.11 ՀՕ-313-Ն)
Հոդված 368. | Հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի չափը |
(368-րդ հոդվածն ուժը կորցրել է 07.12.11 ՀՕ-313-Ն)
Հոդված 369. | Հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարների հաշվարկման ելակետային տվյալը |
(369-րդ հոդվածն ուժը կորցրել է 07.12.11 ՀՕ-313-Ն)
Հոդված 3610. |
Հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները |
(3610-րդ հոդվածն ուժը կորցրել է 07.12.11 ՀՕ-313-Ն)
Գ Լ ՈՒ Խ 5
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 37. |
Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները |
Սույն օրենքի իմաստով`
ա) (ենթակետն ուժը կորցրել է 07.12.11 ՀՕ-313-Ն)
բ) ավտոմեքենայի բեռնատարողություն է համարվում նրա բեռնավորման օպտիմալ կշիռը, որը սահմանում է արտադրողը` տեխնիկական և շահագործման տվյալների հիման վրա.
գ) ավտոբուսի նստատեղերի քանակ է համարվում արտադրողի (վերասարքավորողի) կողմից մեքենայի սրահում տեղադրված նստարանների միջոցով ուղևորների փոխադրումը նստած վիճակում իրականացնելու համար սահմանված օպտիմալ քանակը:
(37-րդ հոդվածը փոփ. 07.12.11 ՀՕ-313-Ն)
Հոդված 38. |
Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճար վճարողները |
1. Վճարողներ են համարվում ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողները:
2. Նախնական պատվերով, ինչպես նաև ըստ նախնական պատվերի համապատասխան պայմանագրերի համաձայն ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողները հաստատագրված վճարը հաշվարկում և վճարում են սույն գլխով սահմանված ընդհանուր կարգով:
3. Սույն գլխի դրույթների գործողությունը չի տարածվում այն հարկ վճարողների վրա, որոնք ավտոտրանսպորտային միջոցներն օգտագործում են բացառապես սեփական ներարտադրական (ներտնտեսական) փոխադրումների համար:
(38-րդ հոդվածը փոփ. 14.12.01 ՀՕ-277)
Հոդված 39. |
Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի չափը |
1. Հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալի և համապատասխան ուղղիչ գործակցի (գործակիցների) արտադրյալի 2000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:
2. Վճարողի կողմից նույն ամսվա ընթացքում նույն տրանսպորտային միջոցով մեկից ավելի տեսակի ավտոտրանսպորտային փոխադրումների ծառայությունների իրականացման դեպքում հաստատագրված վճարի հաշվարկման համար հիմք են ընդունվում ավտոտրանսպորտային փոխադրումների այդ տեսակներից առավելագույն բարձր չափի ելակետային տվյալ ունեցող տեսակի համար նախատեսված ելակետային տվյալը և ուղղիչ գործակիցները:
3. 18 և ավելի նստատեղ ունեցող ավտոբուսներով` օրենքով սահմանված կարգով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնելիս ավտոբուսի անսարքության դեպքում վճարողն ամսվա ընթացքում կարող է այն ժամանակավորապես փոխարինել նույն ելակետային տվյալներ ունեցող ավտոբուսով` նախապես այդ մասին տեղեկացնելով հարկային տեսչության մարմնին: Եթե անսարք ավտոբուսների փոխարեն շահագործված ավտոբուսների թվաքանակը չի գերազանցում նախապես ներկայացված ավտոբուսների ընդհանուր թվաքանակի 20 տոկոսը` արտահայտված ամբողջ թվերով, ապա հաստատագրված վճարը հաշվարկվում է` հիմք ընդունելով նախապես հայտարարագրված ավտոբուսների ելակետային տվյալները:
Սույն կետի դրույթները չեն տարածվում Երևան քաղաքում, Երևան քաղաքի հետ կապված և միջպետական երթուղիներով ուղևորափոխադրումների վրա:
4. Մինչև 17-ը ներառյալ նստատեղ ունեցող միկրոավտոբուսներով Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու դեպքում տվյալ ամսվա համար հաշվարկված և վճարման ենթակա հաստատագրված վճարի չափը չի կարող պակաս լինել տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ միկրոավտոբուսների (առանց պահուստային տրանսպորտային միջոցի) քանակին համապատասխան սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հաշվարկված հաստատագրված վճարի ընդհանուր գումարից:
Եթե միկրոավտոբուսների քանակը, որոնց վերաբերյալ վճարողի կողմից սահմանված կարգով նախապես ներկայացվել են հայտարարություններ, պակաս է կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու համար տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ միկրոավտոբուսների (առանց պահուստային տրանսպորտային միջոցի) քանակից, ապա տվյալ ամսվա համար հաստատագրված վճարի չափը որոշվում է տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ միկրոավտոբուսների (ներառյալ` պահուստային տրանսպորտային միջոցների) քանակով` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով:
(39-րդ հոդվածը խմբ., փոփ. 14.12.01 ՀՕ-277, լրաց. 15.05.02 ՀՕ-342-Ն, 04.05.05 ՀՕ-89-Ն)
Հոդված 40. |
Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը |
Ավտոտրանսպորտային գործունեության միջոցի հետ կապված հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում`
- (տողն ուժը կորցրել է 07.12.11 ՀՕ-313-Ն)
- բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն իրականացնելու համար` ավտոմեքենայի բեռնատարողությունը` արտահայտված տոննաներով,
- ավտոբուսներով գործունեություն իրականացնելու համար` նստատեղերի քանակը:
(40-րդ հոդվածը խմբ. 14.12.01 ՀՕ-277, փոփ. 07.12.11 ՀՕ-313-Ն)
Հոդված 41. |
Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները |
1. (մասն ուժը կորցրել է 07.12.11 ՀՕ-313-Ն)
2. Բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման` գոտիականության հետ կապված ուղղիչ գործակիցներն են`
Վայոց ձորի և Տավուշի մարզերում |
1.1 |
Շիրակի մարզում |
1.3 |
Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու մարզերում |
1.4 |
Սյունիքի մարզում |
1.6 |
Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում |
1.8 |
Երևան քաղաքում` |
1.9: |
Բեռնատար ավտոմեքենաներով միջմարզային, միջպետական բեռնափոխադրումների իրականացման դեպքում կիրառվում է այդ վայրերի համար` սույն կետով սահմանված գործակիցներից առավելագույնը:
3. Ավտոբուսներով գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցներն են`
ա) երթուղիների հետ կապված`
երկու քաղաքների միջև, բացառությամբ Երևան քաղաքի (այսուհետ՝ միջքաղաքային) |
1.0 |
Երևան քաղաքի հետ |
1.2 |
ներմարզային, բացառությամբ միջքաղաքային և ներքաղաքային` |
|
- Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերում |
0.75 |
- այլ մարզերում |
0.5 |
միջպետական |
1.2 |
միջմարզային (բացառությամբ` միջքաղաքային և Երևան քաղաքի հետ) ուղևորափոխադրումների իրականացման դեպքում կիրառվում է այդ մարզերի համար սույն ենթակետով սահմանված գործակիցներից առավելագույնը. |
|
բ) ներքաղաքային երթուղիների համար` |
|
Երևան քաղաքում |
1.0 |
Գյումրի և Վանաձոր քաղաքներում |
0.9 |
մնացած քաղաքներում |
0.8. |
գ) մինչև 17-ը ներառյալ նստատեղ ունեցող միկրոավտոբուսների համար լրացուցիչ` |
1.3: |
(41-րդ հոդվածը խմբ., փոփ. 15.05.02 ՀՕ-342-Ն, փոփ. 05.12.06 ՀՕ-235-Ն, 07.12.11 ՀՕ-313-Ն)
Գ Լ ՈՒ Խ 6
ՎԱՐՍԱՎԻՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
(գլուխն ուժը կորցրել է 07.12.11 ՀՕ-313-Ն)
Հոդված 42. |
Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները |
(42-րդ հոդվածն ուժը կորցրել է 07.12.11 ՀՕ-313-Ն)
Հոդված 43. |
Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճար վճարողները |
(43-րդ հոդվածն ուժը կորցրել է 07.12.11 ՀՕ-313-Ն)
Հոդված 44. |
Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճարի չափը |
(44-րդ հոդվածն ուժը կորցրել է 07.12.11 ՀՕ-313-Ն)
Հոդված 45. |
Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները |
(45-րդ հոդվածն ուժը կորցրել է 07.12.11 ՀՕ-313-Ն)
Հոդված 46. |
Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները |
(46-րդ հոդվածն ուժը կորցրել է 07.12.11 ՀՕ-313-Ն)
Գ Լ ՈՒ Խ 7
ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
(գլուխն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-240-Ն)
Հոդված 47. |
Լուսանկարչական լաբորատորիաների գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները |
(47-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-240-Ն)
Հոդված 48. |
Լուսանկարչական լաբորատորիաների գործունեության համար հաստատագրված վճար վճարողները |
(48-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-240-Ն)
Հոդված 49. |
Լուսանկարչական լաբորատորիաների գործունեության համար հաստատագրված վճարի չափը |
(49-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-240-Ն)
Հոդված 50. |
Լուսանկարչական լաբորատորիաների գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները |
(50-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-240-Ն)
Հոդված 51. |
Լուսանկարչական լաբորատորիաների գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները |
(51-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-240-Ն)
Գ Լ ՈՒ Խ 8
ԱՎՏՈՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ (ԿԵՏԵՐԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
(գլուխն ուժը կորցրել է 07.12.11 ՀՕ-313-Ն)
Հոդված 52. |
Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները |
(52-րդ հոդվածն ուժը կորցրել է 07.12.11 ՀՕ-313-Ն)
Հոդված 53. |
Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության համար հաստատագրված վճար վճարողները |
(53-րդ հոդվածն ուժը կորցրել է 07.12.11 ՀՕ-313-Ն)
Հոդված 54. |
Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարի չափը |
(54-րդ հոդվածն ուժը կորցրել է 07.12.11 ՀՕ-313-Ն)
Հոդված 55. |
Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները |
(55-րդ հոդվածն ուժը կորցրել է 07.12.11 ՀՕ-313-Ն)
Հոդված 551. | Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարների հաշվարկման ուղղիչ գործակիցները |
(551-ին հոդվածն ուժը կորցրել է 07.12.11 ՀՕ-313-Ն)
Գ Լ ՈՒ Խ 9
ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
(գլուխն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-148-Ն)
Հոդված 56. |
Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կետ հասկացությունը |
(56-րդ հոդվածն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-148-Ն)
Հոդված 57. |
Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեության համար հաստատագրված վճար վճարողները |
(57-րդ հոդվածն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-148-Ն)
Հոդված 58. |
Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեության համար հաստատագրված վճարի չափը |
(58-րդ հոդվածն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-148-Ն)
Հոդված 581. | Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները |
(581-ին հոդվածն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-148-Ն)
Հոդված 59. |
Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները |
(59-րդ հոդվածն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-148-Ն)
ԳԼՈՒԽ 91.
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱԼՑՄԱՆ (ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
(գլուխն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-240-Ն)
Հոդված 591. |
Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման կայան (կետ) հասկացությունը |
(591-ին հոդվածն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-240-Ն)
Հոդված 592. |
Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճար վճարողները |
(592-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-240-Ն)
Հոդված 593. |
Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճարի չափը |
(593-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-240-Ն)
Հոդված 594. |
Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը |
(594-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-240-Ն)
Հոդված 595. |
Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները |
(595-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-240-Ն)
Հոդված 59.6. | Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաստատագրված վճարի նվազագույն ամսական չափը |
(596-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-240-Ն)
Գ Լ ՈՒ Խ 9.2
(գլուխը լրաց. 20.05.10 ՀՕ-88-Ն)
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱԼՑՄԱՆ (ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 59.7. | Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման կայան (կետ) հասկացությունը |
Սույն օրենքի իմաստով` գազալցման կայան (կետ) է համարվում ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) համար հարմարեցված սարքավորումների ամբողջությունը:
(59.7-րդ հոդվածը լրաց. 20.05.10 ՀՕ-88-Ն)
Հոդված 59.8. | Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճար վճարողները |
1. Հաստատագրված վճար վճարողներ են համարվում գազալցման կայանների (կետերի) միջոցով ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողները:
2. Սույն գլխի դրույթները չեն տարածվում ավտոտրանսպորտային միջոցների գազալցման այն կայանների (կետերի) միջոցով իրականացվող ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության նկատմամբ, որտեղ, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած տեխնիկական կանոնակարգին համապատասխան, առկա են լիցքավորման բաշխիչ աշտարակներ:
(59.8-րդ հոդվածը լրաց. 20.05.10 ՀՕ-88-Ն)
Հոդված 59.9. | Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճարի չափը |
1. Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է` ամսվա ընթացքում իրացված գազի ծավալի նկատմամբ մեկ մետր խորանարդ գազի հաշվով 20 դրամ հաշվարկային դրույքաչափ կիրառելով: Հաշվարկային դրույքաչափով հաստատագրված վճարի հաշվարկման համար ամսվա ընթացքում իրացված գազի ծավալը չի կարող պակաս լինել ամսվա ընթացքում ստացված գազի ծավալի 87.5 տոկոսից:
2. Ստացված գազի ծավալը չափող հաշվիչ հանգույցի տվյալները հարկային մարմնի պաշտոնատար անձը վերցնում է գազալցման կայանի աշխատանքային ժամերին և հաշվիչի վրա դնում է դրոշմակնիք:
(59.9-րդ հոդվածը լրաց. 20.05.10 ՀՕ-88-Ն)
Հոդված 59.10. | Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաստատագրված վճարի նվազագույն ամսական չափը |
1. Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաստատագրված վճարի նվազագույն ամսական չափը յուրաքանչյուր գազալցման կայանի համար չի կարող պակաս լինել`
Երևան քաղաքում գտնվող գազալցման կայանի համար` 1500000 դրամից,
Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի մարզերում գտնվող գազալցման կայանների համար` 1125000 դրամից,
այլ վայրերում գտնվող գազալցման կայանների համար` 900000 դրամից:
(59.10-րդ հոդվածը լրաց. 20.05.10 ՀՕ-88-Ն)
Գ Լ ՈՒ Խ 10
ԱՎՏՈԿԱՆԳԱՌՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
(գլուխն ուժը կորցրել է 07.12.11 ՀՕ-313-Ն)
Հոդված 60. |
Ավտոկանգառների գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները |
(60-րդ հոդվածն ուժը կորցրել է 07.12.11 ՀՕ-313-Ն)
Հոդված 61. |
Ավտոկանգառների գործունեության համար հաստատագրված վճար վճարողները |
(61-րդ հոդվածն ուժը կորցրել է 07.12.11 ՀՕ-313-Ն)
Հոդված 62. |
Ավտոկանգառների գործունեության համար հաստատագրված վճարի չափը |
(62-րդ հոդվածն ուժը կորցրել է 07.12.11 ՀՕ-313-Ն)
Հոդված 63. |
Ավտոկանգառների գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները |
(63-րդ հոդվածն ուժը կորցրել է 07.12.11 ՀՕ-313-Ն)
Հոդված 64. |
Ավտոկանգառների գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները |
(64-րդ հոդվածն ուժը կորցրել է 07.12.11 ՀՕ-313-Ն)
Գ Լ ՈՒ Խ 11
ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
(գլուխն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-148-Ն)
Հոդված 65. |
Արդյունագործական ձկնորսության հասկացությունը |
(65-րդ հոդվածն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-148-Ն)
Հոդված 66. |
Արդյունագործական ձկնորսության համար հաստատագրված վճար վճարողները |
(66-րդ հոդվածն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-148-Ն)
Հոդված 67. |
Արդյունագործական ձկնորսության համար հաստատագրված վճարի չափը |
(67-րդ հոդվածն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-148-Ն)
Հոդված 68. |
Արդյունագործական ձկնորսության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները |
(68-րդ հոդվածն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-148-Ն)
Հոդված 69. |
Արդյունագործական ձկնորսության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները |
(69-րդ հոդվածն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-148-Ն)
Գ Լ ՈՒ Խ 12.
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
(գլուխն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-52-Ն)
Հոդված 70. | Արտարժույթի առքուվաճառքի գործունեություն հասկացությունը |
(70-րդ հոդվածն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-52-Ն)
Հոդված 71. | Արտարժույթի առքուվաճառքի գործունեության համար հաստատագրված վճար վճարողները |
(71-րդ հոդվածն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-52-Ն)
Հոդված 72. | Արտարժույթի առքուվաճառքի գործունեության համար հաստատագրված վճարի չափը |
(72-րդ հոդվածն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-52-Ն)
Հոդված 73. | Արտարժույթի առքուվաճառքի գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները |
(73-րդ հոդվածն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-52-Ն)
Գ Լ ՈՒ Խ 13.
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՔՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
(գլուխն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-52-Ն)
Հոդված 74. | Արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեություն հասկացությունը |
(74-րդ հոդվածն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-52-Ն)
Հոդված 75. | Արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեության համար հաստատագրված վճար վճարողները |
(75-րդ հոդվածն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-52-Ն)
Հոդված 76. | Արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեության համար հաստատագրված վճարի չափը |
(76-րդ հոդվածն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-52-Ն)
Գ Լ ՈՒ Խ 14
ԽԱՂԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 77. |
Խաղատուն հասկացությունը |
Սույն օրենքի իմաստով` խաղատուն է համարվում այն խաղասրահը, որի ներքին կամ արտաքին կողմից ցուցադրվում է «խաղատուն» կամ «կազինո» բառը կամ դրանց օգտագործմամբ բառակապակցությունները` հայերեն կամ օտար լեզուներով, կամ որտեղ շահագործվում է թեկուզ մեկ խաղասեղան կամ քսանից ավելի խաղային ավտոմատ, կամ երկուսն իրար հետ` անկախ դրանցից յուրաքանչյուրի քանակից:
Հոդված 78. |
Խաղատների գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողները |
Վճարողներ են համարվում խաղատների գործունեություն կազմակերպողները (խաղասրահում շահումով խաղեր անցկացնողները):
Հոդված 79. |
Խաղատների գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճարի չափը |
Խաղատների գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշում է ելակետային տվյալի 5000000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:
(79-րդ հոդվածը փոփ. 25.12.03 ՀՕ-51-Ն, 26.12.08 ՀՕ-240-Ն, 07.12.11 ՀՕ-313-Ն)
Հոդված 80. |
Խաղատների գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը |
Խաղատների գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում տեղադրված խաղասեղանների քանակը:
Հոդված 81. |
Խաղատների գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները |
(81-րդ հոդվածն ուժը կորցրել է 25.12.03 ՀՕ-51-Ն)
Գ Լ ՈՒ Խ 15
ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԱՅԻՆ ԱՎՏՈՄԱՏՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
(վերնագիրը փոփ. 25.12.06 ՀՕ-20-Ն)
Հոդված 82. |
Շահումով խաղային ավտոմատներ հասկացությունը |
(վերնագիրը փոփ. 25.12.06 ՀՕ-20-Ն)
Սույն օրենքի իմաստով` շահումով խաղային ավտոմատներ են համարվում ծրագրավորված ավտոմատացված խաղերի անցկացման համար սարքերը (այդ թվում` լոտոտրոն, բինգո և մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորված այլ սարքեր), որոնցով խաղերի անցկացման ժամանակ շահողը որոշվում է ավտոմատներում պարունակվող հատուկ ծրագրի կամ ծրագրերի միջոցով` խաղերի մասնակցի անմիջական կամ ոչ անմիջական մասնակցությամբ:
(82-րդ հոդվածը փոփ. 25.12.06 ՀՕ-20-Ն)
Հոդված 83. |
Շահումով խաղային ավտոմատների շահագործման համար հաստատագրված վճար վճարողները |
(վերնագիրը փոփ. 25.12.06 ՀՕ-20-Ն)
1. Վճարողներ են համարվում շահումով խաղային ավտոմատներ շահագործողները:
2. Սույն գլխի դրույթները չեն տարածվում հեռուստատեսության միջոցով լոտոտրոն, բինգո և մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորված այլ սարքեր շահագործողների վրա` հեռուստատեսության միջոցով նման սարքերի շահագործման գործունեության մասով:
(83-րդ հոդվածը փոփ. 25.12.06 ՀՕ-20-Ն)
Հոդված 84. |
Շահումով խաղային ավտոմատների շահագործման համար հաստատագրված վճարի չափը |
(վերնագիրը փոփ. 25.12.06 ՀՕ-20-Ն)
Հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է`
ա) լոտոտրոն, բինգո և մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորված այլ սարքերի համար` համապատասխան ելակետային տվյալի 18750-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ.
բ) այլ ավտոմատների համար` համապատասխան ելակետային տվյալի 156250-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:
(84-րդ հոդվածը փոփ. 25.12.03 ՀՕ-51-Ն, 25.12.06 ՀՕ-20-Ն, 26.12.08 ՀՕ-240-Ն, 07.12.11 ՀՕ-313-Ն)
Հոդված 85. |
Շահումով խաղային ավտոմատների շահագործման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները |
(վերնագիրը փոփ. 25.12.06 ՀՕ-20-Ն)
Շահումով խաղային ավտոմատների շահագործման համար հաստատագրված վճարի ելակետային տվյալներն են`
ա) լոտոտրոն, բինգո և մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորված այլ սարքերի համար` խաղասրահի մակերեսը` քառակուսի մետրերով.
բ) այլ ավտոմատների համար` տեղադրված (առկա) ավտոմատների քանակը:
(85-րդ հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-277, փոփ. 25.12.06 ՀՕ-20-Ն)
Հոդված 851. | Ինտերնետ շահումով խաղ հասկացությունը |
Սույն օրենքի իմաստով ինտերնետ շահումով խաղ է համարվում «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` անմիջականորեն (խաղասրահում) և (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով շահումով խաղերի կազմակերպումը, բացառությամբ շարժական կապի երկրային ցանցի միջոցով մատուցվող տվյալների հաղորդման ծառայությունների և (կամ) կարճ հաղորդագրությունների միջոցով ինտերակտիվ խաղարկությունների:
(851-ին հոդվածը լրաց. 25.12.06 ՀՕ-20-Ն)
Հոդված 852. | Ինտերնետ շահումով խաղի կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողները |
Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողներ են հանդիսանում անմիջականորեն (խաղասրահում) և (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչները:
(852-րդ հոդվածը լրաց. 25.12.06 ՀՕ-20-Ն)
Հոդված 853. | Ինտերնետ շահումով խաղի կազմակերպման համար հաստատագրված վճարի չափերը |
Ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 1250000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:
Անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 93750-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:
(853-րդ հոդվածը լրաց. 25.12.06 ՀՕ-20-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-240-Ն, 07.12.11 ՀՕ-313-Ն)
Հոդված 854. | Ինտերնետ շահումով խաղի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները |
Ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքերի թիվը (անկախ ամսվա ընթացքում գործունեության փաստացի իրականացման օրերի քանակից):
Անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի ելակետային տվյալ է համարվում տվյալ ամսվա ընթացքում խաղասրահում ինտերնետ շահումով խաղի կազմակերպման համար նախատեսված համակարգիչների քանակը (անկախ դրանց փաստացի օգտագործման օրերի քանակից): Անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ շահումով խաղի կազմակերպման համար նախատեսված համակարգիչները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ենթակա են հարկային մարմնում դրոշմավորման, կնքման և հաշվառման:
(854-րդ հոդվածը լրաց. 25.12.06 ՀՕ-20-Ն)
Հոդված 86. |
Դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները |
(86-րդ հոդվածն ուժը կորցրել է 25.12.03 ՀՕ-51-Ն)
Գ Լ ՈՒ Խ 151
(գլուխը լրաց. 06.07.00 ՀՕ-78, խմբ. 25.12.06 ՀՕ-20-Ն)
ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 861. | Վիճակախաղ հասկացությունը |
Սույն օրենքի իմաստով վիճակախաղ է համարվում «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կարգավորման առարկա հանդիսացող գործունեությունը`
ա) խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղերի կազմակերպումը.
բ) տոտալիզատորի կազմակերպումը.
գ) անմիջականորեն (խաղասրահում) և (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով տոտալիզատորի կազմակերպումը, բացառությամբ շարժական կապի երկրային ցանցի միջոցով մատուցվող տվյալների հաղորդման ծառայությունների և (կամ) կարճ հաղորդագրությունների միջոցով ինտերակտիվ խաղարկությունների:
(861-րդ հոդվածը լրաց. 06.07.00 ՀՕ-78, խմբ. 25.12.06 ՀՕ-20-Ն)
Հոդված 862. | Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողները |
Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողներ են հանդիսանում`
ա) խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղերի կազմակերպիչները.
բ) տոտալիզատորի կազմակերպիչները.
գ) անմիջականորեն (խաղասրահում) և (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչները:
(862-րդ հոդվածը լրաց. 06.07.00 ՀՕ-78, խմբ. 25.12.06 ՀՕ-20-Ն)
Հոդված 863. | Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի չափը |
1. Խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 25 տոկոսի չափով:
2. Տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 75.000-ապատիկի չափով:
3. Ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 1.000.000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:
Անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 75.000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:
(863-րդ հոդվածը լրաց. 06.07.00 ՀՕ-78, փոփ. 25.12.03 ՀՕ-51-Ն, լրաց. 13.12.04 ՀՕ-181-Ն, խմբ. 25.12.06 ՀՕ-20-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-240-Ն)
Հոդված 864. | Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի ելակետային տվյալները |
(վերնագիրը խմբ. 25.12.06 ՀՕ-20-Ն)
1. Խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում ամսվա ընթացքում անցկացված բոլոր խաղարկությունների համար իրացված վիճակախաղերի տոմսերի ընդհանուր արժեքը:
2. Տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի ելակետային տվյալ է համարվում տվյալ ամսվա ընթացքում տոտալիզատորի կազմակերպչի կողմից խաղադրույքների ընդունման համար նախատեսված համակարգիչների քանակը (անկախ դրանց փաստացի օգտագործման օրերի քանակից): Տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ենթակա են հարկային մարմնում կնքման և հաշվառման:
3. Ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքերի թիվը (անկախ ամսվա ընթացքում գործունեության փաստացի իրականացման օրերի քանակից):
Անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի ելակետային տվյալ է համարվում տվյալ ամսվա ընթացքում խաղասրահում ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչների քանակը (անկախ դրանց փաստացի օգտագործման օրերի քանակից): Անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ենթակա են հարկային մարմնում դրոշմավորման, կնքման և հաշվառման:
(864-րդ հոդվածը լրաց. 06.07.00 ՀՕ-78, խմբ. 25.12.06 ՀՕ-20-Ն)
Գ Լ ՈՒ Խ 16
ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
(գլուխն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-148-Ն)
Հոդված 87. |
Համակարգչային խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողները |
(87-րդ հոդվածն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-148-Ն)
Հոդված 88. |
Համակարգչային խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի չափը |
(88-րդ հոդվածն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-148-Ն)
Հոդված 89. |
Համակարգչային խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը |
(89-րդ հոդվածն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-148-Ն)
Հոդված 90. |
Համակարգչային խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները |
(90-րդ հոդվածն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-148-Ն)
Գ Լ ՈՒ Խ 161.
ԲԻԼԻԱՐԴ ԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
(գլուխն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-148-Ն)
Հոդված 901. | Բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճար վճարողները |
(901-ին հոդվածն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-148-Ն)
Հոդված 902. | Բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճարի չափը |
(902-րդ հոդվածն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-148-Ն)
Հոդված 903. | Բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը |
(903-րդ հոդվածն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-148-Ն)
Հոդված 904. | Բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները |
(904-րդ հոդվածն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-148-Ն)
Գ Լ ՈՒ Խ 17
ՏԵՍԱԺԱՊԱՎԵՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՍԱՄԱԳՆԻՏՈՖՈՆՆԵՐԻ ՎԱՐՁՈՒՅԹԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
(գլուխն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-240-Ն)
Հոդված 91. |
Տեսաժապավենների և տեսամագնիտոֆոնների վարձույթի համար հաստատագրված վճար վճարողները |
(91-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-240-Ն)
Հոդված 92. |
Տեսաժապավենների և տեսամագնիտոֆոնների վարձույթի համար հաստատագրված վճարի չափը |
(92-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-240-Ն)
Հոդված 93. |
Տեսաժապավենների և տեսամագնիտոֆոնների վարձույթի համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները |
(93-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-240-Ն)
Գ Լ ՈՒ Խ 18
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 94. |
Հաստատագրված վճարի չհիմնավորված լինելը |
1. Հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնող վճարողների մոտ հաստատագրված վճարի (հարկային պարտավորության) մեծությունը համարվում է չհիմնավորված, և հարկային տեսչության մարմնի կողմից սույն հոդվածի դրույթներին համապատասխան կատարվում է հաստատագրված վճարի մեծության հաշվարկում (գնահատում), եթե`
ա) վճարողի կողմից սահմանված կարգով համապատասխան ժամանակաշրջանի համար ներկայացված ելակետային տվյալների և (կամ) ուղղիչ գործակիցների, ինչպես նաև 7 հոդվածի «իա» ենթակետում նշված գործունեության հաստատագրված վճարի չափի մեծությունը ցածր է հարկային օրենսդրությամբ և հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերով սահմանված կարգով հարկային տեսչության մարմնի կողմից իրականացված ստուգումների և (կամ) ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված հաստատագրված վճարի ելակետային տվյալների և (կամ) ուղղիչ գործակիցների փաստացի մեծությունից (հաստատագրված վճարի չափից).
բ) վճարողի կողմից մինչև գործունեության փաստացի սկսելը (վերսկսելը), ինչպես նաև խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղ կազմակերպողների համար սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով չեն ներկայացվել հաստատագրված վճարի հաշվարկման համար հիմք ընդունվող ելակետային տվյալների և (կամ) ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունը:
2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված` հաստատագրված վճարի մեծության չհիմնավորված լինելու դեպքում հարկային տեսչության մարմինն այն հաշվարկում է` հիմք ընդունելով ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակիցների փաստացի մեծությունը (բացառությամբ ամսվա մեջ աշխատած օրերի թվի):
Ամսվա ընթացքում վճարողի փաստացի աշխատած օրերի թիվը սահմանված կարգով հայտարարված օրերի թվից ավելի լինելու դեպքում այն ընդունվում է ամսվա օրացուցային օրերի թվին հավասար` վերջին (նախորդ) ելակետային տվյալների ներկայացման օրվանից հաշված:
3. Սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում նշված` հաստատագրված վճարի մեծության չհիմնավորված լինելու դեպքում հարկային տեսչության մարմինն այն հաշվարկում է` հիմք ընդունելով ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների փաստացի մեծությունը (բացառությամբ ամսվա մեջ աշխատած օրերի թվի):
Ամսվա ընթացքում վճարողի փաստացի աշխատած օրերի թիվն ընդունվում է ամսվա օրացուցային օրերի թվին հավասար` վճարողի հաստատագրված վճարով հարկվող գործունեության փաստացի սկսման (վերսկսման) օրվանից հաշված, իսկ գործունեության փաստացի սկսման օրվա վերաբերյալ այլ հավաստի տեղեկությունների (տվյալների) բացակայության դեպքում` ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների պարտադիր վերագրանցման ենթակա օրվանից (սույն օրենքի 13 հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն) հաշված:
4. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված խախտումների դեպքում վճարողից գանձվում է տուգանք` պակաս հաշվարկված կամ չհաշվարկված հաստատագրված վճարի 50 տոկոսի չափով, իսկ հարկային տեսչության մարմնի կողմից խախտումն արձանագրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն գործունեության տեսակի գծով նույն խախտումն արձանագրելու դեպքում տուգանք` պակաս հաշվարկված կամ չհաշվարկված հաստատագրված վճարի գումարի չափով:
Սույն օրենքով սահմանված կարգով հարկային մարմնում չդրոշմավորված, չկնքված և չհաշվառված համակարգիչներով տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի և ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում վճարողից գանձվում է նաև տուգանք` յուրաքանչյուր չդրոշմավորված, չկնքված և չհաշվառված համակարգչի համար` 1.000.000 դրամի չափով: Առանց սույն օրենքով սահմանված կարգով ինտերնետային կայքերի վերաբերյալ ելակետային տվյալի ներկայացման` ինտերնետ տոտալիզատորի կամ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար վճարողից գանձվում է նաև տուգանք` 5.000.000 դրամի չափով: Սույն պարբերությունում նշված խախտումները հարկային մարմնի կողմից արձանագրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն գործունեության տեսակի գծով նույն խախտումն արձանագրվելու դեպքում վճարողից գանձվում է տուգանք` սույն պարբերությամբ սահմանված տուգանքների կրկնակի չափերով:
Վճարողները նշված տուգանքները բյուջե են վճարում հարկային տեսչության մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացվելուց հետո` 10-օրյա ժամկետում:
(94-րդ հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-277, 11.12.02 ՀՕ-485-Ն, փոփ., լրաց. 25.12.06 ՀՕ-20-Ն, լրաց. 11.06.09 ՀՕ-152-Ն, փոփ. 20.05.10 ՀՕ-88-Ն)
Հոդված 941. |
Պատասխանատվությունը տեղեկություններ չտրամադրելու համար |
Վճարողի կողմից օրենքի 28 հոդվածի համաձայն ներկայացվող տեղեկություններում առևտրի իրականացման վայրում յուրաքանչյուր առևտրական գործունեություն իրականացնողի վերաբերյալ տեղեկություն չներառելու կամ կեղծ տեղեկություն ներառելու դեպքում վճարողը վճարում է տուգանք` 100.000 դրամի չափով:
Վճարողի կողմից օրենքի 28-րդ հոդվածի համաձայն առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնողների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելու դեպքում վճարողը վճարում է տուգանք` 500,000 դրամի չափով:
Վճարողի կողմից սույն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` ամսվա ընթացքում ստացված և իրացված գազի ֆիզիկական ծավալների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելու կամ ներկայացվող տեղեկություններում ստացված և իրացված գազի ծավալները թերհայտարարագրելու դեպքում վճարողը վճարում է տուգանք` 500,000 դրամի չափով:
(941-րդ հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-277, 25.12.03 ՀՕ-51-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-240-Ն)
Հոդված 95. |
Պատասխանատվությունն օրենքի պահանջները խախտելու համար |
Հաստատագրված վճարի կատարումը վճարողներին չի ազատում օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառում և (կամ) գրանցումներ վարելու, ինչպես նաև գործունեության առանձին տեսակների համար լիցենզիա (արտոնագիր) ունենալու պարտականությունից:
Գ Լ ՈՒ Խ 19
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 96. |
Օրենքում կիրառվող որոշ հասկացությունների սահմանումները |
1. Սույն օրենքի 47 հոդվածի «գ» ենթակետում նշված` ֆոտոժապավենների երևակման և (կամ) լուսանկարների պատրաստման աշխատատեղերը, 52 հոդվածի «գ» ենթակետում նշված` ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման աշխատատեղերը որոշվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Աղետի գոտու, հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Սույն օրենքում գոտիականության կիրառման նպատակով հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության (կամ նրա լիազորած մարմնի) կողմից Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների:
Հոդված 97. |
Հաստատագրված վճարի չափի ինդեքսավորումը |
2008 թվականի հուլիսի 1-ից յուրաքանչյուր երեք տարի ժամկետի համար սույն օրենքի համապատասխան հաշվարկված հաստատագրված վճարի ամսական չափը և սահմանային չափերը ճշգրտվում են (ավելացվում կամ նվազեցվում են)` ելնելով նախորդ երեք տարիների ընթացքում արձանագրված սպառողական գների ինդեքսից, որը Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշված ժամկետից առնվազն երեք ամիս առաջ կներկայացնի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
(97-րդ հոդվածը խմբ. 11.12.02 ՀՕ-485-Ն, 03.07.07 ՀՕ-193-Ն)
Հոդված 98. |
Հաստատագրված վճարների կասեցումը |
Սույն օրենքի 7 հոդվածի «դ», «ը», «ժգ», «ժդ», «ժե», «ժզ», «ժը», «ի» և «իա» ենթակետերով նախատեսված գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկը կասեցվում է վճարողի կողմից հարկային տեսչության մարմնին գործունեության դադարեցման (կասեցման) մասին դիմում-հայտարարություն ներկայացնելու դեպքում` հայտարարության մեջ նշված օրվանից, որը չի կարող հայտարարության ներկայացման հաջորդ օրվանից ավելի շուտ լինել:
(98-րդ հոդվածը լրաց., փոփ. 14.12.01 ՀՕ-277, փոփ. 11.12.02 ՀՕ-485-Ն, լրաց. 25.12.03 ՀՕ-51-Ն, փոփ. 24.12.04 ՀՕ-52-Ն, 20.05.10 ՀՕ-88-Ն, 07.12.11 ՀՕ-313-Ն)
Հոդված 99. |
Ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների գրանցումը (վերագրանցումը) |
1998 թվականի հուլիս ամսվա ընթացքում վճարողները հարկային տեսչության մարմնում գրանցում (վերագրանցում) են սույն օրենքով սահմանված ելակետային տվյալները և ուղղիչ գործակիցները: Այդ պահանջը խախտելու դեպքում կիրառվում է սույն օրենքի 94 հոդվածով նախատեսված պատասխանատվությունը:
Հոդված 100. |
Պատասխանատվությունը հարկման բազան թաքցնելու համար |
(100-րդ հոդվածն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-485-Ն)
Հոդված 101. |
Գերատեսչական նորմատիվ ակտերի ընդունումը |
Սույն օրենքի վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:
Հոդված 102. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1998 թվականի օգոստոսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|