ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի դեկտեմբերի 6-ին
«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-79 օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածում`
1) 1-ին մասի աղյուսակի ԱՏԳ ԱԱ 2203, 2204, 2205, 2206, 2207 և 2208 ծածկագրերին վերաբերող տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2203 |
գարեջուր |
տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին ներմուծման դեպքում` մաքսային արժեք կամ 1 լիտր |
30 տոկոս, բայց |
2204 |
խաղողի գինիներ |
տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի) կամ 1 լիտր ներմուծման դեպքում` մաքսային արժեք կամ 1 լիտր |
10 տոկոս, բայց |
2205 |
վերմուտ և խաղողի այլ գինիներ, որոնք պարունակում են բուսական և արոմատիկ էքստրակտներ |
տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի) կամ 1 լիտր ներմուծման դեպքում` մաքսային արժեք կամ 1 լիտր |
50 տոկոս, բայց |
2206 |
խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք), բացառությամբ պտղային և հատապտղային գինենյութի |
տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի) կամ 1 լիտր ներմուծման դեպքում` մաքսային արժեք կամ 1 լիտր |
25 տոկոս, բայց |
2207 |
էթիլային սպիրտ |
տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի) կամ ներմուծման դեպքում` մաքսային արժեք կամ 1 լիտր (100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) |
50 տոկոս, բայց |
2208 |
սպիրտային խմիչքներ |
տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի) կամ 1 լիտր ներմուծման դեպքում` մաքսային արժեք կամ 1 լիտր |
50 տոկոս, բայց ոչ |
2) 1-ին մասի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով`
271019810 |
շարժիչային յուղեր |
տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի) կամ 1 կգ
|
10 տոկոս, |
8703 |
25.0 մլն դրամ և ավելի մաքսային արժեք ունեցող կամ մինչև 2 տարին ներառյալ թողարկման տարեթիվ և 4500 սմ3 և ավելի շարժիչի աշխատանքային ծավալ ունեցող թեթև մարդատար ավտոմեքենաներ |
ներմուծման դեպքում` մաքսային արժեք |
20 տոկոս»: |
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի առաջին նախադասությունը «դեպքերի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սիգարների կամ մինչև 25000 շիշ ալկոհոլային խմիչքների ներմուծման դեպքերի, որոնց դեպքում դրոշմավորումը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքում` մինչև մաքսային ձևակերպումների իրականացումը` մաքսային հսկողության ներքո» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. դեկտեմբերի 26 |