Գլխավոր տեղեկություն
Համար
N 165-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.02.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.02.06-2023.02.19 Պաշտոնական հրապարակման օրը 09.02.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.02.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 փետրվարի 2023 թվականի N 165-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 572-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի «Պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը սահմանելու, էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները կամ գործողություններն էլեկտրոնային ձևով ձեռք բերելիս շահագործվող էլեկտրոնային համակարգերի տեխնիկական ընդհանուր պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի N 1595-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 572-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) 3-րդ կետը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 4.1-ին ենթակետով՝

«4.1) «Ես եմ» ազգային նույնականացման հարթակ՝ ապահովում է միջազգայնորեն ընդունված OpenID Connect նույնականացման արձանագրության վրա կառուցված Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտի, բջջային հեռախոսի և խելացի սարքերի վրա հիմնված Հայաստանի Հանրապետությունում թվային խիստ նույնականացման տեխնոլոգիական լուծումների հասանելիությունը.».

2) 4-րդ և 6-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4. Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ստեղծված և շահագործվող էլեկտրոնային համակարգերը պետք է տեխնիկական հնարավորություն ունենան էլեկտրոնային ծառայություններ կամ գործողություններ մատուցել և՛ նույնականացման քարտերի կիրառմամբ, և՛ բջջային, և՛ խելացի սարքերի վրա հիմնված էլեկտրոնային թվային ստորագրություններով, իսկ սկսած 2024 թվականի հունվարի 1-ից առցանց հանրային ծառայությունների մատուցման համակարգերում մուտքը պետք է իրականացվի բացառապես «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով:

6. Պետական մարմինն առցանց իր տեղեկատվական համակարգում նույնականացման քարտի էլեկտրոնային թվային ստորագրությամբ ծրագրային ինտեգրում կատարելու համար պետք է դիմի հավաստագրման կենտրոնին, իսկ նույնականացման քարտի կիրառմամբ հավելյալ արժեքով ծառայությունների կամ բջջային էլեկտրոնային թվային ստորագրությամբ ծրագրային ինտեգրում կատարելու համար բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորին՝ ծրագրային ինտեգրման տեխնիկական պայմաններն ստանալու համար: 2024 թվականի հունվարի 1-ից պետական մարմինն իր տեղեկատվական համակարգում «Ես եմ» ազգային նույնականացման հարթակն ինտեգրելու համար համապատասխան դիմումը ներկայացնում է հավաստագրման կենտրոն։».

3) 7-րդ կետից հանել «կամ բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորին» բառերը.

4) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«13. Բջջային էլեկտրոնային թվային ստորագրության ծառայության հետ համատեղելի շարժական բջջային կապի հեռախոսաքարտն ստանալուց հետո հաճախորդը պետք է հնարավորություն ունենա առցանց ակտիվացնելու իր բջջային էլեկտրոնային թվային ստորագրությունը բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի պաշտոնական կայքում՝ օգտագործելով թվային խիստ նույնականացման որևէ միջոց: Եթե բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի լուծումը նախատեսում է նաև ծառայության ոչ առցանց ակտիվացում, ապա հաճախորդը կարող է ակտիվացնել ծառայությունը շարժական բջջային կապի համապատասխան օպերատորի գրասենյակում՝ ներկայացնելով անձնագիրը կամ նույնականացման քարտը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

09.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 փետրվարի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան