Գլխավոր տեղեկություն
Համար
N 1681-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (12.08.2023-28.10.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.10.04-2021.10.17 Պաշտոնական հրապարակման օրը 15.10.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.10.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հոկտեմբերի 2021 թվականի N 1681-Ն

 

«ՈՉՆՉԱՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 901 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Եվրասիական տնտեսական միության 2017 թվականի ապրիլի 11-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի N 1 հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Միության մաքսային օրենսգիրք) 250-րդ հոդվածի 2-րդ կետը և «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 167-րդ հոդվածի 2-րդ, 168-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ, 6-րդ և 9-րդ մասերը ու ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 11.08.23 N 1355-Ն)

1. Սահմանել`

1) «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների ոչնչացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների ոչնչացման վերաբերյալ ակտի օրինակելի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքի ոչնչացման հնարավորության, վայրի և եղանակի վերաբերյալ եզրակացության օրինակելի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի.

4) սույն որոշման 2-րդ կետով սահմանված` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված եզրակացության տրամադրման կարգը` համաձայն N 4 հավելվածի.

5) սույն որոշման 2-րդ կետով սահմանված` Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված եզրակացության տրամադրման կարգը` համաձայն N 5 հավելվածի.

6) սույն որոշման 2-րդ կետով սահմանված` Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված եզրակացության տրամադրման կարգը` համաձայն N 6 հավելվածի.

7) սույն որոշման 2-րդ կետով սահմանված` Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված եզրակացության տրամադրման կարգը` համաձայն N 7 հավելվածի.

8) սույն որոշման 2-րդ կետով սահմանված` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված եզրակացության տրամադրման կարգը` համաձայն N 8 հավելվածի.

9) սույն որոշման 2-րդ կետով սահմանված` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված եզրակացության տրամադրման կարգը` համաձայն N 9 հավելվածի.

10) սույն որոշման 2-րդ կետով սահմանված` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված եզրակացության տրամադրման կարգը` համաձայն N 10 հավելվածի.

11) սույն որոշման 2-րդ կետով սահմանված` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված եզրակացության տրամադրման կարգը` համաձայն N 11 հավելվածի:

2. Սույն որոշման շրջանակներում Միության մաքսային օրենսգրքի 249-րդ հոդվածին համապատասխան՝ ապրանքների ոչնչացման հնարավորության մասին եզրակացություն տրամադրող պետական լիազոր մարմին է հանդիսանում՝

1) ԱՏԳ ԱԱ 01-ից ԱՏԳ ԱԱ 24 ապրանքային խմբերում ընդգրկված ապրանքների համար՝ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը.

2) ԱՏԳ ԱԱ 25-ից ԱՏԳ ԱԱ 27 ապրանքային խմբերում ընդգրկված ապրանքների համար` Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը.

3) ԱՏԳ ԱԱ 28, ԱՏԳ ԱԱ 29, ԱՏԳ ԱԱ 31-ից ԱՏԳ ԱԱ 36, ԱՏԳ ԱԱ 38-ից ԱՏԳ ԱԱ 48, ԱՏԳ ԱԱ 50-ից ԱՏԳ ԱԱ 83, ԱՏԳ ԱԱ 91, ԱՏԳ ԱԱ 94-ից ԱՏԳ ԱԱ 96 ապրանքային խմբերում ընդգրկված ապրանքների համար՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը.

4) ԱՏԳ ԱԱ 30 ապրանքային խմբում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 30-ի N 429-Ն որոշմամբ հաստատված բժշկական արտադրատեսակների ԱՏԳ ԱԱ խմբում ընդգրկված ապրանքների համար՝ Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը.

5) ԱՏԳ ԱԱ 37, ԱՏԳ ԱԱ 92 և ԱՏԳ ԱԱ 97 ապրանքային խմբում ընդգրկված ապրանքների համար՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը.

6) ԱՏԳ ԱԱ 49 ապրանքային խմբում ընդգրկված ապրանքների համար՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը` յուրաքանչյուրն իր իրավասությունների շրջանակներում և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը՝ արգելված տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների վրա գրված տեղեկատվության մասով.

7) ԱՏԳ ԱԱ 84 ապրանքային խմբում ընդգրկված ապրանքների համար՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը՝ տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների և ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ պարունակող ապրանքատեսակների մասով.

8) ԱՏԳ ԱԱ 85 ապրանքային խմբում ընդգրկված ապրանքների համար՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ յուրաքանչյուրն իր իրավասությունների շրջանակներում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը՝ տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների, արգելված տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների վրա գրված տեղեկատվության և ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ պարունակող ապրանքատեսակների մասով.

9) ԱՏԳ ԱԱ 86-ից ԱՏԳ ԱԱ 89 ապրանքային խմբերում ընդգրկված ապրանքների համար՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը.

10) ԱՏԳ ԱԱ 90 ապրանքային խմբում ընդգրկված ապրանքների համար՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ յուրաքանչյուրն իր իրավասությունների շրջանակներում.

11) ԱՏԳ ԱԱ 93 ապրանքային խմբում ընդգրկված ապրանքների համար՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

(2-րդ կետը խմբ. 11.08.23 N 1355-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ապրանքների ոչնչացման կարգը հաստատելու մասին» N 901 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

14.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 14-ի N 1681-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

«ՈՉՆՉԱՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում հասկացություններն օգտագործվում են Միության մաքսային օրենսգրքով և «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստներով:

3. «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպման ոչ ենթակա ապրանքների կատեգորիաները և ընթացակարգի կիրառման սահմանափակումները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 248-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերում, իսկ այդ ապրանքների ցանկը սահմանված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» 21․04․2015 թ․ N 30 որոշմամբ:

4. Մինչև «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով սահմանված կարգով լրացված մաքսային հայտարարագիր ներկայացնելը՝ հայտարարատուն «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով հայտարարագրելու ցանկության մասին դիմում է (այսուհետ՝ դիմում) ներկայացնում այն մաքսային մարմին, որին պետք է ներկայացնի վերոնշյալ մաքսային հայտարարագիրը: Դիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝

1) ապրանքի անվանումը.

2) ապրանքի արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան ծածկագիրը.

3) ապրանքի քանակը.

4) ապրանքի արժեքը.

5) ապրանքի գտնվելու վայրը,

6) ոչնչացում իրականացնող կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) անվանումը.

7) ոչնչացման արդյունքում առաջացող թափոնների մասին տեղեկությունները.

8) ոչնչացման համար հիմք ծառայած պատճառների մասին հակիրճ տեղեկատվություն.

9) համապատասխան լիազոր պետական մարմինների կողմից ընդունված որոշումները (առկայության դեպքում)։

5. Դիմումին կից մաքսային մարմին են ներկայացվում՝

1) պետական լիազոր մարմնի կողմից տրամադրված՝ ապրանքի ոչնչացման հնարավորության, վայրի և եղանակի վերաբերյալ եզրակացությունը, որի օրինակելի ձևը հաստատված է սույն որոշման N 3 հավելվածով.

2) կազմակերպության հետ կնքված պայմանագրի պատճենը:

6. Դիմումատուի կողմից սույն կարգի 4-րդ կետով պահանջվող տեղեկությունները և (կամ) 5-րդ կետով պահանջվող փաստաթղթերը թերի լինելու դեպքում դրանք մաքսային մարմին ներկայացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում մաքսային հայտարարագիրը գրանցող մաքսային մարմնի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձը դրա մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացնում է դիմումատուին: Դիմումատուն տեղեկությունները և փաստաթղթերը թերի լինելու մասին տեղեկացում ստանալու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:

7. Եթե սույն կարգի 6-րդ կետում նշված ժամկետում դիմումատուն չի վերացնում դիմումում կամ կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը, մաքսային մարմինը մերժում է ներկայացված դիմումը:

8. Մաքսային հայտարարագիրը գրանցող մաքսային մարմնի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձը հնգօրյա ժամկետում ուսումնասիրում է ներկայացված դիմումն ու կից փաստաթղթերը և որոշում է կայացնում ապրանքների` «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպման մասին` որոշման մեջ սահմանելով ապրանքների ոչնչացման ժամկետը:

9. Սույն կարգի 8-րդ կետում նշված որոշումն ստանալուց հետո դիմումատուն համապատասխան մաքսային մարմին կարող է ներկայացնել «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ապրանքների հայտարարագրման համար սահմանված կարգով լրացված մաքսային հայտարարագիր:

10. «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների ոչնչացումը կատարվում է մաքսային մարմնի կողմից սահմանված ժամկետներում՝ ելնելով այդ ապրանքների փաստացի ոչնչացման համար անհրաժեշտ ժամանակից, դրանց ոչնչացման եղանակից և վայրից:

11. Եթե սահմանված ժամկետը բավարար չէ ապրանքների ոչնչացման համար, ապա այն երկարաձգվում է մաքսային մարմնի կողմից հայտարարատուի խնդրարկած ժամկետով՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ սահմանված եզրակացության մեջ նշված ժամկետը: Մինչև սահմանված ժամկետի ավարտը ոչնչացման գործողություններ չիրականացնելու դեպքում մաքսային մարմինը մերժում է «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների բացթողումը:

12. Եթե, կախված ապրանքների տեսակից, դրանց ոչնչացման, շրջանառությունից հանման կամ այլ եղանակով վնասազերծման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է այլ կարգ, ապա կազմակերպությունը պատասխանատվություն է կրում այդ կարգերի պահանջների պահպանումն ապահովելու համար:

13. Հայտարարատուն «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով լրացված հայտարարագիրը գրանցած մաքսային մարմնի պաշտոնատար անձի հսկողությամբ կատարում է ոչնչացվող ապրանքների քանակի հաշվառում և ապահովում մաքսային հսկողության ներքո (մաքսային ուղեկցմամբ) դրանց փոխադրումը ոչնչացման իրականացման վայր:

14. Ոչնչացումն իրականացվում է պետական լիազոր մարմնի կողմից նախանշված եղանակով:

15. Հայտարարատուն, կազմակերպության պատասխանատու պաշտոնատար անձը և «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով լրացված հայտարարագիրը գրանցած մաքսային մարմնի պաշտոնատար անձը հայտարարագրված ապրանքների ոչնչացման արդյունքները ձևակերպում են համապատասխան ակտով (այսուհետ՝ ակտ), որի օրինակելի ձևը հաստատված է սույն որոշման N 2 հավելվածով:

16. Ակտում նշվում են կատարված աշխատանքների տեսակը, իրականացման վայրը, ապրանքների ոչնչացման փաստի հաստատումը: Ակտը հաստատվում է կազմակերպության, հայտարարատուի և «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով լրացված հայտարարագիրը գրանցած մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից:

17. Եթե աշխատանքների իրականացման տևողությունը մեկ օրվանից ավելի է, ապա ոչնչացման ակտ է կազմվում յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար:

18. Ակտը կազմվում է առնվազն 4 օրինակից, որից մեկական օրինակ տրամադրվում է կազմակերպությանը, հայտարարատուին, «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով լրացված հայտարարագիրը գրանցած մաքսային մարմնի պաշտոնատար անձին և լիազոր մարմնին:

(18-րդ կետը խմբ. 04.08.22 N 1185-Ն)

19. Ոչնչացման ակտի մաքսային մարմնի օրինակը կցվում է «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով լրացված հայտարարագրին:

(հավելվածը խմբ. 04.08.22 N 1185-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

14.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 14-ի N 1681-Ն որոշման

 

ԱԿՏ N

 ______  ___________ 20__ թ.

 

«ՈՉՆՉԱՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ես՝ ___________________________________________________________________________________-ս,

(մաքսային մարմնի անվանումը, ստորաբաժանումը, պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը)

 

մասնակցությամբ՝ _________________________________________________________________________-ի,

(հայտարարատուի անվանումը, բնակության վայրը, ՀՎՀՀ-ն կամ անձը հաստատող փաստաթղթի տվյալները)

 

_________________________________________________________________________________________-ի,

(ոչնչացման աշխատանքներն իրականացնող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, ՀՎՀՀ-ն)

 

կազմեցի սույն ակտն առ այն, որ ____________________________________ի կողմից

(հայտարարատուի անվանումը)

 

թիվ _________ մաքսային հայտարարագրով «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող

 

____ կգ ընդհանուր քաշով ____________________ ոչնչացման աշխատանքները մեկնարկեցին

(քաշը)                                                 (ապրանքի անվանումը)

 

_________________________ -ում 20__ թ.-ի ______________-ին, ________-ին:

(իրականացման վայրը)                                            (ամսաթիվը)                               (ժամը)

 

Ոչնչացման աշխատանքներն իրականացվեցին _______________________ եղանակով`

 

_________________________________________________________________-ի կողմից:

(ոչնչացման աշխատանքներն իրականացնող կազմակերպության անվանումը)

 

Ոչնչացման աշխատանքներն ավարտվեցին ______-ին:

                                                                         (ժամը)

 

Հատուկ նշումներ ______________________________________________________________________

 

___________________________

(անունը, ազգանունը)

 

 

______________________________

(ստորագրությունը)

 

___________________________

(անունը, ազգանունը)

 

 

______________________________

(ստորագրությունը)

 

___________________________

(անունը, ազգանունը)

 

 

______________________________

(ստորագրությունը)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

14.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 14-ի N 1681-Ն որոշման

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N

 _____ ______________20__ թ.

 

«ՈՉՆՉԱՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎՈՂ ԱՊՐԱՆՔԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ՎԱՅՐԻ ԵՎ ԵՂԱՆԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 14-ի «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների ոչնչացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 901 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1681-Ն որոշման.

 

__________________________________________________________________________________-ը,

(ՀՀ կառավարության համապատասխան լիազոր մարմնի անվանումը)

 

ուսումնասիրելով _______________________________________________________ի կողմից

(հայտարարատուի անվանումը)

 

ներկայացված փաստաթղթերը` _____ կգ ընդհանուր քաշով __________________ ոչնչացման

(քաշը)                                       (ապրանքի անվանումը)

 

համար նախատեսված ապրանքների վերաբերյալ, հայտնում ենք, որ նշված ապրանքները

 

հնարավոր է / հնարավոր չէ ոչնչացնել ___________________________ եղանակով,

(ընդգծել)                                                    (ոչնչացման եղանակի անվանումը)

 

__________________________________________________հասցեում:

(ապրանքների ոչնչացման վայրի հասցեն)

 

Հատուկ նշումներ________________________________________________

 

Ոչնչացման ժամկետը ______________________

 

______________________________

(անունը, ազգանունը)

 

______________________________

(ստորագրությունը)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

14.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 14-ի N 1681-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ՈՉՆՉԱՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎՈՂ ԱՊՐԱՆՔԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ՎԱՅՐԻ ԵՎ ԵՂԱՆԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1․ Սույն կարգով կարգավորվում են «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքի ոչնչացման եզրակացության տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2․ Եզրակացություն ստանալու համար հայտարարատուն լիազոր մարմին է ներկայացնում դիմում` համաձայն ձևի:

3․ Լիազոր մարմինը, հայտատուի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա, 10 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է եզրակացություն` համաձայն սույն որոշման N 3 հավելվածի:

4․ Եզրակացություն ստանալու մասին դիմումը լիազոր մարմնի կողմից մերժվում է, եթե դիմումը և կից ներկայացվող փաստաթղթերը թերի են, որի վերաբերյալ լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է հայտատուին, իսկ հայտատուն տեղեկացվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում չի վերացնում դիմումում կամ կից փաստաթղթերում առկա թերությունները:

5․ Եզրակացություն ստանալու համար ներկայացված դիմումի մերժման կամ բացասական եզրակացության մասին որոշում ընդունելուց հետո լիազոր մարմինը 2 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր (էլեկտրոնային եղանակով, փոստով կամ առձեռն) տեղեկացնում է հայտատուին` նշելով մերժման հիմքերը:

6․ Եզրակացությունը կորցնելու (ոչնչացվելու և այլն) դեպքում լիազոր մարմնի կողմից կտրամադրվի եզրակացության կրկնօրինակը, որի աջ անկյունում կատարվում է դրոշմակնքում` «Կրկնօրինակ» բառով:

 

Ձև

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

«ՈՉՆՉԱՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎՈՂ ԱՊՐԱՆՔԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ՎԱՅՐԻ ԵՎ ԵՂԱՆԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Դիմող _____________________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ, ֆիզիկական անձի անունը, ազգանունը,

______________________________________________________________________________________

հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն)

Գտնվելու վայրը` ____________________________________________________________________

(իրավաբանական անձի գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ, ֆիզիկական անձի բնակության վայրը)

 

Իրավաբանական անձի պետական գրանցման համարը, անհատ ձեռնարկատիրոջ պետական

հաշվառման համարը _____________________________________________________________

 

Ֆիզիկական անձի անձնագրային տվյալները _________________________________________

 

Խնդրում եմ տալ եզրակացություն «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով

ձևակերպվող _______________________ ապրանքի ________________ եղանակով

             (ապրանքի անվանումը, քանակը)

 

_________________________ վայրում ոչնչացման վերաբերյալ։

 

Դիմումին կից ներկայացնում եմ

______________________________________________________________________________:

 

Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:

 

Դիմող __________________________

(ստորագրությունը)

 

__________________________

(անունը, ազգանունը)

 

_____ ________________ 20 թ.

   

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

14.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 14-ի N 1681-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ՈՉՆՉԱՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎՈՂ ԱՊՐԱՆՔԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ՎԱՅՐԻ ԵՎ ԵՂԱՆԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Եզրակացություն ստանալու համար հայտարարատուն լիազոր մարմին է ներկայացնում գրավոր դիմում, որը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները՝

1) իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, պետական գրանցման համարը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հաշվառման համարը, ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, ինչպես նաև դիմումատուի գրանցման և գործունեության իրականացման վայրերի հասցեները.

2) ապրանքի անվանումը.

3) արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին (ԱՏԳ ԱԱ) համապատասխան ապրանքի ծածկագիրը.

4) ապրանքի քանակը, ծավալը.

5) ապրանքի նկարագիրը (ագրեգատային վիճակ, բաղադրություն, փաթեթավորում, այլ բնութագրիչներ).

6) ապրանքի վտանգավոր հատկությունները (թունավոր, հրդեհավտանգ, պայթյունավտանգ, կոռոզիոն ակտիվ).

7) ապրանքի` «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով հայտարարագրման համար հիմք ծառայած պատճառը։

2. Դիմումատուն եզրակացություն ստանալու համար անհրաժեշտ տեղեկություններն ու փաստաթղթերը կարող է ներկայացնել լիազոր մարմին առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային եղանակով:

3. Սույն կարգի 1-ին կետով պահանջվող տեղեկությունները թերի ներկայացված լինելու կամ վրիպակների կամ անճշտությունների առկայության դեպքում լիազոր մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին փոստով կամ էլեկտրոնային եղանակով գրավոր տեղեկացնում է դիմումատուին: Դիմումատուն կարող է 3 աշխատանքային օրվա ընթացքում շտկել փաստաթղթերում առկա թերությունները և լրամշակված փաստաթղթերը ներկայացնել լիազոր մարմին: Փաստաթղթերում թերությունների բացակայության դեպքում լիազոր մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է եզրակացություն՝ ապրանքների ոչնչացման հնարավորության, վայրի և եղանակի վերաբերյալ, իսկ հանրապետությունում այդ ապրանքների անվտանգ եղանակով ոչնչացման համապատասխան վայրի և իրականացնող կազմակերպության բացակայության դեպքում՝ ապրանքների ոչնչացում իրականացնելու անհնարինության վերաբերյալ` նշելով պատճառը։

4. Եզրակացությունը կարող է տրվել թղթային կամ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով:

5. Եզրակացության տրամադրումը մերժվում է հետևյալ հիմքերի առկայության դեպքում՝

1) չեն ներկայացվել պահանջվող փաստաթղթերը.

2) ներկայացված փաստաթղթերում առկա թերությունները նշված ժամկետում չեն շտկվել, կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

14.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 14-ի N 1681-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ «ՈՉՆՉԱՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎՈՂ ԱՊՐԱՆՔԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ՎԱՅՐԻ ԵՎ ԵՂԱՆԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպման ենթակա ապրանքների ոչնչացման հետ կապված ապրանքի ոչնչացման հնարավորության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից եզրակացության տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Եզրակացության տրամադրման համար հայտարարատուն լիազոր մարմին է ներկայացնում դիմում, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝

1) ոչնչացման ենթակա ապրանքի անվանումը, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան ծածկագիրը, քանակը, արժեքը, գտնվելու վայրը.

2) ոչնչացում իրականացնող կազմակերպության անվանումը.

3) ոչնչացման համար հիմք ծառայած պատճառների մասին հակիրճ տեղեկատվություն:

3. Դիմումին կից լիազոր մարմին են ներկայացվում լաբորատոր փորձաքննությունները և դրանց արդյունքների վերաբերյալ եզրակացությունը, որը ներառում է անհամապատասխանությունը նորմատիվ փաստաթղթերին, ինչպես նաև ոչնչացումը:

4. Սույն կարգի 1-ին կետով պահանջվող տեղեկությունները և (կամ) 2-րդ կետով պահանջվող փաստաթղթերը թերի լինելու դեպքում դրանք լիազոր մարմին ներկայացվելու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը դրա մասին էլեկտրոնային եղանակով կամ կապի այլ միջոցներով տեղեկացնում է դիմումատուին: Վերջինս տեղեկությունները և փաստաթղթերը թերի լինելու մասին տեղեկացում ստանալու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում կարող է լրացնել դրանք:

5. Եթե սույն կարգի 3-րդ կետում նշված ժամկետում դիմումատուն չի վերացնում դիմումում կամ կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում թերի ներկայացված փաստաթղթերը, լիազոր մարմինը մերժում է ներկայացված դիմումը:

6. Լիազոր մարմինը եռօրյա ժամկետում ուսումնասիրում է ներկայացված դիմումն ու կից փաստաթղթերը և տրամադրում եզրակացությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

14.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 14-ի N 1681-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ «ՈՉՆՉԱՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎՈՂ ԱՊՐԱՆՔԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ՎԱՅՐԻ ԵՎ ԵՂԱՆԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են ԱՏԳ ԱԱ 30 ապրանքային խմբում ընդգրկված ապրանքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 30-ի N 429-Ն որոշմամբ հաստատված բժշկական արտադրատեսակների «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ոչնչացման նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից ոչնչացման հնարավորության, վայրի և եղանակի վերաբերյալ եզրակացության տրամադրման համար փաստաթղթերի ներկայացման, դրանք քննության առնելու ժամկետների, հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձին փորձագետ նշանակելու, եզրակացության տրամադրման հետ կապված հարաբերությունները։

(1-ին կետը փոփ. 11.08.23 N 1355-Ն)

2. Եզրակացություն ստանալու նպատակով հայտարարատուն փոստային առաքմամբ կամ առձեռն կամ էլեկտրոնային փոստի միջոցով լիազոր մարմին է ներկայացնում դիմում, որին կցվում են՝

1) ոչնչացում իրականացնող կազմակերպության հետ կնքված պայմանագրի պատճենը.

2) ֆիզիկական անձանց կողմից բուժման կուրսի կամ անձնական օգտագործման նպատակով ֆիզիկական անձանց անունով ներմուծված դեղերի համար ոչնչացման ենթակա արտադրանքի ապրանքաուղեկից փաստաթղթերի պատճենները կամ ձեռքբերման փաստաթղթերը.

3) առևտրային գործունեություն իրականացնելու նպատակով ներմուծում իրականացնելիս կամ օրենսդրությամբ սահմանված կարգով բարեգործական կամ մարդասիրական որակված ծրագրերի շրջանակներում ներմուծում իրականացնելու դեպքում կամ արտադրանքի պետական գրանցման, գիտաժողովների, ցուցահանդեսների և այլ նմանատիպ միջոցառումների համար նախատեսված նմուշները ներմուծելու դեպքում կամ արտադրանքի կլինիկական հետազոտությունների համար նախատեսված նմուշների ներմուծում իրականացնելու դեպքում՝ ապրանքաուղեկից փաստաթղթերի պատճենները, ձեռքբերման փաստաթղթերը, ինչպես նաև դեղագործական արտադրանքի տվյալ խմբաքանակի նմուշառման ակտը, փորձագիտական եզրակացությունը, դեղերի և դեղանյութերի ներմուծման հավաստագիրը, կամ ներմուծման հավաստագրի բացակայության պարագայում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից տրված դեղերի ներմուծումը մերժելու մասին հրամանը (բացառությամբ այն դեպքերի, երբ նմուշառում չի իրականացվում, չի տրամադրվում փորձագիտական եզրակացություն և դեղերի և դեղանյութերի ներմուծման հավաստագիր).

4) ներմուծվող բժշկական արտադրատեսակների դեպքում` ոչնչացման ենթակա խմբաքանակի ապրանքաուղեկից փաստաթղթերի պատճենները, ձեռքբերման փաստաթղթերը, ներմուծման հավաստագիրը կամ ներմուծման հավաստագրի բացակայության պարագայում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից տրված ներմուծումը մերժելու մասին հրամանը (բացառությամբ այն դեպքերի, երբ չի տրամադրվում ներմուծման հավաստագիր), բժշկական արտադրատեսակների կիրառման կամ շահագործման ձեռնարկները (եթե կիրառելի է), ոչնչացման կամ օգտահանման ուղեցույց տրված արտադրողի կողմից (առկայության դեպքում)։

(2-րդ կետը խմբ. 04.08.22 N 1185-Ն, 11.08.23 N 1355-Ն)

3. Դիմումները լիազոր մարմնի կողմից գրանցվում են աշխատանքային օրերին և ժամերին: Ոչ աշխատանքային օրերին և ժամերին ներկայացված էլեկտրոնային դիմումները համարվում են ներկայացված՝ դրանց հաջորդող աշխատանքային օրը: Դիմումը և դրան կից փաստաթղթերն առձեռն կարող են ներկայացվել աշխատանքային օրերին և ժամերին։

4. Լիազոր մարմնում փաստաթղթերն ուսումնասիրվում են դիմումն ստանալուց հետո առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Լրացուցիչ տեղեկատվության անհրաժեշտության կամ ներկայացված փաստաթղթերում անճշտությունների, բացթողումների առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի և (կամ) ոչ ընթեռնելի լինելու դեպքում դրանք հայտնաբերելու պահից դրա մասին անհապաղ ծանուցվում է դիմումատուին փոստային առաքմամբ կամ առձեռն կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

5. Լիազոր մարմնի կողմից եզրակացություն չի տրամադրվում, եթե ծանուցումն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուի կողմից թերությունները չեն վերացվում կամ լրացուցիչ տեղեկատվությունը չի տրամադրվում:

6. Լիազոր մարմնում ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում որոշվում է արտադրանքի ոչնչացման հնարավորությունը և եղանակը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» N 2.1.3-3 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին N 03-Ն հրամանով հաստատված սանիտարական կանոններով ու նորմերով սահմանված պահանջները։

7. Եզրակացություն տրամադրելու համար հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձի ներգրավման անհրաժեշտություն առաջանալու դեպքում լիազոր մարմինը դիմում է դեղերի, բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտում փորձաքննություն իրականացնող կազմակերպությանը` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածով սահմանված կարգով փորձագետ նշանակելու նպատակով:

(7-րդ կետը լրաց. 11.08.23 N 1355-Ն)

8. Եզրակացություն տրամադրելիս հիմք է ընդունվում դիմողի և ոչնչացում իրականացնող կազմակերպության միջև կնքված պայմանագիրը։

9. Եզրակացություն ստանալու համար դիմումը կից փաստաթղթերով լիազոր մարմին մուտքագրվելու պահից մինչև եզրակացության տրամադրումը կարող է տևել ոչ ավելի, քան 7 աշխատանքային օր: Սույն կարգի 4-րդ կետով սահմանված լրացուցիչ տեղեկատվության տրամադրման կամ թերությունների վերացման, 6-րդ կետով նախատեսված փորձագետ ներգրավվելու և եզրակացություն (մասնագիտական կարծիք) տրամադրելու համար նախատեսված ժամկետները չեն հաշվարկվում սույն կարգի 8-րդ կետով սահմանված ժամկետում:

(հավելվածը խմբ. 04.08.22 N 1185-Ն, փոփ., խմբ., լրաց. 11.08.23 N 1355-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

14.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 14-ի N 1681-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ՈՉՆՉԱՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎՈՂ ԱՊՐԱՆՔԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ՎԱՅՐԻ ԵՎ ԵՂԱՆԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ոչնչացման նպատակով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից ոչնչացման հնարավորության, վայրի և եղանակի վերաբերյալ եզրակացության տրամադրման համար փաստաթղթերի ներկայացման, դրանք քննության առնելու ժամկետների, եզրակացության տրամադրման հետ կապված հարաբերությունները։

2. Եզրակացություն ստանալու համար հայտարարատուն առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով լիազոր մարմին է ներկայացնում դիմում, որը պարունակում է հետևյալ տեղեկությունները`

1) իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, պետական գրանցման համարը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հաշվառման համարը, ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալներ, ինչպես նաև հայտարարատուի գրանցման և գործունեության իրականացման վայրերի հասցեները.

2) ապրանքի անվանումը.

3) արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին (ԱՏԳ ԱԱ) համապատասխան ապրանքի ծածկագիրը.

4) ապրանքի քանակը, ծավալը.

5) ապրանքի նկարագիրը.

6) ապրանքի վտանգավոր հատկությունները (առկայության դեպքում).

7) ապրանքի` «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով հայտարարագրման համար հիմք ծառայած պատճառը։

3. Լիազոր մարմինը հայտարարատուի ներկայացրած տեղեկությունների հիման վրա 10 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է եզրակացություն:

4. Եզրակացություն ստանալու մասին դիմումը լիազոր մարմնի կողմից մերժվում է, եթե սույն կարգով նշված տեղեկությունները թերի են, որի վերաբերյալ լիազոր մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է հայտարարատուին և հայտարարատուն 3 աշխատանքային օրվա ընթացքում չի վերացնում դիմումում կամ կից փաստաթղթերում առկա թերությունները:

5. Եզրակացություն ստանալու համար ներկայացված դիմումի մերժման կամ բացասական եզրակացության մասին որոշում ընդունելուց հետո լիազոր մարմինը 2 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր (էլեկտրոնային եղանակով, փոստով կամ առձեռն) տեղեկացնում է հայտատուին` նշելով մերժման հիմքերը։

6. Եզրակացությունը կորցնելու (ոչնչացվելու և այլն) դեպքում լիազոր մարմնի կողմից կտրամադրվի եզրակացության կրկնօրինակը, որի աջ անկյունում կատարվում է դրոշմակնքում` «Կրկնօրինակ» բառով։

7. «Ոչնչացում» մաքսային ընթացակարգի կիրառումն իրականացվելու է լիազոր մարմնի վարչական տարածքում, նախապես ընտրված վայրում և էկոլոգիապես անվտանգ եղանակով` կախված ոչնչացվող ապրանքների տեսակից (քանդման, ջարդման կամ մանրացման ճանապարհով):

8. Եզրակացությունը կարող է տրվել թղթային կամ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով՝ հաստատված սահմանված կարգով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

14.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 14-ի N 1681-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ՈՉՆՉԱՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎՈՂ ԱՊՐԱՆՔԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ՎԱՅՐԻ ԵՎ ԵՂԱՆԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպման ենթակա ապրանքների ոչնչացման հետ կապված ապրանքի ոչնչացման հնարավորության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից եզրակացության տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից ապրանքի ոչնչացման հնարավորության վերաբերյալ եզրակացության տրամադրման համար հիմք է հանդիսանում սույն կարգի 3-րդ կետով սահմանված իրավաբանական կամ ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դիմումը։

3. Ապրանքի ոչնչացման հնարավորության վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը (այսուհետ՝ դիմումատու) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ՝ իրավասու մարմին) է ներկայացնում՝

1) գրավոր դիմում, որը ներառում է իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, պետական գրանցման համարը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հաշվառման համարը, ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, ինչպես նաև դիմումատուի գրանցման և գործունեության իրականացման վայրերի հասցեները.

2) ապրանքի անվանումը.

3) արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին (ԱՏԳ ԱԱ) համապատասխան ապրանքի ծածկագիրը.

4) ապրանքի քանակը, ծավալը.

5) ապրանքի նկարագիրը (ագրեգատային վիճակ, բաղադրություն, փաթեթավորում, այլ բնութագրիչներ).

6) ապրանքի վտանգավոր հատկությունները (թունավոր, հրդեհավտանգ, պայթյունավտանգ, կոռոզիոն ակտիվ).

7) ապրանքի «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով հայտարարագրման համար հիմք ծառայած պատճառը։

4․ Դիմումատուն եզրակացություն ստանալու համար անհրաժեշտ տեղեկություններն ու փաստաթղթերն իրավասու մարմին կարող է ներկայացնել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային եղանակով:

5. Դիմումատուի կողմից սույն կարգի 3-րդ կետով պահանջվող տեղեկությունները, փաստաթղթերը թերի ներկայացված լինելու կամ վրիպակների կամ անճշտությունների առկայության դեպքում իրավասու մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին փոստով կամ էլեկտրոնային եղանակով գրավոր տեղեկացնում է դիմումատուին։

6. Դիմումատուն երեք աշխատանքային օրվա ընթացքում կարող է շտկել փաստաթղթերում առկա թերությունները և լրամշակված փաստաթղթերը ներկայացնել իրավասու մարմին:

7. Փաստաթղթերում թերությունների բացակայության դեպքում իրավասու մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է եզրակացություն՝ ապրանքների ոչնչացման հնարավորության, տեղի և եղանակի վերաբերյալ, իսկ հանրապետությունում այդ ապրանքների անվտանգ եղանակով ոչնչացման համապատասխան վայրի և իրականացնող կազմակերպության բացակայության դեպքում՝ ապրանքների ոչնչացում իրականացնելու անհնարինության վերաբերյալ, նշելով պատճառը։

8. Եզրակացության տրամադրումը մերժվում է հետևյալ հիմքերով՝

1) եթե չեն ներկայացվել պահանջվող փաստաթղթերը.

2) եթե ներկայացված փաստաթղթերում առկա թերությունները սույն կարգի 6-րդ կետում նշված ժամկետում չեն շտկվել, կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

14.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 14-ի N 1681-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ՈՉՆՉԱՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎՈՂ ԱՊՐԱՆՔԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ՎԱՅՐԻ ԵՎ ԵՂԱՆԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է ծածկագրային (տպագրված գրքեր, թերթեր, պոլիգրաֆիական արդյունաբերության վերարտադրություններ, ձեռագրեր, մեքենագիր տեքստեր և պլաններ` բացառությամբ մշակութային, գեղարվեստական նշանակություն ունեցող արժեքների) միջոցներ պարունակող ապրանքատեսակների համար «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ոչնչացման նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ոչնչացման հնարավորության, տեղի և եղանակի վերաբերյալ եզրակացության տրամադրման համար փաստաթղթերի ներկայացման, դրանք քննության առնելու ժամկետների, եզրակացության տրամադրման հետ կապված հարաբերությունները։

2. Եզրակացություն ստանալու համար հայտատուն առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն է ներկայացնում գրավոր դիմում, որը ներառում է՝

1) իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, պետական գրանցման համարը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հաշվառման համարը, ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, ինչպես նաև հայտատուի գրանցման և գործունեության իրականացման վայրերի հասցեները.

2) ապրանքի անվանումը.

3) արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին (ԱՏԳ ԱԱ) համապատասխան ապրանքի ծածկագիրը.

4) ապրանքի քանակը, ծավալը.

5) ապրանքի նկարագիրը.

6) ապրանքի վտանգավոր հատկությունները (առկայության դեպքում).

7) ապրանքի «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով հայտարարագրման համար հիմք ծառայած պատճառը։

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտատուի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա տասն աշխատանքային օրվա ընթացքում տալիս է եզրակացություն:

4. Եզրակացություն ստանալու մասին դիմումը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մերժվում է, եթե դիմումը և կից ներկայացվող փաստաթղթերը թերի են, որի վերաբերյալ լիազոր մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է հայտատուին, իսկ հայտատուն երեք աշխատանքային օրվա ընթացքում չի վերացնում դիմումում կամ կից փաստաթղթերում առկա թերությունները։

5. Եզրակացություն ստանալու համար ներկայացված դիմումի մերժման կամ բացասական եզրակացության մասին որոշում ընդունելուց հետո Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր (էլեկտրոնային եղանակով, փոստով կամ առձեռն) տեղեկացնում է հայտատուին` նշելով մերժման հիմքերը։

6. Եզրակացությունը կորցնելու (ոչնչացվելու և այլն) դեպքում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կտրամադրվի եզրակացության կրկնօրինակը, որի աջ անկյունում կատարվում է դրոշմակնքում` «Կրկնօրինակ» բառով։

7. Եզրակացությունը կարող է տրվել թղթային կամ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով՝ հաստատված սահմանված կարգով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

14.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 11

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 14-ի N 1681-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ՈՉՆՉԱՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎՈՂ ԱՊՐԱՆՔԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ՎԱՅՐԻ ԵՎ ԵՂԱՆԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպման ենթակա ԱՏԳ ԱԱ 93 ապրանքային խմբում ընդգրկված ապրանքների ոչնչացման հնարավորության, վայրի և եղանակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից եզրակացության տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Եզրակացություն ստանալու համար հայտարարատուն լիազոր մարմին է ներկայացնում գրավոր դիմում, որը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները՝

1) իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, պետական գրանցման համարը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հաշվառման համարը, ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, ինչպես նաև դիմումատուի գրանցման և գործունեության իրականացման վայրերի հասցեները.

2) ապրանքի անվանումը.

3) արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին (ԱՏԳ ԱԱ) համապատասխան ապրանքի ծածկագիրը.

4) ապրանքի քանակը, ծավալը, արժեքը.

5) ապրանքի նկարագիրը (բնութագրիչներ).

6) ապրանքի վտանգավոր հատկությունները (թունավոր, հրդեհավտանգ, պայթյունավտանգ, կոռոզիոն և այլն).

7) ապրանքի՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներկրելու հիմքերը (հիմք հանդիսացող բոլոր փաստաթղթերի՝ ներառյալ ներմուծման լիցենզիայի պատճենը).

8) ոչնչացում իրականացնող կազմակերպության անվանումը, վերջինիս հետ կնքված պայմանագրի պատճենը.

9) ապրանքի` «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով հայտարարագրման համար հիմք ծառայած պատճառը։

3. Դիմումատուն եզրակացություն ստանալու համար անհրաժեշտ տեղեկություններն ու փաստաթղթերը կարող է ներկայացնել լիազոր մարմին միայն առձեռն եղանակով:

4. Սույն կարգի 2-րդ կետով պահանջվող տեղեկությունները թերի ներկայացված լինելու կամ վրիպակների կամ անճշտությունների առկայության դեպքում լիազոր մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է դիմումատուին: Դիմումատուն կարող է 3 աշխատանքային օրվա ընթացքում շտկել փաստաթղթերում առկա թերությունները և լրամշակված փաստաթղթերը ներկայացնել լիազոր մարմին: Փաստաթղթերում թերությունների բացակայության դեպքում լիազոր մարմինը 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է եզրակացություն՝ ապրանքների ոչնչացման հնարավորության, վայրի և եղանակի վերաբերյալ, իսկ հանրապետությունում այդ ապրանքների անվտանգ եղանակով ոչնչացման համապատասխան վայրի և իրականացնող կազմակերպության բացակայության դեպքում՝ ապրանքների ոչնչացում իրականացնելու անհնարինության վերաբերյալ` նշելով պատճառը։

5. Եզրակացությունը կարող է տրվել միայն թղթային տեսքով:

6. Եզրակացության տրամադրումը մերժվում է հետևյալ հիմքերի առկայության դեպքում՝

1) չեն ներկայացվել պահանջվող փաստաթղթերը.

2) ներկայացված փաստաթղթերում առկա թերությունները նշված ժամկետում չեն շտկվել, կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ:

7. Լիազոր մարմնում դիմումատուի կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում որոշվում է ապրանքի ոչնչացման հնարավորությունը, վայրը և եղանակը՝ հաշվի առնելով անվտանգությունն ու շրջակա միջավայրի վրա ազդեցությունը:

8. Եզրակացություն տրամադրելու համար լիազոր մարմինը կարող է դիմել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերական կոմիտեին՝ ռազմարդյունաբերական ոլորտում գործող կազմակերպություններից տվյալ ապրանքի ոչնչացման հնարավորություն ունեցող հավանական կազմակերպության (կազմակերպությունների) վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու նպատակով:

9. Եզրակացություն տրամադրելիս հիմք է ընդունվում դիմողի և ոչնչացում իրականացնող կազմակերպության միջև կնքված պայմանագիրը, իսկ ոչնչացում իրականացնող կազմակերպության բացակայության (ոչնչացում իրականացնելու անհնարինության) դեպքում՝ ոչնչացումը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումների միջոցով իրականացնելու վերաբերյալ համապատասխան հիմքերի առկայությունը։

10. Եզրակացություն ստանալու համար դիմումը կից փաստաթղթերով լիազոր մարմին մուտքագրվելու պահից մինչև եզրակացության տրամադրումը կարող է տևել ոչ ավելի, քան 20 աշխատանքային օր: Ընդ որում, սույն կարգի 8-րդ կետով սահմանված տեղեկատվության տրամադրման համար նախատեսված ժամկետները չեն հաշվարկվում և ներառվում սույն կետով սահմանված ժամկետում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

14.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հոկտեմբերի 2021 թվական: