Գլխավոր տեղեկություն
Համար
N 1339-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.11.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.11.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1339-Ա

 

ՍԵՐԳԵՅ ՄԵՂՐՅԱՆԻՆ ԵՎ ԳՈՀԱՐ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանին և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության իրավաբանական բաժնի պետ Գոհար Մկրտչյանին 2022ուղղ. թվականի նոյեմբերի 23-25-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ Դատական կատարողների միջազգային միության մշտական խորհրդի լիագումար նիստին և Դատական կատարողների միջազգային միության 70-ամյակին մասնակցելու նպատակով:

2. Սերգեյ Մեղրյանի և Գոհար Մկրտչյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման ծախսերը կատարել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պահպանման ծախսերի հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

10.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ