Գլխավոր տեղեկություն
Համար
N 4507-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.11.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 22.11.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
20.11.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
20.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.11.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4507-Ա

«20» նոյեմբերի 2024 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Երևանի քաղաքապետարանի կողմից 02.10.2024 թվականին հայտարարված «ԵՔ-ԳՀԱՊՁԲ-24/41» ծածկագրով ամանորյա քաղցրավենիքի նվեր փաթեթների ձեռքբերման ընթացակարգին հայտ ներկայացրած «Օրանժ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ Մասնակից) խախտել է գնման ընթացակարգի շրջանակներում ստանձնած պարտավորությունը, այն է՝ Մասնակցի կողմից ներկայացված հայտում առկա են եղել անհամապատասխանություններ հրավերի պահանջների նկատմամբ. ներկայացված ապրանքի ամբողջական նկարագիրը սահմանող թիվ 1.1 հավելվածում «ֆիրմային անվանումը», «ապրանքային նշանը», «արտադրողի անվանումը» դաշտերում չի լրացվել հրավերով պահանջվող տեղեկատվությունը, նշված է եղել ««Օրանժ Գրուպ» ՍՊԸ»:

 Ընթացակարգի գնահատող հանձնաժողովի որոշմամբ 21.10.2024 թվականին ծանուցվել էր Մասնակցին հրավերով սահմանված ժամկետում շտկել արձանագրված անհամապատասխանությունները, Մասնակցի կողմից սահմանված ժամկետում գնահատող հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունները չեն շտկվել:

Գնահատող հանձնաժողովը ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի հ.526-Ն որոշմամբ սահմանված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» 42-րդ կետով՝ Մասնակցի հայտը գնահատել է անբավարար և մերժել է:

Գնման ընթացակարգի շրջանակում կնքված պայմանագրի մասին հայտարարությունը 13.11.2024 թվականին հրապարակվել է տեղեկագրում:

Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.

1. «Օրանժ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:

3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

Տ. Ավինյան