ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 2023 թվականի N 1651-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 20-րդ, 24-րդ և 67-րդ հոդվածները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաuտանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի oպտիմալացման ծրագրերը հաuտատելու մաuին» N 1911-Ն որոշման N 9 հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.
1) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «I. Գյումրի քաղաք» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով՝
«3.1. Վերակազմակերպել «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը՝ այն միացնելով «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը։ Վերակազմակերպման արդյունքում ավելացնել «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը: Վերակազմակերպումից հետո «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մանկական սոմատիկ և մանկական վիրաբուժական բաժանմունքները՝ յուրաքանչյուրը 35 մահճակալ հզորությամբ, կշարունակեն գործել «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը միացված նախկին «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության շենքում, իսկ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը՝ 50 մահճակալ հզորությամբ, կգործի «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի շենքում:».
2) 8-րդ կետին հաջորդող աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
« Կազմակերպության անվանումը |
Բաժանմունքները |
Մահճակալների թիվը |
Գյումրու բժշկական կենտրոն |
թերապևտիկ |
50 |
սրտաբանական |
50 | |
վիրաբուժական (ներառյալ՝ |
100 | |
ընդհանուր վիրաբուժական` |
||
անոթային, ակնաբուժական քիթ- |
||
կոկորդ-ականջաբանական, |
||
նեյրովիրաբուժական, |
||
ուռոլոգիական, |
||
վնասվածքաբանական) |
||
վերակենդանացման և |
(8 թերապևտիկ, | |
հետվիրահատական ինտենսիվ |
6 վիրաբուժական) | |
բուժման |
||
մանկաբարձագինեկոլոգիական |
50 | |
բաժանմունք |
||
ուռուցքաբանական |
12 | |
ինֆեկցիոն |
40 | |
մանկական սոմատիկ |
35 | |
մանկական վիրաբուժական |
35 | |
վերակենդանացման և |
(6 մանկական | |
հետվիրահատական ինտենսիվ |
թերապևտիկ և | |
բուժման |
4 մանկական | |
վիրաբուժական) | ||
ԸՆԴԱՄԵՆԸ |
372 | |
Հոգեկան առողջության կենտրոն |
հոգեբուժական |
65 |
Ընդամենը` Գյումրի քաղաքում |
437»: |
2. Սահմանել, որ վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
3. Հայաuտանի Հանրապետության Շիրակի մարզպետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ավարտել սույն որոշմամբ նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրից բխող` սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված աշխատանքների իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 4-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություններ կատարված աշխատանքների վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
28.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 սեպտեմբերի 2023 թվական: