ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ
ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«09» փետրվարի 2021 թվականի N 4-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 223-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ մասերի, 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 3-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Գյումրի համայնքի ղեկավարի առաջարկը՝ Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 223-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «4 627 820 400 (չորս միլիարդ վեց հարյուր քսանյոթ միլիոն ութ հարյուր քսան հազար չորս հարյուր)» թիվը և բառերը փոխարինել «5 237 150 400 (հինգ միլիարդ երկու հարյուր երեսունյոթ միլիոն մեկ հարյուր հիսուն հազար չորս հարյուր)» թվով և բառերով,
2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «4 627 820 400 (չորս միլիարդ վեց հարյուր քսանյոթ միլիոն ութ հարյուր քսան հազար չորս հարյուր)» թիվը և բառերը փոխարինել «5 992 092 300 (հինգ միլիարդ ինը հարյուր իննսուներկու միլիոն իննսուներկու հազար երեք հարյուր)» թվով և բառերով:
2. Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի (այսուհետ՝ հավելված) 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ հատվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համապատասխանաբար NN 1,2,3,4 հավելվածների:
3. Հավելվածը լրացնել 5-րդ և 6-րդ հատվածներով` համաձայն 5 և 6 հավելվածների.
1) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2021 թվականի բյուջեի (այսուհետ՝ բյուջե) տարեսկզբի ազատ մնացորդը` 754 941 922 (յոթ հարյուր հիսունչորս միլիոն ինը հարյուր քառասունմեկ հազար ինը հարյուր քսաներկու) Հայաստանի Հանրապետության դրամ է, որից` վարչական մասի մնացորդը` 487 506 576 (չորս հարյուր ութսունյոթ միլիոն հինգ հարյուր վեց հազար հինգ հարյուր յոթանասունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ, ֆոնդային մասի մնացորդը` 267 435 345 (երկու հարյուր վաթսունյոթ միլիոն չորս հարյուր երեսունհինգ հազար երեք հարյուր քառասունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ,
2) բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդից 45 622 410 (քառասունհինգ միլիոն վեց հարյուր քսաներկու հազար չորս հարյուր տասը) Հայաստանի Հանրապետության դրամն ուղղել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2020 թվականի բյուջեով ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված ելքերին՝ առկա պարտավորությունների կատարմանը,
3) բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդից 709 319 500 (յոթ հարյուր ինը միլիոն երեք հարյուր տասնինը հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամն ուղղել բյուջեի ֆոնդային մաս:
4. Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ կատարել համապատասխան փոփոխությունները՝ օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանի
Կողմ (24) |
Դեմ (0) |
Ձեռնպահ (0) |
Ս. Բալասանյան |
||
Լ. Խաչատրյան |
||
Տ. Հովհաննիսյան |
||
Մ. Սահակյան |
||
Լ. Սանոյան |
||
Վ. Եդիգարյան |
||
Ա. Գրիգորյան |
||
Վ. Հունանյան |
||
Գ. Սարգսյան |
||
Կ. Միքայելյան |
||
Տ. Փանոսյան |
||
Կ. Թաթարյան |
||
Ա. Տոնոյան |
||
Ս. Աստոյան |
||
Ռ. Սարգսյան |
||
Ա. Մխիթարյան |
||
Հ. Եղիազարյան |
||
Լ. Բարսեղյան |
||
Ա. Վարդանյան |
||
Ա. Խաչատրյան |
||
Հ. Պողոսյան |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավար` |
ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱնյան |
ք. Գյումրի «09» փետրվարի 2021 թվական |
Հավելված 1-6 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2021 թվականի փետրվարի 9-ի N 4-Ն որոշման |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2021 թվական: