ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 օգոստոսի 2023 թվականի N 1357-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԾՈՎԱԿԱԼ ԻՍԱԿՈՎԻ ՊՈՂՈՏԱ-ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ԳՈՒՅՔԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածով, «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասի «զ» կետով, 5-րդ և 7-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը, Երևան քաղաքի Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա և ՇԵնգավիթ վարչական շրջանների գոտևորման նախագծերը, Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մայիսի 19-ին կնքված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Տրանշ-1» վարկային համաձայնագրով Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Տրանշ-1» ծրագրի շրջանակներում նախագծված Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածի նախագիծը, ինչպես նաև Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորման ենթակա՝ Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածի կառուցման նախատեսվող աշխատանքները՝ սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված տարածքում առկա գույքերի (այսուհետ՝ օտարվող սեփականություն) նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ՝ հետևյալ հիմնավորումներով՝
1) Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածի կառուցման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի, այլ գույքային իրավունքներ ունեցող անձանց շահերից, քանի որ՝
ա. Երևան քաղաքում ճանապարհային ցանցի գոյություն ունեցող իրավիճակը կտրուկ նվազեցնում է քաղաքում տրանսպորտի երթևեկության անվտանգության մակարդակը, նպաստում է խցանումների առաջացմանը,
բ. Երևան քաղաքում ճանապարհային ցանցի գոյություն ունեցող իրավիճակը հանգեցնում է տրանսպորտի երթևեկության կաթվածահարման,
գ. առաջարկվող ճանապարհահատվածը նախատեսված է Երևան քաղաքի գլխավոր հատակագծով՝ հանդիսանում է Մոնթե Մելքոնյան փողոցի շարունակությունը, որը միացնում է Ծովակալ Իսակովի պողոտան Արշակունյաց պողոտային,
դ. առաջարկվող ճանապարհահատվածի կառուցման արդյունքում էապես կնվազի Երևան քաղաքի Հաղթանակի կամրջի, Արգիշտի-Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցների, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ-Արշակունյաց պողոտա խաչմերուկների ծանրաբեռնվածությունը,
ե. ճանապարհահատվածի կառուցման արդյունքում էապես կկրճատվի երթևեկության տևողությունը, ու կնվազեն խցանումները,
զ. ճանապարհահատվածի կառուցման արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել առանց սույն որոշման շրջանակներում օտարվող սեփականությունների oտարման, քանի որ դրանք գտնվում են կառուցվող ճանապարհահատվածի կառուցման գոտում, և անհնար է ապահովել ճանապարհահատվածի կառուցումն ու ճանապարհի համար կենսական նշանակություն ունեցող մյուս պայմանները` առանց դրանց օտարման,
է. օտարվող սեփականությունների նկատմամբ ճանաչված հանրության գերակա շահը չհիմնավորված վնաս չի պատճառում օտարվող սեփականության սեփականատերերին:
2. Սահմանել, որ`
1) օտարվող սեփականության ձեռք բերողը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես է գալիս Երևանի քաղաքապետը.
2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2024 թվականի մարտի 1-ն է.
3) նախատեսված սեփականության օտարման գործառույթների իրականացման համակարգման և սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմնի գործառույթները պատվիրակվում է Երևանի քաղաքապետին.
4) սույն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման և սեփականության օտարման գործառույթներն իրականացնում է Երևանի քաղաքապետը.
5) սույն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և 2016 թվականի հուլիսի 14-ի N 739-Ն որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևերով:
3. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
11.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2023 թվականիօգոստոսի 11-ի N 1357-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԾՈՎԱԿԱԼ ԻՍԱԿՈՎԻ ՊՈՂՈՏԱ-ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ԳՈՒՅՔԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
NN ը/կ |
Վարչական շրջանը |
Գույքի հասցեն |
Հողամասի կադաստրային ծածկագիրը |
Սեփականատերը |
1. |
Մալաթիա- Սեբաստիա |
Ծովակալ Իսակովի պողոտա 12/1 |
01-007-0510-0008 |
իրավաբանական անձ |
2. |
Մալաթիա- Սեբաստիա |
Ծովակալ Իսակովի պողոտա 14/2 |
01-007-0510-0002 |
քաղաքացի |
3. |
Կենտրոն |
Կենտրոն Ծ. Իսակովի պողոտա 10/6 |
01-006-0618-0019 |
քաղաքացի |
4. |
Կենտրոն |
Ծովակալ Իսակովի պողոտա 13/17 |
01-006-0708-0051 |
քաղաքացի |
5. |
Կենտրոն |
Ծ. Իսակովի պողոտա 15/9 |
01-006-0708-0052 |
քաղաքացի |
6. |
Կենտրոն |
Ամերիկյան 106 |
01-006-0708-0018 |
իրավաբանական անձ |
7. |
Կենտրոն |
Կենտրոն Էջﬕածնի հին խճուղի 109 |
01-006-0712-0053 |
իրավաբանական անձ |
8. |
Կենտրոն |
Էջմիածնի հին խճուղի 109 |
01-006-0712-0065 |
իրավաբանական անձ |
9. |
Կենտրոն |
Կաշեգործների 396/2 և 396/4 |
01-006-0711-0744 |
քաղաքացի |
10. |
Շենգավիթ |
Երևան, Շենգավիթ Կույբիշևի փողոց 18/1 |
01-011-0067-0019 |
իրավաբանական անձ |
11. |
Շենգավիթ |
Կաշեգործների փողոց 478 |
01-011-0066-0164 |
քաղաքացի |
12. |
Շենգավիթ |
Կաշեգործների փողոց 472 |
01-011-0066-0134 |
քաղաքացի |
13. |
Շենգավիթ |
Կաշեգործների փողոց 474 |
01-011-0066-0133 |
քաղաքացի |
14. |
Շենգավիթ |
Կաշեգործների փողոց 452 |
01-011-0066-0129 |
քաղաքացի |
15. |
Շենգավիթ |
Կաշեգործների փողոց 450 |
01-011-0066-0128 |
քաղաքացի |
16. |
Շենգավիթ |
Կաշեգործների փողոց 444 |
01-011-0066-0124 |
քաղաքացի |
17. |
Շենգավիթ |
Կաշեգործների փողոց 438 |
01-011-0066-0120 |
քաղաքացի |
18. |
Շենգավիթ |
Կաշեգործների փողոց 442 |
01-011-0066-0121 |
քաղաքացի |
19. |
Շենգավիթ |
Կաշեգործների փողոց 446 |
01-011-0066-0125 |
քաղաքացի |
20. |
Շենգավիթ |
Կաշեգործների փողոց 448 |
01-011-0066-0170 |
քաղաքացի |
21. |
Շենգավիթ |
Կաշեգործների փողոց 468/1 |
01-011-0066-0130 |
քաղաքացի |
22. |
Շենգավիթ |
Կաշեգործների փողոց 462 բնակելի տուն |
01-011-0066-0136 |
քաղաքացի |
23. |
Շենգավիթ |
Կաշեգործների փողոց 468/2 |
01-011-0054-0143 |
քաղաքացի |
24. |
Շենգավիթ |
Կաշեգործների փողոց 468/2 |
01-011-0054-0144 |
քաղաքացի |
25. |
Շենգավիթ |
Արշակունյաց պողոտա 28/27 |
01-011-0054-0169 |
իրավաբանական անձ |
26. |
Շենգավիթ |
Արշակունյաց պողոտա 28/26 |
01-011-0054-0162 |
քաղաքացի |
27. |
Շենգավիթ |
Արշակունյաց պողոտա 33/1 |
01-011-0055-0126 |
քաղաքացի |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
11.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2023 թվականիօգոստոսի 11-ի N 1357-Ն որոշման |
Ս Խ Ե Մ Ա
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԾՈՎԱԿԱԼ ԻՍԱԿՈՎԻ ՊՈՂՈՏԱ-ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ԳՈՒՅՔԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
11.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 օգոստոսի 2023 թվական: