ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 95-Ա
«ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 106-րդ և 107-րդ կետերով`
1. Հաստատել «Հանրային խորհրդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-527-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
05.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 95-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով ընդունման ենթակա իրավական ակտերի տեսակն ու վերնագրերը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետները |
Իրավական ակտի նախագիծն ընդունելու ժամկետները |
Իրավական ակտերի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական ակտի նախագծի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմնի անվանումը |
Իրավական հիմքը |
1. |
«Փաստահավաք հանձնաժողովի անդամին հատուցում վճարելու կարգը և չափը սահմանելու մասին» Կառավարության որոշման ընդունում |
2025 թվականի մայիսի 1-ին տասնօրյակ |
2025 թվականի հունիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Արդարադատության նախարարություն |
«Հանրային խորհրդի մասին» օրենքում լրացումներ և փոփո- խություն կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-527-Ն օրենքի 7-րդ հոդվածով լրացվող 11.1-ին հոդվածի 2-րդ մաս |
2. |
«Փաստահավաք հանձնաժողովում ընտրվելու նպատակով ոչ առևտրային կազմակերպություն- ների կողմից թեկնածուների ներկայացման կարգը, ներկա- յացվող փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման և ուսումնասիրման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման ընդունում |
2025 թվականի մայիսի 1-ին տասնօրյակ |
2025 թվականի հունիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Արդարադատության նախարարություն |
«Հանրային խորհրդի մասին» օրենքում լրացումներ և փոփո- խություն կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-527-Ն օրենքի 7-րդ հոդվածով լրացվող 11.11-րդ հոդվածի 2-րդ մաս |
3. |
«Փաստահավաք հանձնաժողովի գործունեության կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման ընդունում |
2025 թվականի մայիսի 1-ին տասնօրյակ |
2025 թվականի հունիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Արդարադատության նախարարություն |
«Հանրային խորհրդի մասին» օրենքում լրացումներ և փոփո- խություն կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-527-Ն օրենքի 7-րդ հոդվածով լրացվող 11.26-րդ հոդվածի 2-րդ մաս |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
06.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |