Գլխավոր տեղեկություն
Համար
N 150-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.01.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 20.01.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
17.01.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
17.01.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.01.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 150-Ա

«17» հունվարի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

 

Հավելված 

Երևանի քաղաքապետի

17.01.2025թ.

հ. 150-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Վահագն Նահապետյան

/լիազորված անձ/

Սահակ Նահապետյան

Հ/Ա Բ-2 թաղամաս, հ.83 շենք, հ.9

բնակարան

Սահակ Նահապետյանին սեփականության իրավունքով պատկանող, Հ/Ա Բ-2 թաղամասի հ.83 շենքի հ.9 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.16122024-01-0532, ընդ. բաժ.՝ 1.56քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 39.34քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Հ/Ա Բ-2 թաղամաս, հ.83 շենք, բն.9/1

01073GFRMJK2

 

2

Սերգեյ Գաբրիելյան

Արշակունյաց պողոտա, հ.18/4 շենք, 3-րդ մասնաշենք, հ.70 և հ.71

բնակարան

Սերգեյ Գաբրիելյանին սեփականության իրավունքով պատկանող, Արշակունյաց պողոտայի հ.18/4 շենքի 3-րդ մասնաշենքի հ.70 և հ.71 հասցեներում գտնվող բնակարաններին /վկ. հ.09012025-01-0160 և հ.09012025-01-0161/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Արշակունյաց պողոտա, հ.18/4 շենք, 3-րդ մասնաշենք, բն.70-71

01063XFCQ6JQ

 

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ