Գլխավոր տեղեկություն
Համար
N 1058-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (28.07.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.08.17/52(424) Հոդ.1001
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.07.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.07.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.08.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հուլիսի 2005 թվականի N 1058-Ն

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

(1-ին կետը փոփ. 30.04.09 N 468-Ն)

2. Սահմանել, որ`

ա) «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը երեխաների խնամքի ցերեկային հաստատություն է.

բ) «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակը ցերեկային ժամերին՝ կենտրոնի կանոնադրությամբ կամ այլ ներքին իրավական ակտերով սահմանված ժամանակահատվածում, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ հաշմանդամություն ունեցող՝ 2-18 տարեկան երեխաներին խնամքի տրամադրումն է, այդ երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրականացմանն աջակցությունը: «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան կազմակերպությունում խնամք ստացողների սոցիալ-հոգեբանական օգնության, իրավական խորհրդատվության, ուսումնադաստիարակչական ծառայությունների, մասնագիտական կողմնորոշման, արվեստի միջոցով թերապիայի, օկուպացիոն թերապիայի (շտկիչ վարժանքներով թերապիա) տրամադրումն է, առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման, ժամանցի, ինչպես նաև սոցիալական ներառմանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ միջոցառումների կազմակերպումը:

(2-րդ կետը փոփ. 30.04.09 N 468-Ն, խմբ. 08.09.16 N 957-Ն, փոփ. 27.07.23 N 1275-Ն)

3. «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել 10 մլն դրամ արժողությամբ գույք` բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի։

(3-րդ կետը փոփ. 30.04.09 N 468-Ն)

4. Պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝

ա) երկամսյա ժամկետում հաստատել «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը,

բ) երկամսյա ժամկետում հաստատել «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և սահմանված կարգով` ապահովել պետական  գրանցում իրականացնող մարմին այն ներկայացնելը:

(5-րդ կետը փոփ. 30.04.09 N 468-Ն)

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հուլիսի 27
Երևան