ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 806-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԷՍՏՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԻԴՐՈՊՈՆԻԿ ՋԵՐՄԱՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել Հայաստանի Հանրապետությունում փախստականների հարցերով էստոնական խորհրդի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 49,600,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Հիդրոպոնիկ ջերմատների կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետությունում փախստականների հարցերով էստոնական խորհրդի մասնաճյուղին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Երևան |
12.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետիN 806-Ա որոշման |
«ՀԻԴՐՈՊՈՆԻԿ ՋԵՐՄԱՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան և Նոյեմբերյան համայնքների հանրակրթական դպրոցներին կից հիդրոպոնիկ ջերմատների կառուցում, ջեռուցման, հովացման և անվտանգության համակարգերի, ջրային պաշարների ամբարման համակարգերի և արևային էներգիայի համակարգի տեղադրում ջերմատան գործարկման համար, ինչպես նաև սերմերի և գործիքների տրամադրում, ուսուցառում, որի նպատակն է նպաստել կանաչ, կայուն գյուղատնտեսության զարգացմանը Տավուշի մարզում և պատասխանատու բնապահպանական մոտեցման ձևավորմանը դպրոցահասակ երեխաների շրջանում: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Փախստականների հարցերով էստոնական խորհուրդ ոչ առևտրային կազմակերպություն (գրանցման հասցեն՝ Էստոնիայի Հանրապետություն Տարտու մաակոնդ, Տարտու լինն, Տարտու լինն, Ռյույուտլի փողոց. 4, 51007) |
4. |
Ծրագիրը կատարողը |
Հայաստանի Հանրապետությունում փախստականների հարցերով էստոնական խորհրդի մասնաճյուղ, ՀՎՀՀ՝ 08265234 (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Թումանյան 20 փողոց, բնակարան 4) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն Տավուշի մարզ Իջևան և Նոյեմբերյան համայնքներ, բնագավառը՝ գյուղատնտեսություն |
6. |
Ծրագրի բյուջեն |
49,600,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետություն Տավուշի մարզ Իջևան և Նոյեմբերյան համայնքների երեք հանրակրթական դպրոցների 400-ից ավելի աշակերտներ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2024 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 2026 թվականի հունիսի 30-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) ՀՀ Տավուշի մարզի Իջևան և Նոյեմբերյան համայնքների հանրակրթական դպրոցներին կից երեք հիդրոպոնիկ ջերմատների կառուցում (յուրաքանչյուրը 250 քմ), ջեռուցման, հովացման և անվտանգության համակարգերի, ջրային պաշարների ամբարման համակարգերի և արևային պանելների տեղադրում ջերմատան գործարկման համար, ինչպես նաև սերմերի և գործիքների ձեռքբերում՝ 40,000,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 2026 թվականի հունիս 31-ը. 2) ուսուցառում` «Կանաչ գյուղատնտեսություն» թեմայով դասընթացների անցկացում՝ ջրային և էներգիայի պաշարների խնայողության և օրգանական թափոնների կիրառման վերաբերյալ՝ 6,300,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 2026 թվականի հունիսի 30-ը. 3) կազմակերպական ծախսեր (գործուղումներ, գրասենյակի տարածքի վարձակալություն)՝ 3,300,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) 3 հատ (յուրաքանչյուրը 250 քմ) հիդրոպոնիկ ջերմատուն կոմպոստավորման համակարգի ձեռքբերման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 8,200,000 դրամ առանց ավելացված արժեքի հարկի. 2) 3 հատ ջեռուցման, հովացման և անվտանգության համակարգի ձեռքբերման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 5,900,000 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի. 3) 3 հատ ջրային պաշարների ամբարման համակարգի ձեռքբերման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 2,800,000 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի. 4) 3 հատ արևային էներգիայի համակարգի ձեռքբերման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 12,200,000 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի. 5) գործիքների և սերմերի ձեռքբերում՝ 10,900,000 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի. 6) «Կանաչ գյուղատնտեսություն» թեմայով դասընթացի անցկացման ծառայությունների ձեռքբերում՝ 6,300,000 դրամ. 7) կազմակերպական ծախսեր (գործուղումներ, գրասենյակի տարածքի վարձակալություն)՝ 3,300,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր՝ գործուղումներ, վարձակալություն՝ 3,300,000 դրամ գրասենյակի տարածքի |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի մարզպետի աշխատակազմի, ինչպես նաև Իջևան և Նոյեմբերյան համայնքների դպրոցների գործադիր մարմնի ղեկավարների հետ։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
12.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |